Jump to content

Կուկո Մարտինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուկո Մարտինա
նիդ.՝ Rhu-Endly Aurelio Jean-Carlo Martina
Մարտինան 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռու-Էնդլի Աուրելիո Ժան-Կառլո «Կուկո» Մարտինա
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 25, 1989(1989-09-25)[1][2][3] (35 տարեկան)
Ծննդավայր Ռոտերդամ, Նիդերլանդներ
Հասակ 185 սմ
Քաշ 72 կգ
Դիրք եզրային պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն
Համար 15
Պատանեկան կարիերա
2005-2008 Նիդերլանդներ Ֆեյենորդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2011 Նիդերլանդներ Ռոզենդալ 68 (2)
2011-2013 Նիդերլանդներ Վալվեյկ 43 (1)
2013-2015 Նիդերլանդներ Տվենտե 59 (1)
2015-2017 Անգլիա Սաութհեմփթոն 24 (1)
2017-ներկա Անգլիա Էվերթոն 6 (0)
Ազգային հավաքական
2011-ներկա Կյուրասաո Կյուրասաո 32 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 23, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 10, 2017

Ռու-Էնդլի Աուրելիո Ժան-Կառլո «Կուկո» Մարտինա (նիդ.՝ Rhu-Endly Aurelio Jean-Carlo Martina, սեպտեմբերի 25, 1989(1989-09-25)[1][2][3], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, եզրային պաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Էվերթոն»-ի և Կյուրասաոյի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկզիբը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտինան իր կարիերան սկսել է նիդերլանդական «Ֆեյենորդ»-ի կազմում։ Ֆուտբոլիստի առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է «Ռոզենդալ»-ը, որի կազմում նա անցկացրել է 3 մրցաշրջան[4][5]։

2011 թվականին Կուկո Մարտինան միացել է Էրեդիվիզին ներկայացնող «Վալվեյկ»-ին։ Երկու մրցաշրջանների ընթացքում Կուկոն մասնակցել է 59 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ.[6]:

2013 թվականին Կուկո Մարտինան տեղափոխվել է «Տվենտե»[7]։ Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։ Թիմի կազմում իր միակ գոլը նա խփել է 2014 թվականի փետրվարի 23-ին՝ «Ֆեյենորդ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով[8]։

«Սաութհեմփթոն»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիսի 7-ին Կուկն 2 տարվա պայմանագիր է կնքել անգլիական «Սաութհեմփթոն»-ի հետ[9]։ Թիմի կազմում իր նորամուտը ֆուտբոլիստը նշել է օգոստոսի 6-ին՝ Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Վիտեսե»-ի դեմ խաղում[10]։ Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ խաղն ավարտվել է 2-0 հաշվով՝ անգլիական ակումբի հաղթանակով։

Պրեմիեր Լիգայի շրջանակներում նա իր դեբյուտը նշել է 3 օր անց՝ մասնակցելով «Նյուքասլ Յունայթեդ»-ի դեմ հանդիպմանը,որն ավարտվել է 2-2 հաշվով[11]։ 2015 թվականի դեկտեմբերի 26-ին նա խփել է իր առաջին գոլը «Արսենալ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով[12]։

Մարտինան 2016-17 մրցաշրջանից հետո հեռացել է «Սաութհեմփթոն»-ից[13]։

2017 թվականի հուլիսի 17-ին Կուկո Մարտինան տեղափոխվել է «Էվերթոն»[14][15]։ Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։

Թիմի կազմում իր դեբյուտը նա նշել է օգոստոսի 12-ին՝ «Սթոք Սիթի»-ի դեմ խաղում[16]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյուրասաոյի ազգային հավաքականի կազմում Կուկոն իր դեբյուտը նշել է 2011 թվականի օգոստոսի 9-ին՝ Դոմինիկյան Հանրապետության հավաքականի դեմ խաղում։ Նա մասնակցել է ԱԱ2014-ի և ԱԱ2018-ի որակավորման փուլերին։

Հավաքականի ավագի կարգավիճակում Կուկո Մարտինան 2017 թվականին մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը[17]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Այլ Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ռոզենդալ 2008-09 Էրեստե 14 0 0 0 14 0
2009-10 23 1 1 0 24 1
2010-11 32 1 0 0 32 1
Արդյունք 69 2 1 0 70 2
Վալվեյկ 2011-12 Էրեդիվիզի 23 0 0 0 23 0
2012-13 34 1 2 0 36 1
Արդյունք 57 1 2 0 59 1
Տվենտե 2013-14 Էրեդիվիզի 16 1 1 0 0 0 17 1
2014-15 32 0 5 0 2 0 39 0
Արդյունք 48 1 6 0 2 0 56 1
Տվենտե II 2013-14 Էրեստե 11 0 0 0 11 0
Սաութհեմփթոն 2015-16 Պրեմիեր Լիգա 15 1 1 0 0 0 2 0 18 1
2016-17 9 0 2 0 2 0 5 0 18 0
Արդյունք 24 1 3 0 2 0 7 0 36 1
Էվերթոն 2017-18 Պրեմիեր Լիգա 6 0 0 0 0 0 4 0 10 0
Կարիերայի արդյունք 213 5 12 0 2 0 13 0 242 5

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Անգլիայի լիգայի գավաթակիր - 2016-17
  • Կարիբյան գավաթի խաղարկության հաղթող - 2017

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. «Profile» (Dutch). Voetbal International. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  6. «Degelijk RKC Waalwijk verslaat dramatisch NEC: 2-0» (Dutch). Omroep Brabant. 2012 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Cuco Martina naar FC Twente» (Dutch). FC Twente. 2013 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «FEYENOORD PEGGED BACK IN INJURY TIME». Feyenoord. 2014 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2017-08-26-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  9. «Cuco Martina: Southampton sign FC Twente defender». BBC Sport. 2015 թ․ հուլիսի 7. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
  10. Jennings, Patrick (2015 թ․ օգոստոսի 6). «Vitesse 0–2 Southampton». BBC Sport. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  11. Davis, Matt (2015 թ․ օգոստոսի 9). «Newcastle 2–2 Southampton». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  12. «Martina: An unbelievable feeling». Southampton F.C. 2015 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
  13. «Saints release four players». Southampton FC. 2017 թ․ մայիսի 25. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  14. «Blues Swoop For Martina». Everton Official Site. 2017 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  15. «Cuco Martina: Everton sign out-of-contract Southampton defender». BBC Sport. 2017 թ․ հուլիսի 17. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  16. «Everton 1-0 Stoke City». BBC Sport. 2017 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին.
  17. «Curaçao 2 - 0 Jamaica». CONCACAF. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուկո Մարտինա» հոդվածին։