Կարապետ Նշանյան
Կարապետ Նշանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 30, 1861 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 5, 1950 (88 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Կրթություն | Նեապոլի գեղարվեստի ակադեմիա և Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Կարապետ (Շառլ) Նշանյան (մարտի 30, 1861, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հունվարի 5, 1950, Փարիզ), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարապետ Նշանյանը ծնվել է Կոստանդնուպոլսում, որտեղ ստացել է նախնական գեղարվեստական կրթություն, աշակերտել՝ Է. Գիյեմեին[1]։ Սովորել է Նեապոլի գեղեցիկ արվեստների դպրոցում՝ է Դ. Մորելլիի մոտ։ Բաքվում, Թիֆլիսում, Վլադիկավկազում նկարել է պատկերներ եկեղեցիների համար և դիմանկարներ։ 1906 թվականին հաստատվել է Փարիզում, հաճախել Ժուլիան ակադեմիա[2]։
Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշանյանի ուշագրավ գործերից է «Հայկական հարսանիք Մուշում» կտավը, որն արտատպվել է Ֆ. Մակլերի Ֆրանսիան և Հայաստանը արվեստի ու պատմության միջով (1917) գրքում։ Կտավը ներկայացնում է հայկական օջախ՝ հարսանյաց խնջույքի մասնակիցներով։ Դիտողի ուշադրության կենտրոնում ազգային տարազն ու կեցաղային առարկաներն են։
- «Մշեցիների հարսանիքը»
- «Պոլսեցի հայը»
- «Եգիպտացի պարուհին»
- «Թուրք երաժիշտը»
- «Դերվիշը»
- «Պանդուխտի նամակը» (1897, ՀԱՊ)
- «Կնոջ դիմանկար» (1897, ՀԱՊ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ֆրանսահայ կերպարվեստ, [[Շահեն Խաչատրյան]], Երևան Անահիտ, 1991։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ ՀԱՊ, շտեմարան
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է ��րիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 331)։ |