Կաղապար:Այսօր/Հունիսի 20
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հունիսի 20
- 451 թ. — տեղի ունեցավ Կատալաունյան դաշտերի ճակատամարտը։
- 1815 թ. — ավարտվեց Նապոլեոն Բոնապարտի իշխանության հարյուր օրը։
- 1863 թ. — Արևմտյան Վիրջինիան դարձավ ԱՄՆ-ի 35-րդ նահանգը։
- 1819 թ. — ծնվել է Ժակ Օֆենբախը, գերմանացի հրեայի ընտանիքից սերվող ֆրանսիացի երգահան և թավջութակահար, ֆրանսիական օպերետ ժանրի ստեղծողներից մեկը (մահ. 1880 թ.)։
- 1915 թ. — ծնվել է Գուրգեն Բորյանը, հայ բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, «Լիտերատուրնայա Արմենիա»-ի, ապա «Խորհրդային Հայաստան» ամսագրի խմբագիր (մահ. 1971 թ.)։
- 1974 թ. — որպես պատասխան հունական «սև գնդապետների» կողմից Կիպրոսում նոր ծայրահեղական ղեկավար նշանակելուն, Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց Կիպրոսի դեմ և գրավեց Կիպրոսի ողջ հյուսիսը այնտեղ ստեղծելով Կիպրոսի թուրքական պետություն, որը մինչ այսօր չի ճանաչվել ոչ մի պոտության կողմից բացառությամբ Թուրքիայի։
- 1978 թ. — ծնվել է Ֆրենկ Լեմպարդը, անգլիացի նշանավոր ֆուտբոլիստ։
- 1985 թ. — մահացել է Ջոն Կիրակոսյանը, հայազգի նշանավոր պատմաբան, քաղաքական գործիչ, նրա աշխատությունները վերաբերվում են Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը (ծն. 1929 թ.)։
- 1990 թ. — ԳՖՀ-ի խորհրդարանը որոշում ընդունեց Բոննից մայրաքաղաքը Բեռլին տեղափոխելու մասին։