Jump to content

Կալապանի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալապանի եկեղեցի
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան, Ոսկեպար գյուղից 3․5 կմ հարավ-արևմուտք
ԹեմՏավուշի թեմ
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակավերակ
Ճարտարապետական տիպմիանավ թաղածածկ եկեղեցի
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ13-րդ դար
Կառուցման ավարտ13-րդ դար
Գմբեթ0
Շինանյութմանր և միջին անմշակ քարեր

Կալապանի եկեղեցի, հայ առաքելական միջնադարյան եկեղեցի Հայաստանի Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից 3․5 կմ հարավ-արևմուտք՝ Վերին Ոսկեպար գյուղի մոտ գտնվող Կալապան գյուղատեղիում, Ոսկեպար գետի աջ վտակներից մեկը գոյացրած երկու ճյուղերի միջև արևելահայց դիրքով երկարած լեռնաճյուղի թեքության վրա, անտառափեշին՝ միջնադարյան գյուղատեղիում՝ ծովի մակերևույթից 1045 մետր բարձրության վրա։ Ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատեղիում փոքրիշատե դեռևս հարատևող միակ շինությունն ավերակ եկեղեցին է, որը համանման միանավ կառույցներից առանձնանում է ավանդատների բացակայության պայմաններում եկեղեցու հիմնական լայնության համեմատ արևելյան ճակատի կարճված առանձնահատկությամբ։ Արտաքին չափերն են՝ երկարությունը 10․37 մետր, իսկ լայնությունը 5․95 մետր է։

Այս հատվածն էլ (մասնակի՝ նաև արևմտյան որմը) եկեղեցու՝ համեմատաբար ավելի լավ պահպանված մասն է։ Անկանոն կիսաբոլորակ խորանի մեջ առկա են զույգ խորհրդարաններ։ Շարվածքն իրականացված է տեղական մանր և միջին չափերի անմշակ քարով, կրաշաղախով։

Եկեղեցին թվագրվում է 13-րդ դարով՝ ըստ հորինվածքային և կառուցողական առանձնահատկությունների։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սամվել Կարապետյան, Ոսկեպարի պատմական հուշարձանները, 2013 թվական, էջ 17-18