Կիրկենես
Բնակավայր | ||
---|---|---|
Կիրկենես | ||
Երկիր | Նորվեգիա | |
Համայնք | Սյոր-Վարանգեր | |
Հիմնադրված է | 1826 թ. | |
Մակերես | 2,15 կմ², 2,15 կմ² | |
ԲԾՄ | 9±1 մետր | |
Պաշտոնական լեզու | բուկմոլ | |
Բնակչություն | ▲3531 մարդ (նոյեմբերի 4, 2019)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Պաշտոնական կայք | svk.no | |
| ||
Կիրկենես (նորվ.՝ Kirkenes, ֆիններեն՝ Kirkkoniemi), քաղաք Նորվեգիայի հյուսիսարևելյան հատվածում։ Այն գտնվում է Ֆինմարկ Ֆյուլքեի կազմի մեջ՝ մոտավորապես 8 կմ ռուս-նորվեգական պետական սահմանից հեռավորության վրա։ Քաղաքի տարածքը կազմում է 2,17 կմ² է, իսկ բնակչությունը, ըստ 2015 թվականի հունվարի 1-ի դրության, 3538 մարդ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1826 թվականի մայիսի 14-ը Կիրկենեսը գտնվում էր Ֆելլեդսդիստրիկտի կազմի մեջ, որը Շվեդ-նորվեգական միության և Ռուսական կայսրության կոնդոմինիումի մաս էր կազմում։ Դրանից հետո, գրեթե բոլոր վիճելի տարածքներն անցան Շվեդիային։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքը ենթարկվել է ավիացիայի հոծախումբ հարձակման։ Ընդհանուր առմամբ քաղաքի վրա 320 ավիահարձակումներ եղան։ 1944-1945 թվականներին Կիրկենեսի գլխավոր պարեկի տեղակալն էր հետագայում հայտնի դարձած արևելագետ Իգոր Դյակոնովը։ 1990-ական թվականնե��ին վերջինիս շնորհեցին Կիրկենեսի պատվավոր քաղաքացու կոչում։
Աշխարհագրություն և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրկենեսը գտնվում է Նորվեգիայի ծայր հյուսիս-արևելքում, գրեթե 400 կմ հյուսիսային բևեռային շրջագծից հյուսիս։ Քաղաքը գտնվում է Վարանգեր ֆյորդ-ի բազուկներից մեկի վրա, Ռուսաստանի Դաշնության հետ պետական սահմանից ոչ հեռու։
Բևեռային օրը Կիրկենեսում շարունակվում է մայիսի 17-ից մինչև հուլիսի 21-ը։ Իսկ բևեռային գիշերը՝ նոյեմբերի 21-ից հունվարի 21-ը։ Չնայած ծայրամասային դիրքին, քաղաքի կլիման անցողիկ է՝ հիմնականում մայրցամաքային։ Միջին ամսական ջերմաստիճանը տատանվում է −11,5 °C հունվարին և 12,6 °C հուլիսին։ Տարեկան միջին տեղումների քանակը մոտավորապես 450 մմ է։ Երբևիցե գրանցված ամենացածր ջերմաստիճանը կազմել է -41 °C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանը՝ 32,7 °C: Ամենաբարձր միջին ամնսական ջերմաստիճանը նկատվել է 2004 թվականի հուլիսին. այն կազմել է 16,9 °C[2][3]:
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիրկենեսում է ծնվել դահուկային սպորտի օլիմպիական եռակի չեմպիոն Ուլվանգ Վեգարդը։
- Կիրկենեսում է ապրում աշխարհահռչակ աստղ, երգչուհի Էրյան Նիլսենը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված թանգարան
- Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի զինվորների նվիրված հուշարձան Ռուալ Ամունդսենի հրապարակում (Ռոալդ Ամունդսեն գատե) (նորվեգերեն անվանումը՝ Russemonumentet՝ «Ռուսական մոնումենտ»)
- Սաամ նկարիչ Իյոն Սավիոյի թանգարան
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tettsteders befolkning og areal — Statistics Norway.
- ↑ «Kirkenes average conditions - base period 10 last years». Storm Weather Center. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 5. desember 2009-ին.
- ↑ «Normaler for Sør-Varanger kommune (1961-1990)». Meteorologisk institutt. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 3. mars 2011-ին.
- ↑ Կաղապար:КЭ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Информация о Киркенесе Արխիվացված 2016-10-24 Wayback Machine (нор.) (գերմ.) (անգլ.)
- ScenicNorway, bilder fra Kirkenes Արխիվացված 2007-09-19 Wayback Machine
- Informasjon om severdigheter og utflukter Kirkenes Turistinformasjon Արխիվացված 2016-10-24 Wayback Machine
- Kirkenes fra rommet i Wikimapia
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրկենես» հոդվածին։ |
|