Կիսանախագահական Հանրապետություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կառավարման համակարգն իրենից ներկայացնում է տվյալ երկրում իշխանության ձևավորման և ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերությունների համակարգ։ Ըստ կառավարման համակարգի պետությունները լինում են՝
- հանրապետություններ,
- միապետություններ։
Հանրապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրապետական կառավարման համակարգի պարագայում իշխանությունը ձևավորվում է ուղղակի կամ անուղղակի ընտրությունների միջոցով, որի դեպքում ժողովուրդը մասնակցում է իշխանության ձևավորման գործընթացին։ Առանձնացվում են հանրապետական կառավարման համակարգի 3 տեսակներ՝
- նախագահական,
- պառլամենտական,
- խառը կամ կիսանախագահական։
Կիսանախագահական հանրապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիսանախագահական կառավարման համակարգերը շատ տարածված են։ Կիսանախագահական հանրապետությունները բաժանվում են 2 խմբի՝
- նախագահական-վարչապետական,
- խորհրդարանական-նախագահական։
Առաջինի պարագայում նախագահը ավելի մեծ լիազորություններ ունի կառավարության ձևավորման գործընթացում։ նա կարող է ձևավորել կառավարություն, նշանակել վարչապետին, իսկ խորհրդարանը արդեն երկրորդ փուլում կառավարության հաստատման ժամանակ կարող է անվստահություն հայտնել կառավարությանը։ Այդպիսի կարգ էր գործում ՀՀժում մինչջ սահմանադրական բարեփոխումները՝ 2005 թ. նոյեմբերի 27-ին։ Սահմանադրության բարեփոխումներով կառավարության ձևավորման գործընթացում խորհրդարանի դերը ավելի մեծացավ։ Բարեփոխված սահմանադրությամբ նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական խումբ-խմբակցությունների հետ խորհրդակցելուց հետո, պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձի։ Ռուսաստանում, որը նույնպես կիսանախագահական հանրապետություն է, վարչապետի թեկնածությունը նախագահը առաջարկում է ՊետԴումային, որն էլ քվեարկում է վարչապետի օգտին։