Կոտմանի ճակատամարտ (1221)
Թվական | սեպտեմբեր 1222 |
---|---|
Մասն է | Մոնղոլների ներխուժում Վրաստան[1] |
Վայր | Կոտման, Վրաց թագավորություն |
Հակառակորդներ | |
Մոնղոլական կայսրություն | Վրաց թագավորություն |
Հրամանատարներ | |
Սուբեդեյ[1] Ջեբե[1] | Գեորգի IV Լաշա[1] |
Կողմերի ուժեր | |
20 000 սկզբնապես[2] 30 000 մոնղոլ[3] և անհայտ թվով դաշնակիցներ Կոտմանում | 10 000 սկզբնապես[2][4][5] 30 000 հայեր և վրացիներ Կոտմանում[1][6] |
Ռազմական կորուստներ | |
Միջին[1] | Ծանր[1] |
Ընդհանուր կորուստներ |
Կոտմանի ճակատամարտ, ճակատամարտ հայ-վրացական զորքերի և Հարավային Կովկաս ներխուժած մոնղոլների միջև։ Տեղի է ունեցել 1221 թվականի հունվարին, Կոտման [հավանաբար Տավուշ գետի (Թոուզչայ) մոտ։ Մոնղոլական 20 000-ոց բանակը Ջեբե նոյինի և Սուբադա բահատուրի գլխավորությամբ Անդրկովկաս էր թափանցել 1220 թվականին և Աղստևի շրջանում պարտության մատնել հայ-վրացական 10 000-ոց զորքին։
Դաշինք կնքելով Ատրպատականի աթաբեկ Ուզբեկի և Խլաթի կառավարիչ Աշրափի հետ՝ հայ և վրաց իշխանները պատրաստվում էին մոնղոլներին ճակատամարտ տալ գարնանը։ Իմանալով այդ, Ուտիքի Բեղամեջ կոչվող վայրում ձմեռելու քաշված մոնղոլները նախահարձակ եղան։ Հայ-վրացական բանակը Իվանե Ա Զաքարյան աթաբեկի և վրաց թագավոր Գեորգի IV Լաշայի գլխավորությամբ պարտության մատնեց մոնղոլների հավաքագրած թուրք-քրդական զորքին, բայց ի վերջո նահանջեց՝ չդիմանալով մարտադաշտ մտած մոնղոլական բանակի ճնշմանը։
Կոտմանի ճակատամարտում հայերից հատկապես աչքի ընկավ աջ թևում գործող Վահրամ Գագեցին, որը, չիմանալով հայ-վրացական հիմնական ուժերի նահանջի մասին, իր զորամասով թշնամուն հետապնդեց մինչև Գարդման։
Համարվում է առաջին լուրջ դիմադրությունը մոնղոլներին Անդրկովկասում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 "Genghis Khan: his conquest, his empire, his legacy"by Frank Lynn
- ↑ 2,0 2,1 Bayarsaikhan, Dashdondog (2010 թ․ դեկտեմբերի 7). The Mongols and the Armenians (1220-1335). Brill. էջ 48.
- ↑ Prawdin, Michael; Chaliand, Gerard (2005 թ․ ն��յեմբերի 1). The Mongol Empire: Its Rise and Legacy. Routledge. էջ 211.
- ↑ Peers, Chris (2015 թ․ մարտի 31). Genghis Khan and the Mongol War Machine. Pen and Sword. էջ 135.
- ↑ "The Armenians in the Medieval Islamic World: Armenian Realpolitik in the Islamic World and Diverging Paradigms Case of Cilicia Eleventh to Fourteenth Centuries"by Seta B. Dadoyan
- ↑ "Genghis Khan: the man who conquered the world, ch. 12 the great raid"by Frank Lynn
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 639)։ |