Jump to content

Համադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համադա Մարոկկոյում

Համադա (արաբերեն), քարային անապատների անվանումը Սահարայում։ Առաջանում են ջերմաստիճանի խիստ տատանումների պայմաններում՝ կարծր ապարների ճաքճքման հետևանքով։ Տարածված են սարավանդներում։ Սահարայում գրավում են ավելի քան 1 միլիոն կմ2 տարածություն։ «Համադա» տերմինն օգտագործվում է նաև երկրագնդի այլ վայրերում քարային անապատները բնութագրելու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 86
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համադա» հոդվածին։