Կողոպուտ
Արտաքին տեսք
Կողոպուտ, սոցիալիստական կամ անձնական գույքի բացահայտ հափշտակություն՝ առանց բռնության կամ տուժողի կյանքի ու առողջության համար անվտանգ բռնության զուգորդմամբ։
Կողոպուտը, ի տարբերություն գողության, կատարվում է բացահայտ, ի տարբերություն ավազակության պակաս վտանգավոր բռնությամբ։ Ծանրացնող հանգամանքների (կյանքի և առողջության համար անվտանգ բռնություն, կրկնակիություն, խմբի անդամների նախնական համաձայնություն) առկայության դեպքում նախատեսվում է ազատազրկում՝ մինչև 15 տարի ժամկետով։ Համեմատաբար խիստ պատիժ է նախատեսվում սոցիալիստական գույքի կողոպուտի համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 531)։ |