Կոշարի (ուտեստ)
Կուշարիի բաղադրիչները | |
Ենթատեսակ | կերակուր |
Առաջացման երկիր | Եգիպտոս |
Ստեղծման տարեթիվ | 18-րդ դար |
Kushari Վիքիպահեստում |
Կոշարի, կոչվում է նաև կուշարի, կոշերի (մասրի՝ كشرى, [[|ˈkoʃæɾi]]), եգիպտական ազգային ուտեստ, որը պատրաստում են բրնձով, մակարոնեղենով և ոսպով, որոնք խառնում, իսկ հետո համեմում լոլիկաքացախային սոուսով։ Երբեմն կերակրատեսակին ավելացնում են սպագետտիի կարճ կտորներ, սիսեռ և տապակում մինչև գլուխ սոխը կեղևապատվի։ Ցանկության դեպքում ուտեստին կարելի է ավելացնել սխտորի հյութ կամ սոուս, ինչպես նաև կծու սոուսի տեսակներ։
Պատմություն և նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճաշատեսակը ծագել է 19-րդ դարի կեսերից՝ Եգիպտոսի բազմամշակութայնության օրոք, որն այդ ժամանակ Օսմանյան կայսրության մաս էր կազմում, իսկ հետո՝ Մեծ Բրիտանիայի գաղութ։ Այդ ժամանակ երկրի տնտեսությունն արագորեն աճում էր, աճում էին նաև վաճառքները, վարձու աշխատանքը, նկատվում էր պահանջարկի կայուն աճ։ Այս ամենը վկայում էր այն մասին, որ երկրի բնակչությունը կտրուկ ավելացել էր, ինչի արդյունքում ի հայտ եկավ այնպիսի կերակրատեսակ, որն արագորեն կարող էր հագեցնել մարդկանց։
Համաձայն մեկ այլ վարկածի՝ կերակրատեսակն իր արտաքին տեսքի համար պարտական է հնդկական և իտալական ավանդական խոհանոցների խառնուրդին, որը ծագել է կրկին շնորհիվ այդ ժամանակվա Եգիպտոսի բազմամշակութայնության։ Սկզբում եգիպտացի զինվորները, իսկ հետո քաղաքացիական բնակչությունը, սիրել են նոր ուտեստը, որը դարձել է ազգային[1]։ Սկզբում կոշարին վաճառել են միայն շուկաներում և փողոցներում, այն վաճառողները, որոնք սնունդը բերում էին սայլերով, և միայն ավելի ավելի ուշ շրջանում ուտեստն իր տեղն է գրավել ռեստորանների ճաշացանկում։
Ներկայումս ուտեստը բավականին տարածված է Եգիպտոսի և հարևան երկրների ամբողջ բնակչության շրջանում։ Հիմնականում այն համարվում է հասարակ մարդկանց, աշխատողների և գյուղացիների ուտեստ։ Այն առկա է ինչպես բացառապես այս կերակրատեսակի պատրաստման մեջ մասնագիտացած ռեստորաններում, այնպես էլ ընդհանուր եգիպտական խոհանոցի ռեստորաններում[2]։ Քանի որ այն չի պարունակում կենդանական որևէ ճարպ, այն կարելի է համարել բուսակերական կերակուր, մանավանդ որ տապակելիս բուսական յուղ է օգտագործվում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ الكشري… تاريخ وصناعة at Yahoo Արխիվացված 2014-11-13 Wayback Machine(անգլ.)
- ↑ «Kushari recipe». Whats4eats.com. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.