Jump to content

Կամեա (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամեա
Տեսակազգային պարկ
Երկիր Անգոլա
ՎարչատարածքMoxico Province?
Հիմնվել է1957
Մակերես1445 կմ²
ԲԾՄ1100 մետր
Կամեա (ազգային պարկ)ը գտնվում է Անգոլաում
Կամեա (ազգային պարկ)

Կամեա, ազգային պարկ Անգոլայում, տեղակայված է Մոշիկո գավառում[1]։

1937 թվականից Կամեա ազգային պարկի ներկայիս տարածքը արգելոց էր։ 1957 թվականին այն ստացավ ազգային պարկի կարգավիճակ[2]։ Այդ ժամանակ պարկում դժվար դրություն էր՝ պայմանավորված Անգոլայում ավարտված քաղաքացիական պատերազմով։ Պարկի կենդանական աշխարհը գրեթե ամբողջովին ոչնչացված էր։ Այդ բախման արդյունքում սկսվել էր անկառավարելի որս և ենթակառուցվածքի քայքայում։ Անձնակազմի և պաշարների բացակայության պատճառով որսագողության խնդիրը պարկում պահպանվում է։

Կառավարությունը և միջազգային հանրությունը մեծ ջանքեր են գործադրում պարկը վերականգնելու նպատակով[3]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամեա ազգային պարկը արևելքում սահմանակից է Զամբեզի, հարավում և արևմուտքում՝ Լուենա գետերին, իսկ հյուսիսում սահմանն անցնում է Բենգալյան երկաթգծով։

Պարկի մեծ մասը կազմված է ողողված մարգագետիններից, որոնք համարվում են Զամբեզի գետի ավազանի մի մասը և պարկի հյուսիսային մասում թափվում են Չիֆումեյջ գետը։ Կան նաև ընդարձակ սավաննային անտառներ (միոմբո), որոնք նման են Զամբիայի արևելքում գտնվող Զամբեզի գետի ավազաններին։

Ազգային պարկի տարածքը զբաղեցնում են ջրով ծածկված դաշտավայրերը։ Դրանց միայն 10 %-ն են անտառներ, մնացած տարածքը արոտավայր է, և շուրջ 4 %-ը թփուտներ են։ Պարկը յուրահատուկ բնական միջավայր է, ինչը չի հանդիպում Անգոլայի այլ հատվածներում։

Կամեա ազգային պարկում առավել տարածված են կաթնասունները` գնուն և սև մեծ այծքաղը։

Բուսական աշխարհը ներկայացված է եղեգնյա թփուտներով և ճահճային խոտածածկույթներով։ Նման բնական էկոհամակարգի պայմաններում գոյացել են մեծ քանակությամբ թռչուններ՝ հատկապես ջրային տեսակներ։

Ազգային պարկի սահմաններում գրանցված է մշտապես բնակվող շուրջ 29 տեսակ ջրաճահճային թռչուն։ Առավել տարածված տեսակներ են սևաճակատ ճնճղուկները, ճանճորսները, սևակարմիր ծիծեռնակները և այլ փետրավորներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.cpires.com/angola_parques.html
  2. Naturais e Zonas Protegidas de Angola
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]