Կարուսել (ֆիլմ, 1962)
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Թվական | 1962 |
Ռեժիսոր | Mikheil Kobakhidze? |
Սցենարի հեղինակ | Mikheil Kobakhidze? |
Տևողություն | 11 րոպե |
«Կարուսել» (ռուս.՝ «Карусель»), 1962 թվականի խորհրդային կարճամետրաժ ֆիլմ։ ՎԳԻԿ-ի ռեժիսորական բաժնի 3-րդ կուրսի ուսանող Միխայիլ Կոբախիձեի ուսումնական աշխատանքը․ նա սովորել է Սերգեյ Գերասիմովի արվեստանոցում, որը շնորհավորել է նրան ուսումնական աշխատանքի կապակցությամբ և թույլ տվել քննությունները հանձնել էքստեռն կարգով[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Քնարական փողոցային ուրվագիծ։ Ֆիլմը փաստացի համր է. կա փողոցային աղմուկ, ամբոխի աղմուկ, բազմաձայնություն արագացված տեմպերով, ասում են տղան ու աղջիկը, բայց բառերի փոխարեն լսվում է ճռվողյուն. այդպես կինոն, ռեժիսորի արտահայտությամբ, դառնում է «պատկերի երաժշտություն»[1]։
Մոսկվայում առավոտ է, փողոցները ողողված են արևով։ Ցուցադրվում են մետրոյի «Հեղափոխության հրապարակ» կայարանը, Սիվցև Վրաժեկ նրբանցքը, դեռ ամայի փողոցները։ Քաղաքացիները դուրս են գալիս իրենց տներից և համերաշխ շարքով գնում աշխատանքի։ Նույն կերպ նրանք ավտոմատներից գազավորված ջուր են խմում, թերթեր գնում, գետնանցումից բարձրանալով մտնում են հեռախոսախցիկներ, շենքեր։ Այսպիսով, քաղաքը արթնանում է։
Այս մարդաշատ քաղաքում ավտոբուսում հանկարծ հանդիպում են երկուսը՝ տղան ու աղջիկը։ Աղջիկը իջնում է Սոկոլնիկիի Մշակույթի և հանգստի այգու մոտի կանգառում։ Տղան վազում է նրա հետևից և տեսնում, որ նա նստել է կարուսել։ Հետո գնում է նրա հետևից մինչև ինստիտուտ։ Այստեղ զույգը խոսում է և միասին առաջ գնում։ Բայց ինչ-որ պահի նրանք պատահաբար կորցնում են իրար։ Նրանք վազում են, փնտրում և չեն գտնում միմյանց։
Նրանում ոչ մի առանձնահատուկ բան չի կատարվում։ Բայց շատ բան է տեղի ունենում։
Տղա և աղջիկ։ Արևով ողողված քաղաքի բաց և հյուրընկալ գիրկը։ Սա դրախտ է, որտեղ բոլոր ճանապարհները բաց են, այդ թվում նաև սիրո ճանապարհը։ Կինոյի կախարդական ուժըն այն է, որ տղան տետեսնում է աղջկան։ Եվ հայացքներ, ժպիտներ․ ինչի՞ն։ Անվերապահ հույզ, որը փոխանցվում է մնջախաղի միջոցով։ Աղջիկը հայտնվում է զգեստով, որի վրա ասեղնագործված է սիրտ։Բնօրինակ տեքստ (ռուս.)В ней ничего особенного не происходит. Но происходит много всего.
Он и Она. Открытые и гостеприимные объятия города, залитого солнцем. Это рай, в котором открыты все дороги — и дорога любви. Магическая сила кино — Он увидел Её. И перегляды, улыбки — чему? Безусловная эмоция, которая передается пантомимой. Она появляется в платье, на котором вышито сердце.— «Сеанс» ամսագիր, 2019[1]
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նատալյա Զորինա
- Ստանիսլավ Բորոդոկին
- Միխայիլ Կոբախիձե
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սովետսկի էկրան» ամսագիրը (1966) նշել է, որ ռեժիսորի «Երիտասարդ սեր» և «Կարուսել» ուսանողական աշխատանքները «դեռ հեռու էին «Հարսանիքից», բայց դրանց մեջ արդեն նկատելի է դրա հեղինակի ձեռագիրը։ (Այնտեղ նույնպես իրավիճակը կարևոր է միայն որպես սիրահարների հոգու վիճակի մասին պատմելու միջոց... իսկ հնարքները նման են. երկու կարճամետրաժ ֆիլմերում էլ հերոսները բառեր չեն արտասանում, երկուսն էլ կատակային-քնարական են»։
2016 թվականին ֆիլմը ցուցադրվել է «Սպիտակ սյուներ» (ռուս.՝ «Белые столбы») արխիվային ֆիլմերի փառատոնում, քննադատ Ալեքսեյ Մոկրոուսովը ֆիլմն անվանել է «հմայիչ կարճամետրաժ ֆիլմ խաղարկայինի վարպետից»[2]։
Կոմիկականը փոխարինվում է քնարականով և հակառակը։ Այս ամենը ընդգծված է երաժշտությամբ և հնարամտորեն ընտրված աղմուկներով։ Թեթևություն, խաղարկայնություն, կադրում մարդկանց արագացված շարժումներ, մնջախաղ, երկխոսությունների բացակայություն (դրանց փոխարեն՝ թռչունների ծլվլոց կամ առյուծի մռնչյուն)․ այս ամենը հիշեցնում է վաղ համր կինո։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Комическое сменяется лирическим, и наоборот. Все это подчеркнуто музыкой и изобретательно подобранными шумами. Легкость, игривость, ускоренные движения людей в кадре, пантомима, отсутствие диалогов (вместо них — щебет птичек или рык льва) — все это напоминает раннее немое кино.
— Музей кино, 2021[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Султан Усувалиев — Михаил Кобахидзе. Музыка изображения Արխիվացված 2023-04-16 Wayback Machine // Журнал «Сеанс», 4 апреля 2019
- ↑ Алексей Мокроусов — Друзья и карьеры Արխիվացված 2023-03-28 Wayback Machine // Московский книжный журнал, 9 марта 2016
- ↑ Яна Бовбас — «Карусель» (1962, реж. М. Кобахидзе) Արխիվացված է Փետրվար 21, 2024 Wayback Machine-ի միջոցով: // Музей кино, 10 января 2021
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Яна Бовбас — «Карусель» (1962, реж. М. Кобахидзе) // Музей кино, 10 января 2021
- Алена Дмитриева — И закружилась «Карусель» // Газета «Экран и сцена», № 22, 2019
- Султан Усувалиев — Михаил Кобахидзе. Музыка изображения // Журнал «Сеанс», 4 апреля 2019
|