Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի և հիշատակի ազգային օր
Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի և հիշատակի ազգային օր | |
---|---|
Տեսակ | ազգային տոն |
Ամսաթիվ | Դեկտեմբերի 6 |
Հաստատված | դեկտեմբերի 6, 1991 |
Կայք | swc-cfc.gc.ca/dates/vaw-vff/index-eng.html |
Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի և հիշատակի ազգային օր (ֆր.՝ Journée Nationale de Commémoration et d'Action Contre la Violence à l'Égard des Femmes),նաև ոչ պաշտոնապես հայտնի է որպես Սպիտակ ժապավենի օր (Jour du Ruban Blanc), ամեն տարի դեկտեմբերի 6-ին Կանադայում նշվում է 1989 թվականի պոլիտեխնիկական դպրոցում տեղի ունեցած զանգվածային սպանության տարելիցը, երբ զինված ուսանող Մարկ Լեպինը սպանել է տասնչորս կանանց և վիրավորել տասը այլ կանանց՝ հանուն «ֆեմինիզմի դեմ պայքարի»[1]։ Հիշատակի օրը Կանադայի խորհրդարանի կողմից սահմանվել է 1991 թվականին։ Օրենսդրությունը ներկայացվել է Համայնքների պալատ՝ որպես օրինագիծ Բրիտանական Կոլումբիայի Նյու Վեսթմինսթեր-Բերնաբիի պատգամավոր Դոն Բլեքի կողմից և ստացել միջկուսակցական աջակցություն։
Դեկտեմբերի 6-ին Կանադայի դրոշները բարձրացվել են բոլոր դաշնային շենքերի վրա, ներառյալ Օտտավայի Խորհրդարանական բլրի խաղաղության աշտարակը։ Կանադացիներին խորհուրդ է տրվում դեկտեմբերի 6-ին մեկ րոպե լռություն պահպանել և կրել սպիտակ ժապավեն (կամ մանուշակագույն ժապավեն) որպես կանանց նկատմամբ բռնությանը վերջ տալու պարտականություն։
1989 թվականի ահաբեկչության զոհերն են՝
- Ժենեևա Բերժերոն, 21 տարեկան
- Էլեն Կոլգան, 23 տարեկան
- Նատալի Կրոտո, 23 տարեկան
- Բարբարա Դենյո, 22 տարեկան
- Անն-Մարի Էդվար, 21 տարեկան
- Մոդ Ավերնիկ, 29 տարեկան
- Մարիզ Լագաներ, 25 տարեկան
- Մարիզ Լեկլեր, 23 տարեկան
- Անն-Մարի Լեմե, 22 տարեկան,
- Սոնիա Պելետե, 28 տարեկան,
- Միշել Ռիշար, 21 տարեկան,
- Աննի Սան-Արնո, 23 տարեկան
- Աննի Տյուրկոթ, 20 տարեկան,
- Բարբարա Կլյուչնիկ-Վիդաևիչ, 31 տարեկան։ Սպասարկող անձնակազմ[2]
Ի պատասխան այս իրադարձության, շատ կանադացիներ ստեղծել են հուշահամալիրներ ողջ երկրում, որպեսզի մարդիկ ավելին իմանան միջադեպի մասին։ Սա արվել է հասարակությանը իրազեկելու համար, թե որքան հաճախ է տեղի ունենում բռնություն կանանց նկատմամբ և որ պետք է արժևորել սպանված կանանց կյանքը։ Ֆեմինիզմի պաշտպաները ու ակտիվիստները, որոնք փորձում են դադարեցնել բռնությունը կանանց նկատմամբ, մտահոգություն են հայտնել կոտորածի առնչությամբ, որն օգտագործվում է բացառապես կանանց նկատմամբ բռնությունը ներկայացնելու համար[3]։
Օրը նպատակ ունի ուսումնասիրել կանանց և տղամարդկանց իշխանության դինամիկան։ Լուրերում խոսվել է այն մասին, որ մարդասպանը կարող էր հոգեկան խանգարումներ ունենալ։ Դա, ըստ էության, հերքվել է ֆեմինիստական վերլուծությունների կողմից, որոնցում ասվում է, որ մարդասպանը որոշել է նման արարքի դիմել, որպեսզի հայտարարի իր հակաֆեմինիստական համոզմունքների մասին[4]։ Կանանց նկատմամբ բռնության յուրաքանչյուր գործողություն տեղի է ունենում այն պատճառով, որ կանայք համարվում են ավելի քիչ մարդկային, քան տղամարդիկ։ Ահա թե ինչու Հիշատակի և Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ազգային օրը նշանակում է ավելին, քան մեկ ահաբեկչություն։ Այն ստեղծվել է իրազեկվածություն ստեղծելու և սոցիալական վերաբերմունքը փոխելու համար՝ պայքարելու այն բռնության դեմ, որն ամբողջ աշխարհում տեղի է ունենում կանանց կողմից տղամարդկանց ձեռքով։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ամբողջ աշխարհում կանանց 35% - ը ֆիզիկական և (կամ) սեռական բռնության է ենթարկվել ինտիմ զուգընկերոջ կողմից կամ սեռական բռնության է ենթարկվել արտաքին զուգընկերոջ կողմից[5]։ Այս օրը խորհրդանշում է փոփոխություն և ուժի դինամիկայի գիտակցում, որն առկա է տղամարդկանց և կանանց միջև ամբողջ աշխարհում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Teresa K. Sourour. «Report of Coroner's Investigation» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Montreal mass shooting 6 December 1989 Արխիվացված 23 Նոյեմբեր 2010 Wayback Machine (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ)
- ↑ Rosenberg, Sharon (1998). «Reflections on Demoralizing December 6». ProQuest (անգլերեն).
- ↑ Blais, Melissa (Autumn 2009). «Masculinism and the Massacre at the École Polytechnique de Montréal». Rain and Thunder (անգլերեն).
- ↑ «Domestic (Intimate Partner) Violence Fast Facts». CNN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի հիշատակի և գործողությունների ազգային օր Կանադայի կանանց կարգավիճակի կազմակերպությունում(անգլ.)
- Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի հիշատակի և գործողությունների ազգային օր(անգլ.)
- «Վարդ արշավի մասին»(անգլ.)
- Մտորումներ դեկտեմբերի 6-ի հիշատակի հավերժացման մասին(անգլ.)