Կամոլ Նասրուլլո
Կամոլ Նասրուլլո | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1950 (74 տարեկան) |
Ծննդավայր | Rudaki, Panjakent District |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Կրթություն | Տաջիկստանի Սադրիդդին Այնիի անվան պետական մանկավարժական համալսարան (1971) |
Անդամակցություն | Տաջիկստանի գրողների միություն |
Կամոլ Նասրուլլո Վիքիքաղվածքում |
Կամոլ Նասրուլլո (տաջ.՝ Камол Насрулло, դեկտեմբերի 25, 1950, Rudaki, Panjakent District), տաջիկ բանաստեղծ։ Տաջիկստանի գրողների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամոլ Նասրուլլոն ծնվել է 1950 թվականի դեկտեմբերի 25-ին։ 1971 թվականին ավարտել է Դուշանբեի պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Եղել է Տաջիկռադիոյի խմբագիր, աշխատել տարբեր հանդեսներում և ամսագրերում, եղել Տաջիկստանի գրողների միության գեղարվեստական գրականության պրոպագանդայի բյուրոյի տնօրեն։ 1986 թվականից «Չաշմա» և «Աղբյուր» ամսագրերի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է։ 2003 թվականին ընտրվել է Տաջիկստանի Գրողների միության նախագահի տեղակալ[1]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամոլ Նասրուլլոյի առաջին ժողովածուն՝ «Նովգոնի» («Նորույթ»), լույս է տեսել 1978 թվականին։ Նրա ստեղծագործություններից թարգմանվել են տարբեր լեզուներով։ Կամոլ Նասրուլլոն թարգմանություններ է կատարել արտասահմանյան հեղինակներից[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աբուաբդուլլո Ռուդաքիի անվան պետական մրցանակ
- Տաջիկստանի ժողովրդական բանաստեղծ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տաջիկական գրականության անթոլոգիա. Երևան: ՀԳՄ հրատարակություն. 2009. ISBN 978-9939-58-036-4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ҳамаи мо масъулем, ҳар яки мо масъул аст!
- Камол Насрулло, Шоири халқии Тоҷикистон: “Ваҳдат кафили таҳким ва пойдории Истиқлолият аст”
- Номҳои тоҷикӣ- зевари маънавиёти башар
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամոլ Նասրուլլո» հոդվածին։ |