Խադիջա Իսմայիլովա
Խադիջա Իսմայիլովա ադրբ.՝ Xədicə İsmayılova | |
---|---|
Ծնվել է | մայիսի 27, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Բաքվի պետական համալսարան (1997) |
Երկեր | Secrecy for Sale: Inside the Global Offshore Money Maze?[1] |
Մասնագիտություն | լրագրող, ռադիոհաղորդավար, թարգմանչուհի, investigative journalist և Քաղաքական բանտարկյալ |
Աշխատավայր | Ազատ Եվրոպա ռադիո/Ազատություն ռադիո |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ և Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում[1] |
Xədicə İsmayılova Վիքիպահեստում |
Խադիջա Իսմայիլովա (ադրբ.՝ Xədicə İsmayılova, մայիսի 27, 1976, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի հետաքննող լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից։ Եղել է «İşdən Sonra» բանավեճ շոուի հաղորդավար, «Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի» անդամ[4]։ 2014 թվականի դեկտեմբերին Իսմայիլովան ձերբակալվել է ինքնասպանության հասցնելու մեղադրանքով[5]։ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին Իսմայիլովան դատապարտվել է յոթ ու կես տարվա ազատազրկման յուրացման և հարկերից խուսափելու մեղադրանքով[6]։ 2016 թվականի մայիսի 25-ին Ադրբեջանի Գերագույն դատարանն ազատ է արձակել Իսմայիլովային՝ նրա 7,5 տարվա պատիժը փոխարինելով 3,5 տարվա պայմանական ժամկետով[7][8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խադիջա Իսմայիլովան ծնվել է 1976 թվականին Բաքվում։ 1992 թվականին ավարտել է Բաքվի թիվ 135 դպրոցը, 1997 թվականին՝ Բաքվի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ Շուրջ տասը տարի որպես լրագրող աշխատել է մի շարք տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ներում, այդ թվում՝ «Զերկալո», «Կասպիական բիզնես լուրեր», «Eurasinaet.org», «Washington Times», «The New York Times», «BBC», «Deutche Welle», եղել է «Ամերիկայի ձայնի» ադրբեջանցի ներկայացուցիչ[9]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին Իսմայիլովան արժանացել է Հասան Բեկ Զարդաբի անվան մրցանակի՝ «միջազգային հարցերի շուրջ լուսաբանման մեծ հմտություն ցուցաբերելու համար»։
2012 թվականի հոկտեմբերի 24-ին «Կանանց միջազգային մեդիա հիմնադրամի» (IWMF) կողմից արժանացել է «Խիզախություն ժուռնալիստիկայում» մրցանակին[12][13]։
2012 թվականի փետրվարին արժանացել է Գերտ Բուցերիուսի անվան «Արևելյան Եվրոպայի ազատ մամուլ» մրցանակին (Gerd Bucerius-Förderpreis Freie Presse Osteuropas)[14][15]:
2016 թվականին ՄԱԿ-ի կողմից արժանացել է «դժվար հանգամանքներում մամուլի ազատության նշանակալից ավանդի համար» մրցանակի[16]։
Մեջբերումներ Խադիջա Իսմայիլովայի դատավարությունների մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսմայիլովայի նկատմամբ առաջադրված մեղադրանքները և դատաքննությունն անարդար են. նրանք ևս մեկ ազդանշան են արձակում, որ իշխանությունները շարունակում են լռեցնել Ադրբեջանում ելույթ ունեցողներին։ - Դունյա Միյատովիչ, ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչ[17]
|
Պետք է պաշտպանել լրագրողների շահերը, այլապես ոչ ոք չի իմանա, թե ինչ է կատարվում նրանց երկրներում։ - Ամալ Քլունի, փաստաբան[18]
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.icij.org/journalists/khadija-ismayilova/
- ↑ https://www.iwmf.org/awards/courage-in-journalism-awards/
- ↑ https://www.leipziger-medienstiftung.de/de/aktuelles/dahin-gehen-wo-es-weh-tut/
- ↑ «Khadija Ismayilova». International Consortium of Investigative Journalists. 2015. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Azerbaijan arrests one more critical voice, Khadija Ismayilova». Human Rights House. 2014 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Azerbaijan journalist Khadija Ismayilova jailed in Baku». BBC. 2015 թ․ սեպտեմբերի 1.
- ↑ Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան ազատ է արձակվել
- ↑ Walker, Shaun (2016 թ․ մայիսի 25). «Investigative journalist Khadija Ismayilova freed in Azerbaijan». the Guardian. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Исмайлова Хадиджа». Caucasian Knot (Russian). 2015 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Pfeffer, Anshel. «Baku in the USSR? Azerbaijan could be set to abandon West and head East». haaretz.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Roots of Corruption: the perils of free expression in Azerbaijan». englishpen.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Азербайджанской журналистке Хадидже Исмайловой вручена премия «За смелость в журналистике»». Новости. «Кавказский Узел». 2012 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Khadija Ismayilova — 2012 Courage in Journalism Award recipient». 2012 Courage in Journalism Awards (անգլերեն). Международный фонд женщин, работающих в СМИ. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Preisträger 2012». Gerd Bucerius-Förderpreise Freie Presse Osteuropas (գերմաներեն). ZEIT-Stiftung. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Фаик Меджид (2012 թ․ փետրվարի 16). «Азербайджанская журналистка стала лауреатом премии имени Буцериуса». Новости. «Кавказский Узел». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Խադիջա Իսմայիլովային այսօր մրցանակ կշնորհվի ՄԱԿ-ի կողմից». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Միջազգային պաշտոնյաներն արձագանքել են Իսմայիլովայի դատավճռին
- ↑ Ամալ Քլունին կպայքարի մինչև Խադիջա Իսմայիլովայի ազատ արձակումը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խադիջա Իսմայիլովա» հոդվածին։ |
|
- Մայիսի 27 ծնունդներ
- 1976 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Բաքվի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ադրբեջանցի լրագրողներ
- Ադրբեջանցի կալանավորներ և ձերբակալվածներ
- Ադրբեջանցի հրապարակախոսներ
- Ադրբեջանցի հասարակական գործիչներ
- Ադրբեջանի քաղաքական գործիչներ
- Ադրբեջանցի իրավապաշտպաններ
- Ադրբեջանցի աթեիստներ
- BBC 100 կին