Jump to content

Կոթավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոթավանք
Վանքային համալիր

Կոթավանքը

ՏեղադրությունՀայաստան Հայաստան Գեղարքունիքի մարզ, Ներքին Գետաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
Պատմական երկիրԲագրատունյաց Հայաստան Բագրատունյաց Հայաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ9-րդ դար
Կոթավանք (Հայաստան)##
Կոթավանք (Հայաստան)
Կոթավանք (Գեղարքունիքի մարզ)##
Կոթավանք (Գեղարքունիքի մարզ)
40°08′29″ հս․ լ. 45°15′52″ ավ. ե.HGЯO
Վիքիպահեստում

Կոթավանք[1][2], վերականգնված հայկական վանական համալիր Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում, Մարտունուց 5 կմ հեռավորության վրա։ Նախկինում գյուղը կոչվում էր Կոթ և հանդիսանում էր Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը։ Հենց այդ Հայկազուն իշխաններն էլ կառուցել են Կոթավանքը որպես տոհմական դամբարան։ Այժմ այն վերականգնվում է։

Գեղարքունիքի մարզի միջնադարյան նշանավոր հուշարձաններից մեկն է Կոթավանքը կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 9-րդ դարի վերջին՝ պատմական Կոթ քաղաքում։ Կոթավանքը կառուցել է Գրիգոր Սուփան իշխանը՝ Սյունիքի տեր Վասակ Սյունու և Հայոց թագավոր Աշոտ Բագրատունու աղջկա՝ Մարիամի որդին։ Այն գտնվում է ներկայիս Մարտունու տարա­ծաշրջանի Ներքին Գետաշեն գյուղում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ԿՈԹԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ ԿԱՄ ԿՈԹԱՎԱՆՔ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության.
  2. «ԿՈԹԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ ԿԱՄ ԿՈԹԱՎԱՆՔ».
  3. «Ներքին Գետաշեն. Կոթավանք». mskh.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին. {{cite web}}: Text "«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր" ignored (օգնություն)