Jump to content

Կառպաչչո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառպաչչո
Կառպաչչոյի բաղադրիչները
իտալական խոհանոց
Տեսակբաղադրատոմս
Ենթատեսակիտալական խոհանոց, raw meat dish? և հորթի մսից պատրաստված ճաշատեսակ
Առաջացման երկիր Իտալիա
Ստեղծման տարեթիվ1950
 Carpaccio Վիքիպահեստում

Կառպաչչո (իտալ.՝ Carpaccio), մայոնեզի հիմքով սոուսով համեմված ուտեստ, որը պատրաստված է տավարի հում մսի բարակ կտորներից։

Ուտեստը «հորինել» է «Հարրի բար»-ի կուլտային սեփականատեր Ջուզեպե Չիպրիանին (ով հայտնի է նաև Բելլինի կոկտեյլի «հայտնագործմամբ»)՝ 1950 թվականին, Վենետիկում և անվանվել է Վերածննդի դարաշրջանի գեղանկարիչ Վիտտորե Կարպաչչոյի պատվին։

Ավանդական կառպաչչոն պատրաստվում է տավարի ֆիլեից, որը բարակ կտրտում են սուր դանակով կամ հատուկ խոհանոցային մեքենայով (կտրիչով)։ Ավելի լավ կտրվածք ստաալու համար միսը տեղադրվում է սառնարանում կամ այրում։ Կառպաչչոն հիմնականում մատուցվում է պարմեզան պանրի, ճարճրուկով աղցանի և չերրի լոլիկի հետ, ինչը ուտեստին ավելի համեղ է դարձնում։ Ուտեստը համեմվում է ձիթապտղի յուղի և քացախի կամ կիտրոնի հյութի խառնուրդով։

Չիպրիանիի օրիգինալ բաղադրատոմսում, որը դեռևս օգտագործվում է Հարրիի բարում՝ միսը չի սառեցվում[1]:216, և պատրաստվում է կիտրոնի հյութից, կաթից և թարմ աղացած սև պղպեղից[1]:241:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Arrigo Cipriani The Harry's Bar Cookbook. — Italy by AGG Printing: John Blake Publishing Ltd, 2006. — 292 p. — ISBN 1-85782-508-X

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Arrigo Cipriani Harry's Bar. The Life and Times of the Legendary Venice Landmark. — 1st. — 1996. — 188 p.
  • Arrigo Cipriani The Harry's Bar Cookbook. — Italy by AGG Printing: John Blake Publishing Ltd, 2006. — 292 p. — ISBN 1-85782-508-X

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]