Jump to content

Կարտեզիականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Principia philosophiae, 1685

Կարտեզիականություն, 17-ից 18-րդ դարեր փիլիսոփայական ուղղություն, որի ելակետը Ռենե Դեկարտի (լատին․՝ Cartesius, այստեղից՝ «Կարտեզիականություն») ուսմունքն է։ Կարտեզիականությանը հատուկ է հետևողական դուալիզմը, որը բնորոշվում է տարածական (մարմնական) և մտածական սուբստանցների սկզբունքային բաժանմամբ։ Կարտեզիականության մեջ առանձնացվում են մատերիալիստական-մոնիստական (Դե Ռուա) և իդեալիստկան օկկազիոնալիստական (Մալբրանշ) միտումներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 348