Կովբոյներ
Կովբոյներ (անգլ.՝ Cowboy — «Cow» – կով, «boy» – տղա), 19-րդ դարի աֆրոամերիկացիներն, որոնք այլ կերպ կոչվում էին նաև «ամերիկյան հեծյալ հովիվներ»։ Առաջին կովբոյները եղել են աֆրոամերիկացիները, որոնք եղել են ստրուկներ։ 1865 թվականին Ամերիկայի սահմանադրության մեջ մտցված օրենքները ազատեցին նրանց ստրկությունից։ Ի սկզբանե, նրանք չունեին ոչ հող և ոչ էլ որևէ աշխատանք կամ զբաղմունք։
1865-1880-ական թվականներին, աֆրոամերիկացիներից բացի կովբոյների գաղափարը տարածվաց Ամերիկայի տարբեր մասերում։ Առաջին երկիրը, որտեղ Կովբոյները հայտնվել են, դա Մեքսիկան է։ Նույն թվականներին աֆրոամերիկացիներից բացի կովբոյներ դարձան նաև Ամերիկայի տեղաբնիկ հնդկացիները և Մեքսիկայի իսպանացիները։
Կովբոյները ամբողջ օրը անցկացնում էին ձիերի հետ՝ ձիերի երամակում։ Շրջում էին ձիերի վրա նստած և օրվա մեծ մասը լինում բաց երկնքի տակ։
Հագուստ և ապրելակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրելակերպ և անհրաժեշտ իրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կովբոյների կյանքը անցնում է ծանր գործեր և դժվարություններ հաղթահարելով։ Երբեմն նրանք կարող են ձիու վրա նստած շրջել մինչև 10 ժամ՝ գիշերելով և սնվելով դրսում։ Իրենց կենսաբանական պայմաններից դրդված՝ կովբոյները չեն հետևում իրենց մաքրությանը[1]։
Հաճախ նրանք պարտավոր են լինում հետևել մի ամբողջ ձիերի երամակի, որոնք տեղեկից տեղ են շարժվում սնունդ գտնելու նպատակով։ Հետևելով ձիերին նրանք կարող են հաղթահարել երկար հեռավորություններ և դիմանալ տարբեր կլիմայական պայմաններին։
Կովբոյների կյանքը չի կարելի պատկերացնել առանց որոշ առարկաների։ Կովբոյի համար կարևոր նշանակություն ունի ձին։ Կովբոյի ձին աշխույժ է և խելացի։ Համապատասխան վարժումներից հետո այս ձիերը կարողանում են հեռվից լսել կովերի ձայնը։ Մյուս կարևոր իրերն են՝ երկար պարանը, դանակը և ատրճանակը։
Պարանը նրանց պետք է գալիս բոլոր պարագայում։ Հիմնականում այն ժամանակ, երբ ձիերի երամակից փախնում է ձի։ Սովորաբար պարանները նրանք նետում են նաև կակտուսների ուղղությամբ։ Դանակը կարող է օգնել սնունդ հայթայթելու և այլ իրեր կտրելու համար։ Իսկ ատրճանակը նրանց պետք է գալիս ամեն պարագայում, սակայն հիմնականում այն ժամանակ երբ ինչ-որ վայրի կենդանի հարձակում է գործում ձիերի կամ կովերի խմբի վրա։
Հագուստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կովբոյների մեծ մասը հագնում են բաց՝ առանց կոճակների վերնաշապիկներ, իսկ վրայից բավականին հաստ ժիլետներ։ Տաբատները մաշված են, իսկ ազդրերի մոտ մի փոքր լայնացած են։ Կովբոյների ամենակարևոր բաղադրիչը դա կաշվե երկարաճիտ կոշիկներն են և կովբոյին հատուկ լայն գլխարկը, որը պաշտպանում է նրանք արևից և անձրևից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկին կովբոյների նմաններ այմ գրեթե չեն պահպանվել կամ պահպանվել են եզակի թվով։ Նրանցից շատ քչերը կարող են հանդիպել միայն Մեքսիկայում։ 20-րդ դարում կովբոյները դարձան շատ հայտնի աշխարհի տարբեր երկրներում ու Հայաստանում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի Մեքսիկա պետության խորհրդանիշներից մեկը։
21-րդ դարում այն մարմնավորում է հզոր, ճարպիկ և դիմացկուն տղամարդու կերպարը։ Դեռևս Մեքսիկայում և Ամերիկայի որոշ երկրներում նորաձև է կովբոյի հանդերձանքը՝ երկար սրածայր կոշիկները և գլխարկը։ Այն հատկապես տարածված է ձիասպորտով զբաղվող անձանց մոտ։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կովբոյների մասին նկարահանվել են տարբեր անիմացիոն և լիամետրաժ ֆիլմեր, որոնցից ամենահայտնիներն են.
- «Գնացքի մեծ կողոպուտը» – 1903 թվականներին նկարահանված կարճամետրաժ ֆիլմ է, որը կովբոյների մասին առաջին ֆիլմն է
- «Կեսգիշերային կովբոյը» – Կովբոյների կյանքը նկարագրող ֆիլմ է, որը ստեղծվել է 1969 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում
- «Սապատավոր սարը» – Ֆիլմ երկու սիրահարված կովբոյների մասին, որը նկարահանվել է 2005 թվականին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կովբոյների մասին որոշ փաստեր – Մեքսիկայի խորհրդանիշների պատմություն
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bennett, Deb (1998) Conquerors: The Roots of New World Horsemanship. Amigo Publications Inc.; 1st edition. ISBN 0-9658533-0-6
- Denhardt, Robert M. The Horse of the Americas Norman: University of Oklahoma Press 1947.
- Draper, Robert. "21st -Century Cowboys: Why the Spirit Endures." National Geographic, December 2007, pp. 114–135.
- Malone, John William. An Album of the American Cowboy. New York: Franklin Watts, Inc., 1971. SBN: 531-01512-2.
- Malone, Michael P., and Richard B. Roeder. Montana: A History of Two Centuries. University of Washington Press; Revised edition, 1991. ISBN 0-295-97129-0, ISBN 978-0-295-97129-2.
- Rickey, Don, Jr. $10 Horse, $40 Saddle: Cowboy Clothing, Arms, Tools and Horse Gear of the 1880s The Old Army Press, First printing, 1976. LC no. 76-9411.
- Vernam, Glenn R. Man on Horseback New York: Harper & Row 1964.
Լրացուցիչ ընթերցանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Beck, Warren A., Haase, Ynez D.; Historical Atlas of the American West. University of Oklahoma Press, Oklahoma, 1989. ISBN 0-8061-2193-9.
- Davis, David Brion. "Ten-Gallon Hero: The Myth of the Cowboy". In Myth America: A Historical Anthology, Volume II. 1997. Gerster, Patrick, and Cords, Nicholas. (editors) Brandywine Press, St. James, NY. ISBN 1-881089-97-5
- Jordan, Teresa; Cowgirls: Women of the American West. University of Nebraska Press, 1992. ISBN 0-8032-7575-7.
- Nicholson, Jon. Cowboys: A Vanishing World. Macmillan, 2001. ISBN 0-333-90208-4.
- Phillips, Charles; Axlerod, Alan; editor. The Encyclopedia of the American West. Simon & Schuster, New York, 1996. ISBN 0-02-897495-6.
- Roach, Joyce Gibson; The Cowgirls. University of North Texas Press, 1990. ISBN 0-929398-15-7.
- Slatta, Richard W. Cowboys of the Americas.
- Slatta, Richard W. The Cowboy Encyclopedia. ABC-CLIO, California, 1994. ISBN 0-87436-738-7.
- Ward, Fay E.; The Cowboy at Work: All About His Job and How He Does It. University of Oklahoma Press, Oklahoma, 1987. ISBN 0-8061-2051-7.