Կոշիկներ (նկար, Վան Գոգ)
Կոշիկներ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ[1] |
տարի | 1886 |
բարձրություն | 37,5 սանտիմետր |
լայնություն | 45 սանտիմետր |
ստեղծման վայր | Փարիզ[2] |
ժանր | նատյուրմորտ |
նյութ | յուղաներկ[3] և կտավ[3] |
գտնվում է | Վան Գոգի թանգարան[3] |
հավաքածու | Վան Գոգի թանգարան |
պատկերված են
| |
http://www.vggallery.com/painting/p_0255.htm, https://vangoghworldwide.org/artwork/F255 կայք | |
Ծանոթագրություններ | |
A pair of shoes by Vincent van Gogh, Paris, 1886 Վիքիպահեստում |
«Կոշիկներ» (հոլ.՝ Een paar schoenen), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և Էքսպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1889 թվականի ամռանը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 37,5×45,5 սմ։ Այսօր «Կոշիկներ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ամստերդամում՝ Վան Գոգի թանգարանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս տարօրինակ և անհասկանալի սյուժեն՝ հնամաշ կոշիկները, Վինսենթ վան Գոգի կողմից դարձավ վեց տարբեր կտավների հիմք։ Նկարիչներից մեկը, ում հետ «Կոշիկներ» ստեղծագործության հեղինակը ծանոթացել է Ֆրանսիայում, հիշում է, թե ինչպես էր Վան Գոգը շուկաներում փնտրում համապատասխան կոշիկներ. «Հնոտիքի շուկայում նա գնում է մեկ զույգ հին, խոշոր չափերի, անճոռնի կոշիկներ։ Սրանք ինչ-որ մի բանվորի կոշիկներ են եղել, որոնք մաքուր էին և վերանորոգված։ Սրանք սովորական հին կոշիկներ էին, որոնք որևիցե մի առանձնահատկություն չունեին։ Մի անգամ, ցերեկվա ժամին, երբ անձրև էր գալիս, Վան Գոգը հագնում է կոշիկները և գնում զբոսնելու հին քաղաքային պարսպի շրջակայքում։ Եվ ահա՝ ամբողջովին աղտոտված և ցեխակոլոլ վիճակում կոշիկները դարձան առավել հետաքրքիր»։
Ըստ Վան Գոգի արվեստի քննադատների, հնարավոր է, որ այս հնամաշ կոշիկները խորհրդանշական դեր ու նշանակություն են ունեցել հեղինակի համար։ Կեղտոտված և քրքրված կոշիկները խորհրդանշում են աշխատողների ծանր աշխատանքը և վերջիններիս դժվար կենսապայմանները։ «Կոշիկներ» ստեղծագործությունը բազմաթիվ հոգեբանական ասոցացիաների տեղիք է տվել։ Բայց միևնույն ժամանակ, ոչ մեկին չի հաջողվել կտավում տեսնել Վան Գոգի անցած դժվարին կյանքի ուղին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jacques Derrida, La verità in pittura, Roma 1981
- Martin Heidegger, L'origine dell'opera d'arte (1945-1950), in «Sentieri interrotti», Firenze 1996
- Martin Heidegger, Dell'origine dell'opera d'arte e altri scritti, Palermo 2004
- Meyer Schapiro, L'oggetto personale come soggetto di natura morta. A proposito delle osservazioni di Heidegger su van Gogh, 1968, in «Semeiotiche della pittura», Roma 2004
- Carlo Bordoni, Le scarpe di Heidegger, Chieti 2005
- Andrea Pinotti, Estetica della pittura, Bologna 2007
- Stefano Velotti, La filosofia e le arti (Capitolo I: "Un paio di scarpe e altri enigmi"), Roma-Bari 2012
- 100 Шедевров из коллекции Музея Ван Гога.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կոշիկները» ստեղծագործությունը Վան Գոգի թանգարանի պաշտոնական կայքում Արխիվացված 2013-10-31 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոշիկներ (նկար, Վան Գոգ)» հոդվածին։ |
|