Jump to content

Կարապետ Փանոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետ Փանոսյան
Ծնվել է1826
Մահացել է1905

Կարապետ Փանոսյան (1826, Կեսարիա 1905, Կ․Պոլիս), հասարակական–քաղաքական գործիչ, խմբագիր, հրապարակախոս, թարգմանիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1841 թ. տեղափոխվել է Կ․Պոլիս զբաղվել արհեստագործությամբ, շարունակել ուսումը տարբեր վարժարաններում։ Շրջելով թուրքահպատակ արաբական երկրների մեծ մասում և Արևմտյան Հայաստանում՝ նվիրվել է թուրքական բռնատիրության ներքո հեծող ժողովուրդների ազատագրական պայքարին։ 1859 թ. հիմնել է «Մյունատիի էրճիաս» հայատառ թուրքական պարբերականը։ Մասնակցել է Սահմանադրական շարժմանը, պայքարել հայ կղերաամիրայական խավի և սուլթան, կառավարության դեմ, դարձել Կ․ Պոլսի «Բարեգործական ընկերություն հայոց»-ի, ապա՝ Միքայել Նալբանդյանի հիմնած ընդհատակյա խմբակի անդամ։ Փանոսյանը դարձել է Հարություն Սվաճյանի մարտական զինակիցը, Լոնդոնի ռուսական պրոպագանդիստների գաղափարների տարածողը պոլսահայ գաղութում։ 1862 թ. օգոստոսի 1-ին Կ․Պոլսում սուլթան, կառավարության դեմ ուղղված հայկական ցույցի ղեկավարներից էր, գաղտնի տպագրել և տարածել է թռուցիկներ։ Զեյթունի 1862 թ. ապստամբության օրերին դատապարտել է սուլթանի ջարդարար, քաղաքականությունը, որի համար բանտարկվել է։ 1867 թ. Փանոսյանը ստանձնել է Կ․Պոլսի Սուրբ Փրկչի ազգային հիվանդանոցի հոգաբարձուի պաշտոնը։ 1866 թվականին հիմնադրել է «Մանզումեի Էֆքյար» պարբերականը, որտեղ պաշտպանել է արհեստավորության և գյուղացիության շահերը։ Գրել է հակակղերական բնույթի հրապարակախոսական գրքույկներ։ Փանոսյանի գրական ժառանգությունը պատշաճորեն չի ուսումնասիրված։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։