Կեղծ կրակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կեղծ կրակ անգլ.՝ Foxfire | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | իգական բադի մուվի, ֆիլմ անչափահասների համար, պատմություն հասունացման մասին, դրամա, վեպի էկրանավորում և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Հիմք | Foxfire: Confessions of a Girl Gang? |
Թվական | 1996 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Անետ Հեյվուդ-Քարթեր |
Պրոդյուսեր | Մայք Ֆիգիս |
Սցենարի հեղինակ | Քերոլ Ջոյս Օութս |
Դերակատարներ | Հեդի Բարես, Անջելինա Ջոլի, Ջեննի Լյուիս, Ջենի Շիմիզու, Փիթեր Ֆաչինելլի, Դեշ Մայհոք, Քեթի Մորիարտի, Ռիչարդ Բեյմեր, Ջոն Դիհլ, Քրիս Մալքի, Էլդեն Հենսոն, Էվեր Քերադայն, Ջեյ Աքովոնե, Ջոել Մուր, Ռիք Ջոնս, Ուեսլի Ջոնսոն և Շիլո Սթրոնգ[1] |
Օպերատոր | Նյուտոն Թոմաս Սիգել |
Երաժշտություն | Միշել Կոլոմբիե |
Պատմվածքի վայր | Պորտլենդ |
Կինոընկերություն | Rysher Entertainment |
Տևողություն | 98 ± 1 րոպե |
Կեղծ կրակ (անգլ.՝ Foxfire), գեղարվեստական ֆիլմ, նկարահանված Ջոյս Կեռոլ Օուտսի` «Կեղծ կրակ։ Բանդայի աղջկա խոստովանությունը» վեպի մոտիվներով և նվիրված չորս դպրոցականների հանդիպմանը իրենց հասակակցի հետ, ով շրջագայում էր ամբողջ աշխարհով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները կատարվում են ամերիկյան միջնակարգ դպրոցում` Պորտլենդի ծայրամասերում, որտեղ հանդուգն և համարձակ Լեգսի անսպասելի հայտնվելուց սկսում են կատարվել անհավանական իրադարձություններ։
«Կեղծ կրակ»-ը դպրոցական Մեդդի Վիրցի մականունն է, սկսնակ տաղանդավոր նկարչուհու, ով չէր իջնում անվավոր չմուշկներից։ Մեդդիի կյանքը գնում էր իր հունով. նա ուներ սիրելի հոբբի, սիրած տղա, սիրող ընտանիք։ Բայց իր դասարանում ոչ բոլորի կյանքն էր դասավորվում այդքան լավ։ Կենսաբանության ուսուցիչ պարոն Բատտինգերը պաշտում էր ձեռք առնել Ռիտա Ֆոլդեսին, որը չէր կարողանում հաղթահարել ինքն իրեն և կտրատել կենդանի գորտին։ Բացի այդ, պարզվում է, որ նա պարբերաբար բռնություն էր գործադրում աշակերտուհիների վրա ովքեր չէին կարողանում դիմադրել իրեն։
Իրադրությունը փոխվում է, երբ դասարանում հայտնվում է ինքնուրույն ամբողջ աշխարհում ճանապարհորդող, գեղեցիկ և վճռական աղջիկ` Լեգս անունով (անգլերեն «Ոտքեր»)։ Տարերայնորեն իր շուրջ հավաքված չորս դպրոցականներից բաղկացած խումբը որոշում է պատժել ցանկասեր ուսուցչին, և դասերից հետո հանցագործության տեղում բռնում են դասասենյակներից մեկում և ծեծում են։ Առավել մոտ են Լեգսը և Մեդդին. Մեդդին հիացած էր Լեգսի ինքնուրույնությամբ և հանդուգն համարձակությամբ, որոշ ժամանակ անց նրանք դառնում են մտերիմ ընկերուհիներ։
Այս տեսակ պահվածքի համար չորս աղջիկներին հեռացնում են դասերից, և նրանք այդ առաջացած ազատ ժամանակը որոշում են ծախսել միասին, լքված տանը քաղաքի ծայրամասում։ Ի նշան իրենց ընկերության Լեգսի օրինակով նրանք իրենց կրծքավանդակին դաջվածք են անում, պարում են բարձր երաժշտության տակ, տեղեկանում են միմյանց ուրախությունների և խնդիրների մասին։
Շուտով նրանք տեղեկանում են, որ կենսաբանության ուսուցչին վռնդել են դպրոցից վատ վարքի համար։ Համադասարանցի տղաները դժգոհ էին սիրած ուսուցչի հետապնդումից, որոշում են ճնշել աղջիկներին, իսկ երբ դա չհաջողվի բռնել նրանցից մեկին և բռնաբարել։ Վերջին րոպեին Մեդդին տականքների ձեռքից խլում է ընկերուհուն, գողանում են նրանց իսկ մեքենան և ընկերուհիներով գնում են քաղաքով պտտվելւ, սակայն փախչելով իրենց հետապնդող ոստիկաններից վթարի են ենթարկվում։ Դատարանում աղջիկներին մեղավոր են ճանաչում, դպրոցականներին հանձնում են ծնողների խնամքին, իսկ Լեգսը արդեն ունենալով խնդիրներ օրենքի հետ ընկնում է ուղղիչ գաղութ։
Առանց Լեգսի խումբը կործանվում է։ Նրանցից մեկը` Գոլդին փախչում է բռնակալ հորից և դառնում է թմրամոլ։ Մեդդին գտնում է նրան և բերում է լքված տան «շտաբ», բայց չգիտեր ինչ անել նրա մոտ սկսված (ռուս.՝ ломка) «կոտրումից»։
Ազատություն ստանալով հերոսուհին վերադառնում է ընկերուհիների մոտ, քանի որ բացի նրանցից նա ոչ ոք չուներ։ Նա որոշում է գումար վերցնել հորից Գոլդիի թմրամոլության բուժման համար։ Երբ նա հրաժարվում է մեծ գումար տալ աղջիկներին Լեգսը ատրճանակով սպառնալով բերում է նրան լքված տուն և կապում աթոռին։ Առաջին անգամ նա չի իմանում ինչպես դուրս գալ տվյալ իրավիճակից, որում հայտնվել էին ինքը և ընկերուհիները։ Այդ պահին Ռիտան` ում ձեռում էր ատրճանակը միամիտ կրակում է Գոլդիի հոր վրա և վիրավորում։ Երեք ընկերուհիները տանում են վիրավորին հիվանդանոց, իսկ Լեգսը որոշում է հեռանալ քաղաքից։
Մեդդին հասնում է ընկերուհուն ավտոմեքենաների կամրջի վրա։ Լեգսը առաջարկում է ընտրություն անել. գնալ նրա հետ առաջին հանդիպած մեքենայով դեպի անհայտություն կամ մնալ քաղաքում։ Մեգգին պատրաստ չէր ամեն ինչ թողնել և Լեգսը արցունքներն աչքերին մեկնում է մենակ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հեդի Բարրես - Մեդդի Վիրց («Կեղծ կրակ»)
- Անջելինա Ջոլի - Մարգարետ Սադովսկի («Լեգս»)
- Ջեննի Լյուիս - Ռիտա Ֆոլդես
- Ջեննի Շիմիցու - «Գոլդի»
- Սառա Ռոզենբերգ - Վիոլետտա Կան
- Պիտեր Ֆաչինելլի - Էտան Բիկսբի
- Դեշ Մայոկ - Դանա Տեյլոր
- Միշել Բռուկխերստ - Սինդի
- Էլդեն Խենսոն - Բոբբի
- Կետի Մորիարտի - Մարտա Վիրց
- Ռիչարդ Բեյմեր - պրն. Պարկս
- Ֆրան Բեննետտ - դատավոր Խելիֆիլդ
- Ջոն Դիլ - պրն. Բատտինգեր
- Կրիս Մալկի - ԴԵն Գոլդման, Գոլդիի հայրը
- Ջեյ Ակովոնե - Չակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|