Կենաց դար (նախաձեռնություն)
«Կենաց դար» (անգլ.՝ Living Century), նախաձեռնություն, որը հնարավորություն է ընձեռում տնկել ծառեր՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի[1]։
Գործունեություն, նպատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախաձեռնության շնորհիվ Հայաստանի հյուսիսում տնկվելու են 10 անտառներ, որոնք կխորհրդանշեն Եղեռնի ժամանակ հալածված Արևմտյան Հայաստանի համայնքները՝
- Ատրպատական - Վահրամաբերդ, Շիրակի մարզ
- Բիթլիս - Քեթի, Շիրակի մարզ[2]
- Կիլիկիա - Գոգարան, Լոռու մարզ
- Կոստանդնուպոլիս - Ղազանչի, Շիրակի մարզ
- Դիարբեքիր - Արևշատ, Շիրակի մարզ
- Էրզրում- Լուսաղբյուր, Լոռու մարզ
- Կարս - Սարալանջ, Շիրակի մարզ
- Խարբերդ - Արևաշող, Լոռու մարզ
- Սեբաստիա - Ակունք, Կոտայքի մարզ[3]
- Վան - Բ��սեն, Շիրակի մարզ
«Էյ Թի Փի»-ն Հայաստանի և Արցախի հազարավոր վայրերում տնկել է շուրջ 4․7 միլիոն ծառ, այդ թվում Պատմական Հայաստանի համայնքների անունները կրող Նոր Խարբերդ, Մուսա Լեռ և Զեյթուն համայնքներում։ Նախաձեռնության շրջանակում մինչև 2015 թվականի ավարտ տնկվելու են շուրջ 300.000 ծառ, և ևս 250.000 ծառ կծառայեն անտառվերականգնման նպատակներով։
«Կենաց դար» նախաձեռնության տասն անտառտնկման տեղամասերը ներկայացնում են Պատմական Հայաստանի շրջանները և ընդգրկում են ներկայիս Հայաստանի Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերը։ Այս տարածքներում «Էյ Թի Փի»-ն տնկումներ իրականացրել է 2004 թվականից[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ATP Honors Genocide Centennial by Launching ‘Living Century Initiative’ (չաշխատող հղում)
- ↑ From Bitlis to Fresno: The Karabians of Fresno
- ↑ «Ավելի քան 700 ծառ տնկվեց Կոտայքի մարզի Ակունք գյուղում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «ԷյԹիՓի»-ի նոր «Կենաց դար» նախաձեռնությունը նվիրվում է Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին