Կոգանի համախտանիշ
Կոգանի համախտանիշ, հազվագյուտ հանդիպող հիվանդություն, որը բնութագրվում է աչքի եղջերաթաղանթի պարբերական, կրկնվող բորբոքումով, ջերմությամբ, ընդհանուր հոգնածությամբ, քաշի կորստով, գլխապտույտով, ականջներում աղմուկի զգացումով, լսողության կորստով։ Չբուժվելու դեպքում այն կարող է հանգեցնել խլության կամ կուրության առաջացման։ Հիվանդության դասական ձևն առաջին անգամ նկարագրվել է Դ. Գ. Կոգանի կողմից 1945 թվականին։
Կոգանի համախտանիշ | |
---|---|
Տեսակ | գլխի և պարանոցի հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | աուտոիմուն բորբոքում |
Հիվանդության ախտանշաններ | ականջների և աչքերի բորբոքում, տեսողության դժվարեցում, լսողության կորուստ, գլխապտույտ |
Հետևանք | տենդ, հոգնածություն, կերատիտ և Անոթաբորբ |
Բժշկական մասնագիտություն | Ռևմատոլոգիա |
Հայտնաբերող | Դեյվիդ Գլենդենինգ Կոգան |
Անվանվել է | David Glendenning Cogan? |
Ախտորոշում | աչքի բիոմիկրոսկոպիկ հետազոտություն, մագնիսառեզոնանսային շերտագրություն, հակամարմինների ու իմուն կոմպլեքսների հայտնաբերում |
Բուժում | կորտիկոստերոիդներ, իմունոսուպրեսոր դեղամիջոցներից՝ մետոտրեքսատ, ցիկլոֆոսֆամիդ, ցիկլոսպորին, ազաթիոպրին |
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոգանի համախտանիշը հազվագյուտ հանդիպող ռևմատիկ հիվանդություն է, որը բնութագրվում է ականջների և աչքերի բորբոքումով։ Կոգանի համախտանիշը կարող է հանգեցնել տեսողության դժվարեցման, լսողության կորստի և գլխապտույտի զարգացման։ Հիվանդությունը կարող է կապված լինել նաև մարմնի տարբեր մասերում արյունատար անոթների բորբոքման հետ (կոչվում է վասկուլիտ), որը կարող է ախտահարվածների 15%-ի մոտ հանգեցնել կենսական կարևոր օրգանների վնասման կամ քիչ թվով դեպքերում նույնիսկ մահվան։ Հիվանդությունն ամենից հաճախ հանդիպում է 20-30 տարեկան մարդկանց շրջանում։ Պատճառն ամբողջությամբ հայտնի չէ։ Այնուամենայնիվ, ըստ տեսություններից մեկի, Կոգանի համախտանիշի հիմքում աուտոիմուն բորբոքումն է, որի ժամանակ մարմնի իմուն համակարգը վնասում է աչքի և ականջի հյուսվածքները[1]։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս ենթադրվում է, որ Կոգանի համախտանիշն աուտոիմուն հիվանդություն է։ Աչքի և ականջի բորբոքումը պայմանավորված է հիվանդի սեփական իմունային համակարգով, որն արտադրում է հակամարմիններ, որոնք վնասում են ներքին ականջի և աչքի հյուսվածքները։ Որոշ հիվանդների արյան մեջ կարող են հայտնաբերվել աուտոհակամարմիններ։ Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ այդ աուտոհակամարմինները հարձակվում և վնասում են ներքին ականջի հյուսվածքը։ Chlamydia pneumoniae բակտերիայով վարակվածությունը որոշ հիվանդների մոտ դրսևորվում է մինչև Կոգանի համախտանիշի զարգացումը, ինչի հետևանքով որոշ հետազոտողներ ենթադրում են, որ աուտոիմուն հիվանդությունը կարող է առաջանալ վարակի պատճառով։ C. pneumoniae-ն թոքաբորբի զարգացման ընդհանուր պատճառներից է, և բակտերիայով վարակված հիվանդների ճնշող մեծամասնության մոտ չի զարգացնում Կոգանի համախտանիշը[2]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև արյան սպիտակ բջիջների՝ լեյկոցիտների քանակը, էրիթրոցիտների նստեցման արագությունը (ԷՆԱ) և C-ռեակտիվ սպիտակուցի թեստերը կարող են նորմայից շեղված լինել, ինչպես նաև կարող են դիտվել արյան մեջ թրոմբոցիտների բարձր մակարդակ կամ էրիթրոցիտների քիչ քանակություն, սակայն այս նշաններից և ոչ մեկը հիվանդության ստույգ ցուցանիշ չէ։ Հիվանդության ախտորոշման համար կատարում են հատուկ սարքի միջոցով աչքի բիոմիկրոսկոպիկ հետազոտություն, մագնիսառեզոնանսային շերտագրություն, ինչպես նաև հայտնաբերում են հակամրմիններ, հակածին-հակամարմին կոմպլեքսներ[3]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիվանդության ավելի ծանր դեպքերում, որպես բուժման միջոց կարող են օգտագործվել կորտիկոստերոիդներ, որոնք նվազեցնում են բորբոքային երևույթները։ Երբ պահաջվում են մեծ քանակությամբ ստերոիդներ, կամ երբ հիվանդությունն ունենում է ծանր ընթացք և չի արձագանքում ստերոիդային թերապիային, հաճախ առաջարկվում են այլ իմունոսուպրեսոր դեղամիջոցներ։ Այդ իմունոսուպրեսոր դեղամիջոցներից են մետոտրեքսատը, ցիկլոֆոսֆամիդը, ցիկլոսպորինն ու ազաթիոպրինը։ Որոշ դեպքերում նշանակվում են այս դեղամիջոցների տարբեր համակցություններ։ Երբեմն, երբ վնասվում են ներքին ականջի արյունատար անոթները, և վատանում է լսողությունը, այս դեպքում կատարում են կոխլեար իմպլանտացիա՝ լսողության վերականգնման համար[4]։
Ցիննարիզինը հիմնականում օգտագործվում է սրտխառնոցի և փսխման բուժման համար, որոնք կապված են վեստիբուլյար խանգարումների, գլխապտույտի, Մենյերի հիվանդության կամ Կոգանի համախտանիշի հետ[5]։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ցիննարիզինը որոշ հիվանդների մոտ բարելավում է լսողության կորուստը[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1945 թվականին ակնաբույժ Դեյվիդ Գլենդենինգ Կոգանը (1908–1993) առաջին անգամ նկարագրել է ոչ սիֆիլիտիկ ինտերստիցիալ կերատիտը և վեստիբուլոլսողական ախտանիշները, որոնք հետագայում կոչվել են Կոգանի անունով[7]։ 1963 թվականին առաջին անգամ նկարագրվել է Կոգանի համախտանիշի ատիպիկ ձևը, որը հայտնի է նաև որպես «Լոգանի համախտանիշ»[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Cogan's Syndrome». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Timothy C. Hain. «Cogan's Syndrome». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Timothy C. Hain. «Cogan's syndrome». Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Chertok, Barbara Liss (2020 թ․ հոկտեմբերի 27). «Hearing Is Believing». Hearing Health Foundation. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Cogan's Syndrome – Treatment». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Timothy C. Hain: Cogan's Syndrome Արխիվացված 2008-05-17 Wayback Machine at the American Hearing Research Foundation, Chicago, Illinois 2008.
- ↑ Cogan, David G. (1945). «Syndrome of Nonsyphilitic Interstitial Keratitis and Vestibuloauditory Symptoms». Archives of Ophthalmology. 33 (2): 144–9. doi:10.1001/archopht.1945.00890140064007.
- ↑ Bennett FM (April 1963). «Bilateral recurrent episcleritis associated with posterior corneal changes, vestibulo-auditory symptoms and rheumatoid arthritis». American Journal of Ophthalmology. 55: 815–8. doi:10.1016/0002-9394(63)92451-6. PMID 13967466.
Լրացուցիչ գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Haynes BF, Kaiser-Kupfer MI, Mason P, Fauci AS (November 1980). «Cogan syndrome: studies in thirteen patients, long-term follow-up, and a review of the literature». Medicine. 59 (6): 426–41. doi:10.1097/00005792-198011000-00003. PMID 6969345.
- Gluth MB, Baratz KH, Matteson EL, Driscoll CL (April 2006). «Cogan syndrome: a retrospective review of 60 patients throughout a half century». Mayo Clinic Proceedings. 81 (4): 483–8. doi:10.4065/81.4.483. PMID 16610568.
- Norton EW, Cogan DG (May 1959). «Syndrome of nonsyphilitic interstitial keratitis and vestibuloauditory symptoms; a long-term follow-up». Archives of Ophthalmology. 61 (5): 695–7. doi:10.1001/archopht.1959.00940090697004. PMID 13636563.
- Bicknell JM, Holland JV (March 1978). «Neurologic manifestations of Cogan syndrome». Neurology. 28 (3): 278–81. doi:10.1212/wnl.28.3.278. PMID 305011. S2CID 22367876.
- Casselman JW, Majoor MH, Albers FW (January 1994). «MR of the inner ear in patients with Cogan syndrome». American Journal of Neuroradiology. 15 (1): 131–8. PMC 8332073. PMID 8141044.
- Allen NB, Cox CC, Cobo M, և այլք: (March 1990). «Use of immunosuppressive agents in the treatment of severe ocular and vascular manifestations of Cogan's syndrome». The American Journal of Medicine. 88 (3): 296–301. doi:10.1016/0002-9343(90)90157-9. PMID 2309745.
- Kundell SP, Ochs HD (July 1980). «Cogan syndrome in childhood». The Journal of Pediatrics. 97 (1): 96–8. doi:10.1016/s0022-3476(80)80142-9. PMID 7381656.