Կարլսբադի հրամանագրեր
Կարլսբադի հրամանագրեր (գերմ.՝ Karlsbader Beschlüsse), մի շարք ռեակցիոն սահմանափակումներ, որոնք ընդունվել են Գերմանիայի Համադաշնության նահանգներում 1819 թվականի սեպտեմբերի 20-ին Բունդեսթագի որոշմամբ՝ Ավստրիական կայսրության Կառլսբադ առողջարանային քաղաքում (այժմ՝ Կառլովի Վարի, Չեխիա) տեղի ունեցած համաժողովից հետո։
Հրամանագրերն արգելում էին ազգայնական եղբայրությունների ( գերմ.՝ BurschenschaftenBurschenschaften ) գործունեությունը, պահանջում էին աշխատանքից հեռացնել բոլոր ազատական համալսարանների դասախոսներին և մեծացնել մամուլի գրաքննությունը։
Դրանք ուղղված էին գերմանական միավորման նկատմամբ աճող տրամադրությունները ճնշելուն և ընդունվեցին Հեփ-Հեփ շարունակվող անկարգությունների ժամանակ, որոնք ավարտվեցին բանաձևի ընդունումից հետո մեկ ամսվա ընթացքում։
Հրամանագրերի ընդունման նախադրյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգի ներկայացուցիչների ժողովը հրավիրել էր Ավստրիայի պետական նախարար Արքայազն Կլեմենս Վենզել ֆոն Մետերնիխը այն բանից հետո, երբ 1819 թվականի մարտի 23-ին Մանհայմում ուսանող Կառլ Սանդը, ով լիբերալ ուսանողական եղբայրության անդամ էր, սպանեց պահպանողական գրող Ավգուստ ֆոն Կոտցեբուին, ինչի համար նա դատապարտվեց մահապատժի և մահապատժի ենթարկվեց 1820 թվականին, իսկ 1819 թվականի հուլիսի 1-ին մահափորձ կատարվեց Նասաուի նախագահ Կառլ ֆոն Իբելի դեմ[1][2]։ Այս իրավիճակում Ավստրիական կայսրության արտաքին գործերի նախարար Մետերնիխը, որը վախենում էր Եվրոպական վերականգնման ընթացքում համալսարաններում ազգայնական և հեղափոխական տրամադրություններից, 1819 թվականի սեպտեմբերին հրավիրեց Բունդեսթագի նիստ Կառլսբադում, որում նա հասավ հրամանագրեր�� ընդունմանը։
Հրամանագրերի հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարլսբադի հրամանագրերը հետևանքներ ունեցան ոչ միայն Գերմանական Համադաշնության անդամ երկրների, այլև դարեր շարունակ ինքնավարություն վայելող այդ նահանգների ակադեմիական համայնքի համար։ Հրամանագրերի կարևոր առանձնահատկությունն այն էր, որ Գերմանական Համադաշնության իշխանությունները ազատական և ազգայնական գաղափարները մեկնաբանում էին որպես ապստամբության կոչ և հալածում էին այդ գաղափարները տարածողներին, հատկապես Պրուսիայում։
Վերջին անգամ հալածանքները վերսկսվել են 1832 թվականին Համբախի փառատոնից հետո։ Միայն 1848 թվականի հեղափոխության շնորհիվ է, որ Կառլսբադի հրամանագրերը չեղյալ են հայտարարվել Բունդեսթագի կողմից 1848 թվականի ապրիլի 2-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Carl Schurz Lebenserinnerungen Bis zum Jahre 1850: Selections. — Norwood, Massachusetts: Allyn & Bacon, 1913. — С. 211.
- ↑ «Das Streben nach deutscher Einheit» (գերմաներեն). alt-idstein.info. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլսբադի հրամանագրեր» հոդվածին։ |
|