Jump to content

Կրծքի հարթեցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրծքի հարթեցում կամ կրծքի տափակացում (անգլ.՝ breast “ironing”, breast flattening)[1], Կամերունի մշակույթում տարածված գործընթաց։ Սեռական հասունացման հասած աղջիկների կաթնագեղձերը թխկթխկացնում և մերսում են ծանր կամ տաք առարկաներով՝ նրանց զարգացումը դադարեցնելու նպատակով[2][3]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրծքի հարթեցման գործողությունը սովորաբար կատարում է դեռահասին մոտ գտնվող կանանցից մեկը՝ մայրը, տատը, մորաքույրը կամ կին դաստիարակը։ Հարազատները համոզված են, որ դրանով աղջկան կպաշտպանեն բռնաբարությունից և ոտնձգություններից, ինչի արդյունքում նա կկարողանա խուսափել վաղաժամ հղիությունից, որն արատավորում է ընտանիքի պատիվը[4], սահմանափակել սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների տարածումը, կոնկրետ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, կամ թույլ տալ աղջկան ամուսնության փոխարեն շարունակել կրթությունը[5]։

Ավանդույթը հիմնականում գործում է Կամերունի այն շրջաններում, որտեղ տղաները և տղամարդիկ կարծում են, որ երբ կնոջ կուրծքը սկսում է աճել, դա նշանակում է, որ նա պատրաստ է սեռական կյանքին։

Կան այս սովորույթի ներթափանցման օրինակներ Կամերունի սփյուռք, օրինակ՝ Մեծ Բրիտանիա[6], որտեղ երկրի օրենսդրությունը նման գործողությունները մեկնաբանում է որպես բռնություն երեխաների նկատմամբ[7][8]։

Կրծքի հարթեցման համար ամենատարածված գործիքը փայտե սանդաթակն է, որը սովորաբար օգտագործվում է սնունդը տրորելու համար։ Այլ գործիքների շարքում հանդիպել են նաև տերևներ, բանաններ, կոկոսի կեղևներ, հեսանաքարեր, շերեփներ, բահիկներ և ածխի վրա տաքացված մուրճեր[9]։

Հարթեցման գործողությունը սովորաբար կատարվում է լուսադեմին կամ մթնշաղին, նախընտրելի է փակ տեղում, օրինակ՝ խոհանոցում, որպեսզի ոչ ոք ականատես չլինի կամ չիմանա կատարվածի մասին, հատկապես տան տղամարդիկ[10]։

Կրծքի հարթեցումը կարող է առաջացած լինել կրծքի մերսման հնագույն սովորությունից[1]։

Կրծքի մերսումն օգնում է հավասարեցնել կաթնագեղձերի տարբեր չափսերը և թեթևացնել կերակրող մայրերի ցավը՝ մերսելով կուրծքը տաք առարկաներով (տես՝ Մաստիտ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Rebecca Tapscott Understanding Breast “Ironing”: A Study of the Methods, Motivations, and Outcomes of Breast Flattening Practices in Cameroon(անգլ.) // Feinstein International Center (Tufts University). — 2012. Архивировано из первоисточника 12 Նոյեմբերի 2020.
  2. «Cameroon girls battle 'breast ironing'». 2006 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.
  3. «CRIN - Violence Study - Millions of Cameroon girls suffer "breast ironing"». web.archive.org. 2010 թ․ մայիսի 21. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 21. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  4. «RIGHTS-CAMEROON: An Unwelcome "Gift of God"». Inter Press Service. 2006 թ․ հունիսի 13. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.
  5. Vitalis Pemunta, Ngambouk The Social Context of Breast Ironing in Cameroon(անգլ.) // Athens Journal of Health. — 2016. — В. 4. — Т. 3. — С. 335—360. — doi:10.30958/ajh.3-4-5 Архивировано из первоисточника 6 Օգոստոսի 2019.
  6. «'Breast ironing': Girls 'have chests flattened out' to disguise». The Independent (անգլերեն). 2013 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.
  7. Inna Lazareva (2019 թ․ հունվարի 26). «Revealed: 'dozens' of girls subjected to breast-ironing in UK». the Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.
  8. Inna Lazareva (2019 թ․ փետրվարի 13). «Breast-ironing: UK government vows to tackle abusive practice». the Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.
  9. «PlusNews Global | CAMEROON: Campaign launched to counter 'breast ironing' | Cameroon | Arts/Culture - PlusNews». web.archive.org. 2012 թ․ փետրվարի 13. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  10. «The Long-Term Health-Related Outcomes of Breast Ironing in Cameroon - ProQuest». search.proquest.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.