Կամենսկի թնդանոթ
Կամենսկի թնդանոթ | |
---|---|
Կամենսկի թնդանոթը | |
Տեսակ | տեսարժան վայր |
Ստեղծում | 1967 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Կամենսկ-Ուրալսկի |
Ներկա վիճակ | Կանգուն |
Kamensk-Uralsky Cannon Վիքիպահեստում |
Կամենսկի թնդանոթ (ռուս.՝ Каменская пушка), հուշարձան Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Կամենսկ-Ուրալսկի քաղաքում։ Քաղաքի խորհրդանիշերից մեկն է[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը գտնվում է բլրի վրա, Կամենկա գետի ձախ ափին, քաղաքային լճակի ամբարտակից դեպի հյուսիս-արևմուտք։ Կոթողը ողմնորոշված է դեպի քաղաքային լճակը, նրա պարագծով տնկված է պուրակ, որն արևելյան կողմից սահմանափակվում է Կարլ Մարքսի փողոցով։ Գործում է գիշերային լուսավորություն։ Հակառակ կողմում Կամենսկ-Ուրալսկիի էլեկտրամեխանիկական գործարանի շենքերն են[2]։
Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1967 թվականի հոկտեմբերի 6-ին։ Կամենսկի թնդանոթները լայնորեն օգտագործվել են ռուսական բանակում, այդ թվում` 1812 թվականի հայրենական պատերազմի մարտերում։ Հուշահամալիրը փառաբանում է ուրալցի վարպետներին և Կամենսկի թուջե ձուլվածքը[2]։
Թուջե թնդանոթը տեղադրված է գրանիտե պատվանդանի վրա, որի բարձրությունը հասնում է գրեթե երեք մետրի, երկարությունը` հինգի, լայնությունը` ավելի քան երկու մետրի։ Թնդանոթի փողի երկարությունը 270 սմ է, փողաբերանի տրամագիծը 40 սմ է, անիվների տրամագիծը 200 սմ է։ Թնդանոթի նեցուկի մոտ դրված է երեք լիաչափ գունդ, որոնք խորհրդանշում են թնդանոցի պատրաստվածությունը[2]։
Պատվանդանի ճակատներին տեղադրված են հուշատախտակներ։ Արևմտյան և արևելյան ճակատներին պատկերված են ռազմական գործողություններով խորաքանդակներ։ Հյուսիսայինին գրված է գործարանը հիմնելու մասին Պետրոս Մեծի հրամանագրի տեքստից մի հատված[2]։
Հարավայինին հետևյալ տեքստն է. «Կամենսկի բանվորներին, թնդանոթային գործի վարպետներին, նրանց, ովքեր Ռուսասատանը դարերով փառաբանեց, Հիսուներորդ հոկտեմբերը ի հիշատակ և ի պատիվ այս թնդանոթը որպես խորհրդանիշ տեղադրեց»[2]։
Նախագծի հեղինակն է քանդակագործ Վ. Վ. Պերմյակովը, ինժեներները` Ա. Վ. Բրագինը և Ֆ. Դ. Գորշկովը։ Աստիճանների հիմքում հարավային կողմից գտնվում է «Բորոդինո» որմնապատկերը, որի հեղինակն է Ռ. Օռլովը[2]։
Քաղաքի կյանքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թնդանոթը քաղաքի խորհրդանիշներից մեկն է և պատկերված է Կամենսկ-Ուրալսկիի զինանշանին։ 2017 թվականին լրացավ հուշակո��ողի 50-ամյակը, և այդ առիթով կազմակերպվել էին տոնական միջոցառումներ[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցանակ հյուսիսային կողմում | Ցուցանակ հարավային կողմում | Թուջե խորապատկեր արևմտյան կողմում | Թուջե խորապատկեր արևելյան կողմում | Հրանոթը քաղաքի զինանշանին |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Памятник «Пушка» (Каменск-Уральский)». tourprom.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Памятник «Пушка»». k-ur.ru (ռուսերեն). Виртуальный Каменск. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Каменской «Пушке» посвящается». ku.life (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.