Կառլեն Միրզոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կառլեն Միրզոյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1937 (87 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դիրիժոր |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կառլեն Գալուստի Միրզոյան (սեպտեմբերի 21, 1937, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր, բանահավաք, թառահար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլեն Միրզոյանը ծնվել է 1937 թվականի սեպտեմբերի 21-ին Երևանում։ 1956 թվականին ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1965 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիան։
1952-1956 թվականներին նվագել է Վ. Գ. Բունիի լարային քառյակում, 1957-1960 թվականներին՝ Հայֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների նվագախմբում։ 1969-1972 թվականներին Տաշքենդի կոնսերվատորիայում ուսումնասիրել է ուզբեկական ժողովրդական երաժշտական գործիքները, եղել է դիրիժորի պաշտոնակատար Տաշքենդի պետական ժողովրդական գործիքների նվագախմբում։
1972-1976 թվականներին եղել է Հայաստանի պարի պետական անսամբլի երաժշտական մասի ղեկավար։ 1977 թվականին հիմնադրել է Հայաստանի ժողովրդական գործիքների նվագախումբը (մինչև 1980 թվականը եղել է գլխավոր դիրիժոր), 1982 թվականին՝ «Տկզար» անսամբլը[1] (մինչև 2001 թվականը եղել է գեղարվեստական ղեկավար և դիրիժոր)։ 2001 թվականին դարձել է Լոս Անջելեսի «Հայ քնար» ազգային երաժշտական գործիքների անսամբլի ղեկավար։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1957 – Երիտասարդության և ուսանողների համաշխային VI փառատոնի (Մոսկվա) դափնեկիր
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրադարձ հայ ազգային նվագարանների պատմափաստագրությանը և «Տկզար» համույթի գործունեությանը, Երևան, 2017[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |