Կոդեին
Արտաքին տեսք
Նույնացուցիչներ | |
---|---|
CAS համար | 76-57-3 |
PubChem CID | 5284371 |
DrugBank | DB00318 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.000.882 |
Կոդեին, ալկալոիդ, որը պարունակվում է ափիոնում։ Քիմիական կառուցվածքով նման է մորֆինին, սակայն ցավը հանգստացնող հատկությունը թույլ է արտահայտված։ Իջեցնում է հազի կենտրոնի գրգռվածությունը։ Կոդեին կամ կոդեինի ֆոսֆատը նշանակվում է հազի դեպքում՝ դեղափոշիներում և հաբերում, քնաբեր և բրոմի պատրաստուկների հետ զուգորդած՝ որպես հանգստացնող միջոց։ Վաղ հասակի երեխաներին կոդեինը հակացուցված է։ Կոդեինի երկարատև օգտագործելիս կարող է առաջացնել ընտելացում՝ կոդեինիզմ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 505)։ |