Հադիա Թայիկ
Հադիա Թայիկ | |
Կուսակցություն՝ | Նորվեգական բանվորական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Օսլոյի համալսարանի իրավաբանական դպրոց[1], Քինգսթոնի համալսարան և Ստավանգերի Համալսարան |
Գիտական աստիճան՝ | Իրավագիտության մագիստրոս |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | հուլիսի 18, 1983[1][2] (41 տարեկան) |
Ծննդավայր | Բյորհայմսբիգդ, Ռուգլան |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Ամուսին | Stefan Heggelund?[3][4] և Kristian Skard?[5][6] |
Կայք՝ | hadiatajik.no |
Հադիա Թայիկ (նորվ.՝ Hadia Tajik[7], ��ուլիսի 18, 1983[1][2], Բյորհայմսբիգդ, Ռուգլան), նորվեգացի լրագրող, իրավաբան և քաղաքական գործիչ։ 2012 թվականի սեպտեմբերի 21-ից Նորվեգիայի մշակույթի նախարար՝ Ենս Սթոլթենբերգի կառավարությունում[8]։ 2013 թվականի հոկտեմբերի 16-ին Նորվեգիայի թագավորը փոխեց կառավարությունը և Թայիկին փոխարինեց Թորնհիլդ Ուիդվին[9]։
Նորվեգիայի պատմության մեջ ամենաերիտասարդ նախարան է եղել (29 տարեկան) ու առաջին մուսուլմանը նախարարի պաշտոնում[10]։ Նախարար դառնալիս Թայիկը հայտնեց, որ Նորվեգիայի մշակութային բազմազանությունը պիտի լինի երկրի ամենօրյա կյանքի անքակտելի մասը[10]։
2015 թվականին ընտրվել է Նորվեգիայի բանվորական կուսակցության ղեկավարի տեղակալ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հադիա Թայիկը ծնվել է Պակիստանից եկած ներգաղթյալների ընտանիքում, որոնք Նորվեգիայում են հաստատվել 1970-ական թվականների սկզբներին[10]։
Սթավանգերի համալսարանում Հադիան ստացել է ժուռնալիստիկայի բակալավրի աստիճան։
Մարդու իրավունքներ է ուսումնասիրել Միացյալ Թագավորության Քինգսթոնի համալսարանում՝ հընթացս 2004-2005 թվականներին։
Իրավագիտության մագիստրոսի կոչում ստացել է 2012 թվականին Օսլոյի համալսարանում[11]։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրենի Ստրանդ կոմունայում ղեկավարել է Բանվորական կուսակցության երիտասարդական թևը 1999-ից 2002 թվականներին։
Աշխատանքի նախարարի խորհրդականն է եղել 2006-ից 2008 թվականներին։ Հետո վարչապետ Ենս Սթոլթենբերգի խորհրդականը (2008), իսկ 2008-ից 2009 թվականների արդարադատության նախարար Կնուտ Սթորբերգերի խորհրդականը։
2009 թվականին ընտրվել է Սթորթինգի անդամ, որտեղ ներկայացրել Օսլոն։ Արդյունքում, 2013 թվականի պառլամենտական ընտրություններում ընտրվեց պատգամավոր։
2011 թվականի հուլիսի 22-ին Օսլոյում և Ությոա կղզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների ժամանակ Հադիա Թայիկը էքս-վարչապետ Գրու Հարլեմ Բրունթլանի հետ այցելել է Բանվորական կուսակցության երիտասարադական ճամբար և ահաբեկչությունից ժամեր առաջ հեռացել այնտեղից, որտեղ սպանդ կազմակերպեցին ահաբեկիչները։
Սոցիալական մեդիայում ցուցաբերած ակտիվության և էլեկտրոնային գրքերի աջակցման համար նրան անվանում են «մշակույթի առաջին թվային նախարար»[12]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականից ամուսնացած է իր քաղաքական ընդդիմախոս, Պահպանողական կուսակցության քաղաքական գործիչ Սթեֆան Հեգելունդի հետ։
Ընտիր ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 — Hadia Tajik: Svart på Hvitt, Tiden Norsk forlag.
- 2009 — Trond Giske; Hadia Tajik: «Hvem snakker for Bob Kåre?», i Mangfold eller enfold, Aschehoug.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.stortinget.no/no/Representanter-og-komiteer/Representantene/Representantfordeling/Representant/?perid=HTA&tab=Biography
- ↑ 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ http://www.vg.no/nyheter/innenriks/norsk-politikk/ap-hadias-hemmelige-maktbryllup/a/23242421/
- ↑ http://www.vg.no/nyheter/innenriks/norsk-politikk/brudd-for-tajik-og-heggelund/a/23626472/
- ↑ https://tara.no/livsstil/kultur/hadias-nye-liv-tar-med-babyen-pa-valgkamp
- ↑ Tajik H. Frihet - en politisk og personlig historie — 2020.
- ↑ «NRK Nyheter. Tybring-Gjedde møter Hadia Tajik i Dagsrevyen».
- ↑ «Министром культуры Норвегии стала 29-летняя мусульманка» (ռուսերեն). РБК. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 15 апреля 2014-ին.
- ↑ «Ansvarsfordelingen i Erna Solbergs regjering» (նորվեգերեն). regjeringen.no. Վերցված է 15 апреля 2014-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 «Министром культуры Норвегии стала 29-летняя мусульманка» (ռուսերեն). РБК. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 15 апреля 2014-ին.
- ↑ «Tajik, Hadia» (անգլերեն). Стортинг. Վերցված է 15 апреля 2014-ին.
- ↑ Stavrum, Gunnar. «Ingen snill pike». Nettavisen (Norwegian). Mediehuset Nettavisen. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official website (Norwegian)
- Hadia Tajiks biografi fra stortinget.no
- Politiske taler av Hadia Tajik, virksommeord.uib.no
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հադիա Թայիկ» հոդվածին։ |
|