Jump to content

Լուի Արմսթրոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լ. Ամսթրոնգից)
Լուի Արմսթրոնգ
Բնօրինակ անունանգլ.՝ Louis Armstrong
Ի ծնե անունանգլ.՝ Louis Daniel Armstrong
Ծնվել էօգոստոսի 4, 1901(1901-08-04)[1][2]
Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[3]
Երկիր ԱՄՆ
Մահացել էհուլիսի 6, 1971(1971-07-06)[1][2][4][…] (69 տարեկան)
Corona, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանFlushing Cemetery
Ժանրերջազ
Մասնագիտությունդերասան, փողոցային կատարող, փողհար, բենդ-լիդեր, դիրիժոր, ջազ երաժիշտ, երգիչ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, կինոդերասան, երգերի հեղինակ, ռադիոհաղորդավար, ստուդիական երաժիշտ և գրող
Երգչաձայնբարիտոն և basso profondo?
ԳործիքներՇեփոր, Կոռնետ և վոկալ
ԼեյբլABC Records, Audio Fidelity, Columbia Records և Դեկա Ռեկորդս
ԱնդամակցությունLouis Armstrong & His Orchestra?, Louis Armstrong and His Hot Five? և Louis Armstrong and His All-Stars?
ԱմուսինLucille Armstrong?[5] և Lil Hardin Armstrong?
Պարգևներ
Կայքlouisarmstronghouse.org
Ստորագրություն
Ստորագրություն
 Louis Armstrong Վիքիպահեստում

Լուի Դանիել Արմսթրոնգ (օգոստոսի 4, 1901(1901-08-04)[1][2], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[3] - հուլիսի 6, 1971(1971-07-06)[1][2][4][…], Corona, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), Սատչմո[8], Սատչ[9] և Փոփս[9] մականվամբ ամերիկացի շեփորահար, կոմպոզիտոր, երգիչ և երբեմն էլ դերասան, որը ջազի ասպարեզում ամենաազդեցիկ անձանցից մեկն էր։ Նրա կարիերան հինգ տասնամյակ տևեց՝ 1920-1969-ական թվականներ[10]։ 2017 թվականին նա աստղի արժանացավ Ռիթմի և Բլյուզի Փառքի սրահում։

Արմսթրոնգը ծնվել և մեծացել է Նոր Օռլեանում։ 1920-ականներին հայտնի դառնալով որպես «հնարագետ» շեփորահար և կոռնետահար, Արմսթրոնգը հիմնարար ներդրում ունեցավ ջազի ասպարեզում՝ փոխելով երաժշտության կիզակետը կոլեկտիվ իմպրովիզից սոլո կատարման[11]։ 1922 թվականին նա իր ուսուցչի՝ Ջո «Քինգ» Օլիվերի հետ միասին գնաց Չիկագո՝ նվագելու Կրեոլ ջազ նվագախմբում։ Քամոտ քաղաքում նա ծանոթացավ այլ հայտնի ջազ երաժիշտների հետ, կրկին կապ հաստատեց իր ընկերոջ՝ Բիքս Բայդերբեկի, ինչպես նաև Հոգի Քարլմայքլի եւ Լիլ Հարդինի հետ։ Նա համբավ ձեռք բերեց «կտրող մրցույթներում» և տեղափոխվեց Նյու-Յորք՝ Ֆլեչեր Հենդերսոնի խմբին անդամակցելու համար։

Ակնհայտ ճանաչելի հարուստ, խռպոտ ձայնով Արմսթրոնգը նաև ազդեցիկ երգիչ էր, որն աչքի էր ընկնում հանպատրաստից ստեղծագործողի իր մեծ ճարպկությամբ, երբեմն փոխելով երգի խոսքերն ու երաժշտությունը։ Նա նաև շատ լավ տիրապետում էր սկեթ երգեցողությանը։ Արմսթրոնգը հայտնի է իր խարիզմատիկ բեմական պահվածքով և ձայնով գրեթե այնքան, որքան շեփոր նվագելով։ Արմսթրոնգի ազդեցությունը ծավալվում է նաև ջազից դուրս և 1960-ականներին՝ իր կարիերայի ավարտին, Արմսթրոնգին մեծապես ընդունում էին զանգվածային երաժշտության մեջ՝ իր մեծ լուման ունենալու համար։ Արմսթրոնգը եղել է առաջին իսկապես հայտնի աֆրոամերիկացի արվեստագետներից մեկը, որը «հատեց գիծը», այսինքն Ամերիկայում նրա մաշկի գույնն իր երաժշտության նկատմամբ երկրորդական համարվեց, մինչդեռ այդ ժամանակներում ռասայական խիստ խտրականություն կար։ Նա հազվադեպ էր հրապարակայնորեն քաղաքականացնում իր ռասան, երբեմն էլ դա անում էր իր աֆրոամերիկացի ընկերների մասին անհանգստանալով։ Նրա արվեստը եւ անհատականությունը թույլ տվեցին նրան մուտք գործել ամերիկյան հասարակության վերին խավ, մինչդեռ սևամորթների համար դա խստորեն արգելված էր։

Լուի Արմսթրոնգ (2002թ.), ձեռքով նկարված փորագրանկար, նկարիչ՝ Ադի Հոլցեր:

Արմսթրոնգը հաճախ պնդում էր, որ ծնվել է 1900 թվականի հուլիսի 4-ին[12]։ Չնայած նա մահացավ 1971 թվականին, մինչև 1980-ական թվականների կեսերը հայտնի չէր, որ նրա իրական ծննդյան ամսաթիվը 1901 թվականի օգոստոսի 4-ն է, ինչը պարզեց Թեդ Ջոնսը` ուսումնասիրելով Արմսթրոնգի մկրտության արձանագրությունները[13]։ Առնվազն երեք այլ կենսագրություններ վկայում են, որ հուլիսի 4-ն Արմսթոնգի ծննդյան օր համարելը հորինվածք է[14][15][16]։

Արմսթրոնգը ծնվել է 1901 թվականի օգոստոսի 4-ին, Նոր Օռլեանում, Մերի Ալբերտի եւ Ուիլյամ Արմսթրոնգի ընտանիքում։ Մերի Ալբերտը Լուիզիանա նահանգի Բուտտե բնակավայրից էր, որը տասնվեց տարեկան հասակում ծննդաբերեց տանը։ Ուիլյամ Արմսթրոնգը կարճ ժամանակ անց լքեց ընտանիքը[17]։ Մոտ երկու տարի անց նա աղջիկ ունեցավ` Բեատրիսին (մայրը՝ Լյուսի Արմսթրոնգ), որին մեծացնում էր Ալբերտը[18]։

Մինչև հինգ տարեկան հասակը Լուի Արմսթրոնգին իր տատիկն է պահել, որից հետո նա վերադարձավ իր մոր մոտ[17]։ Նա իր երիտասարդությունն անցկացրեց կոպիտ հարևաններով շրջապատված աղքատության մեջ, որը կոչվում էր «Պայքար»[19]։ Վեց տարեկանում նա ընդունվեց Ֆիսկի տղաների դպրոց[20], որն ընդունում էր սևամորթ երեխաներին, չնայած Նոր Օռլեանի ռասսայական տարբերակայնության համակարգին։ Նա տարբեր աշխատանքներ էր կատարում Կարնովսկիների՝ լիտվացի հրեաների ընտանիքի համար։ Ստորիվիլլում ածուխ վաճառելու ժամանակ՝ նա լսեց սպազմ խմբերի մասին․ սրանք խմբեր էին, որոնք նվագում էին տնային պարագաների միջոցով։ Ջազի իր առաջին հնչյուններն Արմսթրոնգը լսել էր հասարակած տանը նվագող խմբերից և պարային դահլիճներից, ինչպիսին Փիթ Լալան էր, որը կատարում էր Քինգ Օլիվերը[21]։

Կարնովսկիները նրան ընդունեցին ինչպես իրենց ընտանիքի զավակ[22]։ Իմանալով, որ նա ապրում էր առանց հոր, նրանք կերակրեցին ու հոգ տարան նրա մասին[23][24]։ Իր հուշերում` «Նոր Օrլեանում Լուի Արմսթրոնգ + հրեական ընտանիքը» գրքում, նա նկարագրում էր իր բացահայտումը, որ այս ընտանիքը նույնպես ենթարկվում էր խտրականության «այլ սպիտակամորթների» կողմից, որոնք կարծում էին, որ ավելի լավն են, քան հրեաները. «Ես ընդամենը յոթ տարեկան էի, բայց շատ պարզ տեսնում էի սպիտակամորթների անողոք վերաբերմունքը խեղճ հրեաների նկատմամբ, որոնց մոտ աշխատում էի»[25]։ Նա իր ամբողջ կյանքի ընթացքում կրում էր Դավթի աստղը ու գրում այն մասին, ինչ սովորում էր նրանցից. «ինչպե՞ս ապրել՝ իրական կյանքով ու վճռականությամբ»[23]։ Նրա առաջին երաժշտական կատարումը կայացավ Կարնովսկու փտած վագոնի կողքին։ Այլ վաճառականներից տարբերվելու և գնորդների ուշադրությունը գրավելու համար, նա նվագում էր բարակ եղջյուրով։ Մորիս Կարնովսկին Արմսթրոնգին մի փոքր գումար տվեց՝ գրավատնից կոռնետ գնելու նպատակով[26]։

Տասնմեկ տարեկանում Արմսթրոնգը դուրս եկավ դպրոցից[20]։ Մայրն իր, Լյուսիի, ամուսնու՝ Թոմ Լիի, կողքի հարևան Այքի և նրա երկու որդիների հետ միասին տեղափոխվեցին Պերդիդո փողոցի վրա գտնվող մեկ սենյականոց բնակարան[27]։ Արմսթրոնգը միացավ տղաների քառյակին, որոնք գումար վաստակելու նպատակով երգում էին փողոցներում։ Նա չարիքի մեջ ընկավ։ Կոռնետահար Բանկ Ջոնսոնն ասել է, որ տասնմեկամյա պատանուն սովորեցրել է լսողությամբ նվագել՝ Դագո Թոնիի բա��ում[28]։ Ավելի ուշ, Արմսթրոնգը ծանոթացավ Քինգ Օլիվերի ետ։ Նա պատմեց իր երիտասարդության մասին. «Ամեն անգամ, երբ փակում եմ աչքերս ու փչում շեփորս, սրտումս այնպիսի զգացողություն է, ինչպես Նոր Օռլեանի հին ու բարի ժամանակները... այն ինձ ապրելու իմաստ է տալիս»[29]։

Առանց թույլատվության իր խորթ հոր ատրճանակը վերցնելով, նա կրակոց արձակեց օդում, որի համար ձերբակալվեց 1912 թվականի դեկտեմբերի 31-ին։ Գիշերն անցկացնելով Նոր Օռլեանի Անչափահասների բաժնում։ Հաջորդ օրը նա դատապարտվեց և ուղարկվեց «The Colored Waif» անունը կրող ուղղիչ տուն[30]։ Տան կյանքը անհարմարավետ էր։ Ներքնակներ չկային։ Ուտելիքը բաղկացած էր հացից ու կերամաթից։ Կապիտան Ջոզեֆ Ջոնսը տանն այնպես էր այս ու այն կողմ գնում, ասես ռազմական ճամբարում էր, իսկ պատիժների ժամանակ՝ հարվածում էր[31]։

Խմբում նվագելով՝ Արմսթրոնգը էլ ավելի էր հմտանում կոռնետահարության մեջ։ Պիտեր Դևիսը, որը հաճախ էր տուն գալիս կապիտան Ջոնսի խնդրանքով, դարձավ Արմսթրոնգի առաջին ուսուցիչը ու նրան նավագախմբի անդամ ընտրեց[32]։ Խմբի անդամ լինելով տասներեքամյա Արմսթրոնգը գրավեց Քիդ Օրիի ուշադրությունը[33]։

1914 թվականի հունիսի14-ին Արմսթրոնգն ազատ արձակվեց՝ անցնելով իր հոր և նոր խորթ մոր՝ Գերթրուդի խնամակալության տակ։ Նա ընդամենը մի քանի ամիս ապրեց այս պայմաններում՝ իր երկու խորթ եղբայրների հետ։ Գերթրուդից աղջիկ ունենալուց հետո, Արմսթրոնգի հայրն այլևս չցանկացավ նրա տեսնել, ուստի նա վերադարձավ իր մոր՝ Մերի Ալբերտի մոտ։ Այդ փոքրիկ տանը նա ստիպված էր անկողինը կիսել մոր և քրոջ հետ[34]։ Մայրը դեռ ապրում էր «Պայքարի» մեջ, դժվարին փորձությունների ժամանակ միայնակ թողնելով Լուիին, բայց Արմսթրոնգը երաժշտի աշխատանք էր փնտրում։ Հենրի Փոնսի պարային դահլիճում, որը կապ ուներ խմբակային ավազակության հետ, նա մի աշխատանք գտավ։ Այնտեղ նա հանդիպեց վեց ոտնաչափ հասակով թմբկահար Բլեք Բեննիին, որը դարձավ իր ուղեկցորդն ու թիկնապահը[35]։

Արմսթրոնգը նվագում էր Նոր Օռլեանի նվագախմբերի շքերթներում։ Նա լսում էր տեղացի երաժիշտների ստեղծագործություններն, ինչպիսիք էին Քիդ Օրին և իր կուռք՝ Քինգ Օլիվերը[36]։

Կրթություն նավի վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]
1918 թվականին Արմսթրոնգը Նոր Օռլեանում Ֆեյթ Մերեբլի նվագախմբի անդամն էր, այստեղ նրանք Ս.Ս. Սիդնեյի տախտակամածին են:

Արմսթրոնգը նվագում էր Նոր Օռլեանի նվագախմբերում և նավերի վրա, որոնցից առաջինը 1918 թվականի սեպտեմբերի էքսկուրսիոն նավն էր։ Նա ճանապարհորդում էր Ֆեյթ Մերեբլի խմբի հետ միասին՝ Սիդնեյ անունը կրող շոգենավով։ Վերջինս վեր ու վար էր անում Միսիսիպի գետում։ Այն գլխավորում էր Ստթրեքֆուս Սթիմերսը[37]։ Մերեբլը պարծենում էր երաժշտության մասին իր գիրելիքներով և պնդում, որ Արմսթրոնգն ու իր խմբի մյուս երաժիշտները սովորեն նոտա կարդալ։ Արմսթրոնգը Մերեբլի հետ անցակցրած ժամանակը նկարագրում էր, ասես «համալսարան է գնում», քանի որ վերջինս աշխատանքի լայն փորձ է տվել նաև գրավոր խոսքում։ Նա պարբերաբար Նոր Օռլեան էր վերադառնում[38]։ 1919 թվականին Օլիվերը որոշեց հյուսիսի կողմը գնալ և Քիդ Օրիի նվագախմբում իր տեղը Արմսթրոնգին զիջել։ Նա նաև դարձավ փողային նվագախմբի երկրորդ շեփորահարը[39]։

Չիկագո, ձայնագրություն «Gennett»-ի համար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավի վրա ճանապարհորդության ընթացքում Արմսթրոնգի հակումը երաժշտության հանդեպ էլ ավելի հասունացավ և զարգացավ։ Քսան տարեկանում նա կարողանում էր նոտաներ կարդալ։ Նա դարձավ առաջին ջազ երաժիշտը, որը նվագում էր շեփորի երկար սոլո ստեղծագործություններ՝ ցույց տալով իր անհատականությունն ու ոճը։ Ներկայացումների ժամանակ նա նաև սկսեց երգել[40]։ 1922 թվականին, Քինգ Օլիվերի հրավերով, Արմսթրոնգը տեղափոխվեց Չիկագո։ Օլիվերի Կրեոլ ջազ նվագախմբում աշխատելով, նա այնքան գումար էր վաստակում, որ կարողանում էր հոգալ իր ամենօրյա ծախսերը։ Թեպետ ռասայական հարաբերությունները վատ վիճակում էին, Չիկագոն ծաղկում էր։ Քաղաքի գործարաններում սևամորթների համար աշխատատեղեր կային, որտեղ նրանց լավ էին վճարում, նույնիսկ ոմանք գնում էին զվարճանալու։

1920-ականների սկզբին, Չիկագոյում, Օլիվերի նվագախումբը ամենաազդեցիկ ջազ խմբերից մեկն էր։ Արմսթրոնգն ապրում էր շքեղ առանձնատանն՝ իր առաջին մասնավոր լոգարանով։ Ոգևորվելով, որ հենց Չիկագոյում է, Արմսթրոնգը սկսում է ընկերներին նամակներ գրել, որոնք բնակվում էին Նոր Օռլեանում։ Արմսթրոնգը կարող էր շեփորով մեկ շնչով երկու հարյուր անգամ դո նոտան նվագել։ Քանի որ նրա համբավը մեծանում էր, մյուս երաժիշտները սկսում էին մրցության մեջ մտնել նրա հետ ու մարտահրավեր նետել[41]։

Արմսթրոնգի և Օլիվերի համատեղ առաջին ստուդիական ձայնագրությունը՝ «Gennett Records»-ի համար, կայացավ 1923 թվականի ապրիլի 5-ին։ Նրանք մի քանի ժամ անցկացրեցին Ինդիանանա նահանգի Ռիչմոնդ մեկնող գնացքում, որի համար չնչին վարձատրություն ստացան։ Ներկայացումների որակը քիչ փորձերի, անսարք ձայնագրող սարքավորումների, վատ ակուստիկայի և փոքր ստուդիայի պատճառով ընկավ։ Բացի այդ, Ռիչմոնդն ասոցացվում էր Կու-կլուքս-կլանի հետ[42]։

Լիլ Հարդին Արմսթրոնգը, Օլիվերի ազդեցությունից զատ, հորդորեց նրան ավելի հայտնի մարդու փնտրել և զարգացնել իր ոճը։ Լիլ Հարդին Արմսթրոնգը խորհուրդ տվեց նրան, էլ ավելի հմտանալու համար, եկեղեցական համերգներին դասական երաժշտություն նվագել։ Նա նաև խորդուրդ տվեց Արմսթրոնգին նորաձև ու ընդգծող հագուստ կրել։ Նրա խոսքերն ի վերջո իրենց գործն արեցին ու ազդեցին Արմսթրոնգի ու իր ուսուցչի հարաբերութունների վրա, հատկապես աշխատավարձի ու հավելյալ գումարի մասով, որն Օլիվերն իրեն էր պահում՝ Արմսթրոնգից ու խմբի մյուս անդամներից[43]։

Ֆլեթչեր Հենդերսոնի նվագախմբում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականին Արմսթրոնգի և Օլիվերի ուղիները բարեկամաբար բաժանվեցին։ Կարճ ժամանակ անց Արմսթրոնգը Նյու-Յորքից՝ Ֆլեթչեր Հենդերսոնի նվագախմից հրավերք ստացավ, որն այդ ժամանակների ամենալավ աֆրոամերիկյան նվագախումբն էր։ Նա միայն շեփոր էր նվագում, որպեսզի իր շարքի մյուս երաժիշտներից չտարբերվեր։ Նա մեծ ազդեցություն ունեցավ Հենդերսոնի սոլո սաքսոֆոնահար Քոլմեն Հոքինգսի վրա,երբ այդ ընթացքում լսում ու իր կարծիքն էր հայտնում նվագախմբի ձայնագրությունների մասին։

Արմսթրոնգը շեփոր, երբեմն էլ թրոմբոն նվագելով հարմարվեց Հենդերսոնի խիստ հսկող ոճին։ Մյուս անդամները ցնցված էին Արմսթրոնգի զգացմունքային ոճից։ Նա երգում էր ու պատմություններ պատմում Նոր Օռլեանի մարդկանց` հատկապես քարոզիչների մասին[44]։ Հենդերսոնի նվագախումբը նվագում էր միայն հովանավորների համար հայտնի վայրերում, օրինակ Դոն Ռեդմանի համար։ Դուքս Էլլինգթոնի նվագախումբը գնացել էր Ռոզլենդ՝ ներկա գտնվելու Արմսթրոնգի համերգին։ Երիտասարդ երաժիշտները փորձում էին Արմսթրոնգից առաջ անցնել, սակայն փորձերի արդյունքում բոլորի բերանը բաց էր մնում։

Այս ընթացքում Արմսթրոնգը ձայնագրվեց Քլերինս Ուիլյամսի (Նոր Օռլեանի ընկերներից մեկը), «The Williams Blue Five»-ի, Սիդնեյ Բեչեթի և բլյուզ երգիչներ Ալբերտա Հանթերի, Մա Ռեյնիի եւ Բեսսի Սմիթի հետ։

1925 թվականին Արմսթրոնգը Լիլի պնդմամբ վերադառնում է Չիկագո՝ ցանկանալով ընդարձակել իր կարիերան ու եկամուտը։ Նա հրապաարակայնորեն Արմսթրոնգին հայտարարում է որպես « աշխարհի լավագույն շեփորահար»։ Որոշ ժամանակ նա Լիլ Հարդին Արմսթրոնգի նվագախմբի անդամն էր և աշխատում էր կնոջ համար[45]։ Նա հիմնեց Լուի Արմսթրոնգն ու Թեժ Հնգյակը և ձայնագրեց «Potato Head Blues» և «Muggles» հիթերը։ «Muggle» բառը «marijuana» (մարիխուանա) բառի ժարգոնային տերմինն է, որը նա հաճախ էր օգտագործում իր կյանքի ընթացքում[46]։

Թեժ Հնգյակի անդամներն էին Քիդ Օրին (թրոմբոն), Ջոննի Դոտցը (կլարնետ), Ջոննի Սենթ-Սիրը (բանջո), Լիլ Արմսթրոնգը (դաշնամուր), իսկ թմբկահար սովորականի պես չկար։ 1925 թվականի նոյեմբերից սկսած այս կվինտետը տասներկում ամսվա ընթացքում ձայնագրեց քսանչորս ստեղծագործություն[47]։ Արմսթրոնգի խումբն իր առաջատար ոճով անհոգ առաջ էր շարժվում և ինչպես Սենթ-Սիրը նշում է. «Նրա հետ աշխատելով այնքան ես հանգստանում, բացի այդ նա շատ համբերատար մարդ է ... միշտ հնարավորինս լավագույնն է անում՝ ընդգծելու յուրաքանչյուի անհատականությունը»[48]։ Թեժ Հնգյակի և Յոթի ամենաազդեցիկ ձայնագրություններն էին «Cornet Chop Suey»-ը, «Struttin' With Some Barbecue»-ն, «Hotter Than that»-ը և «Potato Head Blues»-ը, որոնցից յուրաքանչյուրում կար Արմսթրոնգի փայլուն մենակատարումները։ Սրանից կարճ ժամանակ անց, նա համատեղ ձայնագրություն ունեցավ դանշնակահար Էրլ «Ֆեթա» Հայնսի հետ (հայտնի են 1928 թվականի իրենց «Weather Bird» դուետով)։ Արմսթրոնգի շեփորային նախաբանն ու «West End Blues» սոլոն ջազի պատմության մեջ մնացին ամենահայտնի ու ճանաչված իմպրովիզացիաներից մեկը։ Արմսթրոնգն այժմ ազատ կարող էր զարգացնել իր անհատական ոճն այնպես, ինչպես կամենար։ Նա հիմնականում նախընտրում էր ջիվ պարային ոճը, որոնց վառ օրինակ է «Whip That Thing, Miss Lil» և «Mr. Johnny Dodds, Aw, Do That Clarinet, Boy!» ստեղծագործությունները[49]։

Արմսթրոնգը Էրսկի Թեյթի հետ նվագել է նրա Փոքր Սիմֆոնիան։ Այն հիմնականում նվագում էին Վենդոմ թատրոնում։ Նրանք նվագում էին համր ֆիլմերի և ներկայացումների համար՝ օգտագործելով դասական երաժշտության ջազային տարբերակը, օրինակ՝ «Madame Butterfly»-ը, որն Արմսթրոնգին մեծ հանդիսատեսի առաջ երկար ստեղծագործություններ նվագելու փորձ տվեց։ Նա սկսեց սկեթ երգցողությամբ զբաղվել (առանց խոսքերի իմպրովիզացիոն ջազ) և դարձավ առաջինը, որը 1926 թվականին Թեժ Հնգյակի հետ համատեղ նման ստեղծագործություն ձայնագրեց, որը կոչվում էր «Heebie Jeebies»: Ձայնագրությունն այնքան հայտնի դարձավ, որ խումբը դարձավ Միացյալ Նահանգների ամենահայտնի ջազ խումբը, թեպետ նրանք այն ոչ մի անգամ կենդանի չէին կատարել։ Երիտասարդ երաժիշտները իրարանցում առաջացրեցին երկրում․ բոլորը՝ սևամորթ, թե սպիտակամորթ, լսում էին Արմսթրոնգի նոր ջազային ոճը[50]։

Լիլից հեռանալուց հետո, Արմսթրոնգն սկսեց նվագել Քերոլ Դիքերսոնի նվագախմբում, Ալ Կապոնեի ընկեր Ջո Գլեսերի հետ միասին «Sunset» սրճարանում՝ Էրլ Հայնսի դաշնամուրային նվագակցությամբ։ Հայնսն ու Արմսթրոնգը դարձան մոտ ընկերներ և հաջողակ համագործակիցներ։

1927 թվականի առաջին կեսերին Արմսթրոնգը կազմեց Թեժ Յոթնյակ խումբ, որի կազմում ավելացան թմբկահար Ալ (Բեյբի) Դոտցն ու տուբահար Փիթ Բրիգսը՝ պահելով Թեժ Հնգյակի բոլոր անդամներին։ Ջոն Թոմասը փոխարինեց թրոմբոնահար Քիդ Օրիին։ Այդ տարի ավելի ուշ, նա կազմակերպեց նոր Թեժ Հնգյակի հանդիպումներ, որոնք ինն այլ ձայնագրությունների առիթ դարձան։ 1928 թվականի վերջին նա սկսեց նոր խմբի հետ ձայնագրություններ թողարկել, որի անդամ էին Զուտտի Սինգլթոնը (հարվածային գործիքներ), Էրլ Հայնսը (դաշնամուր), Ջիմի Սթրոնգը (կլարներ), Ֆրեդ Ռոբինսոնը (թրոմբոն) և Մենսի Քարրը (բանջո)[51]։

Հանրությանը ներկայանում է որպես վոկալիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին Արմսթրոնգը վերադառնում է Նյու-Յորք, որտեղ նա աշխատում է նվագախմբում` նվագակցելով «Hot Chocolates» մյուզիքլին, սև ռևյուներ գրված Էնդի Ռազաֆի և դաշնակահար Ֆաթս Ուոլլերի կողմից։ Նա երբեմն էլ վոկալիստի դեր էր կատարում իր «Մի՛ Սխալվիր» կատարմամբ։ Երգի իր տարբերակը դարձավ նրա ամենաշատ վաճառված ձայնագրությունը երբևէ[52]։

Արմսթրոնգը աշխատանքի է տեղավորվում Հարլեմում գտնվող Քոննիի պանդոկում, որն այդ ժամանակներում Քոթթոն ակումբի գլխավոր մրցակիցն էր․ մի վայր, որտեղ ամեն մի շոուն անխտիր մտածված էր, և որը գլխավորում էր գանգստեր Դատչ Շուլցը[53]։ Արմսթրոնգը մեծ հաջողություններ է ունեցել նաև վոկալ ձայնագրություններում, որոնցից էր իր հին ընկեր Հոգի Քարմայքլի ստեղծած մի շարք հայտնի ստեղծագործությունները։ 1930-ականների նրա բոլոր ձայնագրությունները տեղ գտան RCA-ի ժապավենային միկրոֆոնում, որը թողարկվեց 1931 թվականին՝ առանձնահատուկ ջերմություն հաղորդելով իր վոկալով։ Քարմայքլի «Աստղային տարերք» ստեղծագործության Արմսթրոնիգի հայտնի կատարումը դարձավ այդ երգի երևէ ձայնագրված տարբերակներից լավագույնը՝ ցույց տալով Արմսթրոնգի յուրահատուկ ձայնային վոկալը, ոճն ու նորարարական մոտեցումը այնպի��ի երգերի նկատմամբ, որոնք արդեն իսկ հայտնի էին։

Արմսթրոնգի «Ծույլ գետը» (ձայնագրված 1931 թվականին) ստեղծագործության կատարած վերափոխումը, որի հեղինակներն էին Սիդնեյ Էրոդինն ու Քարմայքլը ընդգրկում են մեղեդու և ձեւակերպման իր նորարարական մոտեցման բազմաթիվ առանձնահատկությունները։ Երգը սկսվում է շեփորային կարճ նախաբանով, հետո գլխավոր երաժշտությունն ուղեկցվում է ուժեղ ձայնային բղավոցներով, ամեն տան վերջում աննկատ այն շեշտելով. « Յե՜ահ, ... «Ահ-հահ» ... « իհարկե» ... «իջիր,իջիր»։ Առաջին հատվածում նա անտեսում է ամբողջ մեղեդին և երգում, ասես շեփորի սոլո է նվագում, երգելով հիմնականում մեկ նոտա ու ասելով նույն խոսքերը։ Երկրորդ տունը նա կատարում է ամբողջովին իմպրովիզացիոն տարբերակով, որը սովորաբար ներառում էր Արմսթրոնգի «սկեթ երգեցողությամբ» մի դասական հատված։

Ինչպես Արմսթրոնգի շեփորային կատարումները, այնպես էլ իր վոկալային նորարարությունները հիմք դարձանջազի վոկալ ստեղծագործություններում։ Հազվադեպ հանդիպող նրա խռպոտ ձայնը դարձավ երաժշտական նախատիպ, որին շատերը փորձեցին նմանակել ու կրկնօրինակել։ Սկեթ երգեցողության նրա ոճին լրացնում էր իր շեփորային սոլոները։ «Ծույլ գետում» առկա հնչեղ, շատ ցածր տեմբռը ու եռանդուն ռիթմները մեծ ազդեցություն գործեցին երիտասարդ սպիտակամորթ երաժիշտների վրա, ինչպիսին էր նաև Բինգ Քրոսբին։

Աշխատանք դժվարին ժամանակներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ականների սկզբի Մեծ Ճգնաժամը հատկապես ծանր ազդեցություն ունեցավ ջազի ասպարեզում։ 1936 թվականին փակվեց Քոթթոն ակումբը և շատ երաժիշտներ դադարեցին միասին նվագել, քանի որ ակումբը փլուզվեց։ Բիքս Բայդերբեքը մահացավ, իսկ Ֆլետչեր Հենդերսոնի նվագախումբը՝ պառակտվեց։ Քինգ Օլիվերը մի քանի ձայնագրություններ թողարկեց, բայց հետո հանձնվեց։ Սիդնեյ Բեչեթը դարձավ դերձակ, հետագայում տեղափոխվելով Փարիզ, իսկ Քիդ Օրին վերադարձավ Նոր Օռլեան և սկսեց հավ պահել[54]։

Արմսթրոնգը 1930 թվականին տեղափոխվեց Լոս Անջելես` նոր հնարավորություններ փնտրելու համար։ Լոս Անջելեսում նա նվագում էր Նոր Քոթթոն ակումբում՝ թմբկահար Լիոնել Հեմփթոնի հետ միասին։ Խումբը գրավեց հոլիվուդյան հասարակության ուշադրությունը, որոնք դեռ հնարավորություն ունեին իրենց թույլ տալ գիշերային շքեղ կյանք, մինչդեռ ելույթների ռադիոտարբերակները լսում էին տանը նստած երիտասարդները։ Բինգ Քրոսբին և այլ հայտնիներ ակումբի մշտական հաճախորդներն էին։ 1931 թվականին Արմսթրոնգն առաջին անգամ նկարահանվեց կինոնկարում՝ Նախկին սիրո առարկան ֆիլմում, որտեղ մեղադրվում էր մարիխուանա պահելու մեջ և ազատազրկման դատապարտվում դրա համար[55]։ 1931 թվականի վերջին նա վերադարձավ Չիկագո և Գայ Լոմբարդոյի քաջալերմամբ սկսեց նվագել նվագախմբերում՝ ձայնագրելով մի շարք ստեղծագործություններ։ Երբ ամբոխը պնդում էր, որ վերջինս լքի քաղաքը[56], Արմսթրոնգը որոշեց գնալ Նոր Օռլեան, որտեղ իրեն հերոսի պես կդիմավորեին և որտեղ նա կհանդիպեր իր հին ընկերներին։ Նա հովանավորում էր տեղի բեյսբոլի թիմը, որը հայտնի էր Արմսթրոնգի հայտնի ինն անվանբ և նրա պատվին նույնիսկ սիգար ուներ[57]։ Բայց շուտով նա կրկին ճանապարհ ընկավ։ Երկրով մեկ շրջագայությունից հետո, նա մեկնեց Եվրոպա։

Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո, նա ևս մի քանի հոգնեցուցիչ շրջագայություններ ունեցավ։ Իր պրոդյուսեր Ջոննի Քոլլինսի անկայուն վարքագիծը և Արմսթրոնգի նմանօրինակ գումար ծախսելը նրան առանց լումայի թողեց։ Շատ պայմանագրերի խախտումները նրան խնդրի առաջ էին կանգնեցրել։ Նրա նոր մենեջերը, որը հոյակապ գլուխ էր հանում ամբոխի պահանջներից, սկսեց նրան դուրս հանել անօրինական խառնաշփոթից և պարտքերից։ Արմսթրոնգը նաև մատների ու շրթունքների հետ կապված խնդիրներ ուներ, որն իր յուրահատուկ նվագելու ոճի հետևանքն էր։ Արդյունքում նա ընդլայնեց իր վոկալային ոճը և կատարեց թատրոնի ուղղությամբ իր առաջին քայլերը։ Նա կրկին հայտնեց ֆիլմերում, որոնցից էր 1936 թվականին նկարահանված հայտնի «Գրոշներ Դրախտից» ֆիլմը։ 1937 թվականին Արմսթրոնգը փոխարինեց CBS ռադիոընկերությունում աշխատող Ռուդի Վելլիին և դարձավ առաջին աֆրոամերիկացի հաղորդավարը, որը խոսում էր ազգային հեռարձակմամբ[58]։

Ջազի վերածնունդը բոլոր Աստղերի մասնակցությամբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմսթրոնգը 1953 թվականին

Երկար տարիներ ծախսելով ճանապարհորդությունների վրա, Արմսթրոնգը 1943 թվականին Նյու-Յորք նահանգի Քուինս թաղամասում բնակություն հաստատեց իր չորրորդ կնոջ՝ Լյուսիլի հետ։ Չնայած Թին Փեն Էլլեյի փոփոխության և երաժշտության գանգստերային բիզներսի և հակասևամորթական անարդարության՝ Արմսթրոնգը շարունակեց զարգացնել իր նվագելու ընդունակությունները։ Նա Okeh Records-ի համար ձայնագրեց Հոգի Քարմայքլի «Rockin' Chair» ստեղծագործությունը։

Հաջորդ 30 տարիների ընթացքում Արմսթրոնգը մեկ տարում ունենում ավելի քան 300 ելույթ։ Հանրային նախասիրությունների փոփոխման պատճառով մեծ նվագախմբի պատվերներն ավարտվեցին 1940-ական թվականներին, փակվեցին պարահրապարակները, իսկ հեռուստատեսությունում մրցակցություն էր գնում երաժշտական տարբեր ոճերի միջև։ Արդյունքում երաժշտության մյուս տեսակները ավելի հայտնի դարձան, քան մեծ նվագախմբի կատարումները։ Անհնար էր նման պայմաններում ֆինանսավորել 16 հոգուց բաղկացած շրջագայող խմբին։

1940-ական թվականներին լայն տարածում գտավ 1920-ականների ավանդական ջազը, որը դրդեց Արմսթրոնգին վերադառնալ ու ստեղծել փոքր խումբ, որն իրեն հիշեցնում էր իր երիտասարդություննը։ Հետևելով 1947 թվականի մայիսի 17-ին Նյու-Յորք քաղաքի համերգասրահում կայացած մեծ հաջողություններ գրանցող փոքր խմբի ջազ համերգներին, որն իրականացվում էր թրոմբոնիստ, երգիչ Ջեք Թիգարդենի մասնակցությամբ, Արմսթրոնգի մենեջեր Ջո Գլասերը 1947 թվականի օգոստոսի 13-ին կազմալուծեց մեծ նվագախումբը և հիմնեց վեց հոգանոց ավանդական ջազ-նվագախումբ, որտեղ Արմսթրոնգին միացան (ի սկզբանե) Թիգարդենը, Էրլ Հայնսը և այլ բարձրակարգ երաժիշտներ, որոնցից շատերը մեծ նվագախմբի առաջնային կատարողներից էին։ Նոր խմբի մասին հայտարարեցին Բիլլի Բերգի «Supper» ակումբի բացմանը։

Այս խումբը կոչվեց՝ «Լուի Արմսթրոնգն ու իր բոլոր Աստղերը» ,որոնց թվում էին տարբեր ժամանակներում մասնակցություն ունեցած Էրլ Էրլ«ֆաթա» Հայնսը, Բարնի Բիգարդը, Էդմոն Հոլը, Ջեք Թիգարդենը, Թրամմի Յանգը, Էրվել Շաուն, Բիլլի Քայլը, Մարթի Նապոլեոնը, Բիգ Սիթ Քեթլիթը, Քոզի Քոլը, Թիրի Գլենը, Բարրեթ Դիմսը, Մորթ Հերբերթը, Ջո Դերենսբրգը, Էդի Շուն և թմբկահար Դեննի Բարսելոնան։ Այս շրջանում Արմսթրոնգը շատ ձայնագրութուններ արեց և նկարահանվեց մոտ 30 ֆիլմերում։ Նա առաջին ջազ երաժիշտն էր, որը 1949 թվականի փետրվարի 21-ին հայտնվեց «Թայմ» ամսագրի շապիկին։

Ջազի ներկայացուցիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմսթրոնգը 1955 թվականին:

1950-ական թվականներին Արմսթրոնգը եղել է ամերիկացի ամենասիրված մարդն ու մշակույթի ներկայացուցիչը, որը հանրաճանաչ է եղել նաև ԱՄՆ սահմաններից դուրս։ Այնուամենայնիվ, ակնհայտ դարձավ իր և աճող սերնդի երիտասարդ ջազ երաժիշտների մեջև եղած տարբերությունը, որոնց թվին էր պատկանում Չարլի Պարկերը, Մայլս Դեյվիսը և Սոննի Ռոլլինսը։ Հետպատերազմյան սերունդը կարծում էր, որ իրենց երաժշտությունը աբստրակտ արվեստ է և Արմսթրոնիգ ոճը թեթև ժանրի ներկայացում էր համարում, կես-երաժիշտ ու կես-բեմական աստղ, հնաոճ ու հորեղբայր Թոմիզմ, « ... թվում էր, ասես նա բանաստեղծ լինի, որինց մենք շատ էինք ամաչում»[59]։ Բիբոպը նա «չինական երաժշտություն» էր անվանում։ 1954 թվականին Ավստրալիա ճանապարհորդելու ժամանակ, նրան հարցրեցին, թե, արդյոք կարողանում է բիբոպ նվագել։ «Բիբո՞պ» նա ասաց։ «Ես պարզապես երաժշտություն եմ նվագում։ Այն տղաները, որոնք նման տերմիններ են մտածել, գործիքները թևի տակ դրած քայլում են փողոցներով»[60]։

1950 թվականի հունիսին Սյուզի Դելեիրը Մոնտե Կարլո խաղատանը Էմե Բարելլի և Լուի Արմսթրոնգի նվագախմբի հետ միասին կատարել է «C'est si bon» երգի փորձերը, որտեղ երեկոյի վերջում ելույթ է ունենում Լուի Արմսթրոնգը։ Արմսթրոնգին դուրս է գալիս երգը և նա 1950 թվականի հունիսի 26-ին Նյու-Յորքում ձայնագրում է այս երգի ամերիկյան տարբերակը։ 1960-ականներին նա ճանապարհորդում է Գանա և Նիգերիա[61][62]։

Վկայագրություն, 1957 թվականին Բրազիլիա Արմսթրոնգի այցի մասին:

Decca Records-ի հետ իր պայմանագիրն ավարտելուց հետո, նա դարձավ անկախ արվեստագետ և ձայնագրվեց այլ լեյբլների համար[63][64]։ Նա շարունակեց միջազգային համերգների շարքը, սակայն 1959 թվականին սրտի նոպա ունեցավ և ստիպված մեկնեց հանգստի[65]։

1964 թվականին, երկու տարվա ընթացքում ոտք չդնելով ստուդիա, նա ձայնագրում է իր ամենաշատ վաճառված ստեղծագործությունը՝ Ջերրի Հերմանի գրած «Բարև, Դոլլի»-ն, որն ի սկզբանե Արմսթրոնգը կատարել է մյուզիքլի գովազդի համար։ Արմսթրոնգի տարբերակը 22 շաբաթ շարունակ մնում էր Թեժ 100-յակում, որը շատ ավելի երկար տևեց, քան նույն տարում ձայնագրված որևէ այլ ստեղծագործություն։ Այն զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ Արմսթրոնգին դարձնելով 62 տարվա 9 ամսվա և 5 օրվա մեջ ամենածեր մարդը, որը կարողացավ նման հաջողություն գրանցել։ Այս ընթացքում նա հետ մղեց Բիթլզին առաջին հորիզոնականից, որը նրանք14 շաբաթ շարունակ զբաղեցնում էին՝ երեք տարբեր երգերի շնորհիվ[66]։

Արմսթրոնգը շարունակում էր համերգային շրջագայություններ կատարել նույնիսկ 60-անց հասակում։ Նույնիսկ 1965 թվականին նա շրջագայություններով այցելել է կոմունիստական մի շարք քաղաքներ։ Նա նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի հովանավորմամբ ճանապարհորդեց Աֆրիկա, Եվրոպա և Ասիա՝ գրանցելով մեծ հաջողություններ ու այնտեղ վաստակելով «Ներկայացուցիչ Սատչ» մականունը։ 1968 թվականին նա գրեթե հատում էր 70-ի շեմը և իր առողջությունը սկսել էր վատթարանալ:Նա տառապում էր սրտի եւ երիկամների հիվանդություններով, որոնք ստիպեցին նրան դադարեցնել շրջագայությունները։ Արդեն 1969 թվականին նա դադարեցրեց հանրության առջև ելույթ ունենալ և տարվա մեծ մասն անցկացնում է տանը ապաքինվելով։ Այդ ընթացքում իր վաղեմի մենեջեր Ջո Քլասերը մահանում է։ 1970 թվականի ամռանը նրա բժիշկները հայտարարում են, որ նա արդեն կարող է վերսկսել իր կենդանի համերգները։ Նա սկսեց աշխարհով մեկ ճանապարհորդել, սակայն սրտի նոպաները ստիպեցին նրան երկու ամիս հանգստի գնալ[67]։

Արմսթրոնգն իր վերջին շեփորային ձայնգրությունը կատարեց 1968 թվականին լույս տեսած «Դիսնեյի երգերը Սատչմո ոճով» ալբոմում[68]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվան արտասանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի Արմսթրոնգի տուն-թանգարանի ինտերնետային կայքը նշում է.

Ուսումնասիրելով տան գրանցած տվյալները, Լուին իր անունն արտասանում էր «Լյուիս»։ 1964 թվականին իր ձայնագրած «Ողջույն, Դոլլի» ստեղծագործության մեջ նա երգում է. «Սա Լյուիսն է, Դոլլի», սակայն 1933 թվականի ձայնագրության մեջ նա ասում էր․ «Ծիծաղող Լուին»։ Շատ հաղորդավարներ, երկրպագուներ ու ծանոթներ նրան Լուի էին անվանում, իսկ 1983 թվականի հարցազրույցի տեսահոլովակում Լյուսիլ Արմսթրոնգը նույնպես իր մահացած ամուսնուն Լուի է անվանում։ Երաժիշտներն ու մոտ ընկերները նրան սովորաբար «Փոփս» էին անվանում[69]։

1943 և 1944 թվականներին Ռոբերտ Գոֆինի համար գրված հուշագրության մեջ, Արմսթրոնգը հայտարարում է. «Բոլոր սպիտակամորթներն ինձ Լուի են անվանում»` նշելով, որ նա ինքն իրեն այդպես չի անվանում[70]։ Այնուամենայնիվ, Արմսթրոնգը 1920 թվականի ԱՄՆ հաշմառման մեջ գրանցված էր որպես «Լյուի»։ Կենդանի տարբեր կատարումների ժամանակ՝ բեմում նրա «Լուի» էին անվանում՝ օրինակ 1952 թվականին«Scandinavia vol.1.» ալբոմից «Կարո՞ղ է ինչ-որ մեկը բացատրել» ստեղծագործության մեջ։ «Լյուին» «Լուի» անվան ֆրանսիական արտասանության ձևն է և հաճախ հանդիպում է Լուիզիանա շրջանում։

Արմսթրոնգը Լյուսիլ Ուիլ��ոնի հետ (1960-ականներ):

Արմսթրոնգը ելույթ էր ունենում Գրետնայում գտնվող Աղյուսե Տանը, երբ նա ծանոթացավ տեղաբնակ մարմնավաճառ Դեյզի Պարկերի հետ։ Նա սկսեց իր գործը, որպես հաճախորդ։ Երբեմն վերադառնում էր Գրետնա, որ նրան հանդիպեր։ Նա քաջություն գտավ աղջկա համար տուն գտնել, որպեսզի բոլորից հեռու, աշխատանքից հետո, տեսնի նրան։ Հենց այս դեպքով էլ նա իմացավ, որ աղջիկը քաղաքացիական ամուսնության մեջ է։ Դեպքից քիչ ժամանակ անց, Պարկերը այցելեց Պերդիդո փողոցում գտնվող Արմսթրոնգի տուն[71]։ Նրանք այդ երեկո այցելեցին Քիդ Գրին հյուրանոց։ Հաջորդ օրը՝ 1919 թվականի մարտի 19-ին Արմսթրոնգն ու Պարկերը ամուսնացան քաղաքապետարանում[71][72]։ Նրանք որդեգրեցին երեքամյա Կլարենսին, որի մայրը Արմսթրոնգի զարմիկ Ֆլորան էր։ Նա մահացալ էր ծննդաբերելուց հետո։ Կլարենս Արմսթրոնգը, վաղ հասակում գլխին վնասվածք ստանալու պատճառով, մտավոր հետամնաց էր և Արմսթրոնգն իր կյանքի մնացած մասն անցկացրեց նրա մասին հոգ տանելով[73]։ Նրա ամուսնությունը Պարկերի հետ տևեց մինչև 1923 թվականը։

1924 թվականի փետրվարի 4-ին նա ամուսնացավ Լիլ Հարդին Արմսթրոնգի հետ, որը Քինգ Օլիվերի դաշնակահարուհին էր։ Նա մի քանի տարի առաջ էր բաժանվել իր ամուսնուց։ Երկրորդ կինն օգնեց իրեն ընդլայնել իր կարիերան, սակայն նրանք բաժանվեցին 1938 թվականին։ Հետո Արմսթրոնգը ամուսնացավ Ալֆա Սմիթի հետ[74]։ Երրորդ կնոջ հետ ամուսնությունը տևեց չորս տարի և նրանք բաժանվեցին 1942 թվականին։ Հետո Լուին 1942 թվականի հոկտեմբեր ամսին ամուսնացավ Լյուսիլ Ուիլսոնի հետ. նա Քոթթոն ակումբում երգչուհի էր աշխատում, որի հետ նա ամուսության մեջ մնաց մինչ կյանքի վերջ՝ 1971 թվական[75]։

Արմսթրոնգի ամուսնություններից երբեք սերունդ չեղավ, թեպետ նա երեխաներ շատ էր սիրում[76]։ Այնսուամենայնիվ, 2012 թվականի դեկտեմբերին 57-ամյա Շերոն Պրեստոն-Ֆոլտան պնդում էր, որ Արմսթրոնգի աղջիկն է, երբ Արմսթրոնգը 1950-ականներին զվարճանում էր Քոթթոն ակումբի պարուհի Լյուսիլ «Քաղցրիկ» Պրեստոնի հետ[77]։ 1955 թվականին իր մենեջեր Ջո Գլասերին ուղղված նամակում Արմսթրոնգը գրում է նշելով, որ Պրեստոնի նորածինը կարող է իր աղջիկը լինել և կարգադրում Գլասերին ամսական 400 դոլար վճարել մորն ու աղջկան[78]։

Անհատականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմսթրոնգին ներկայացնում են որպես վառ ու խարիզմատիկ անհատականություն։ Նրա կենսագրությունը վրդովել է որոշ կենսագիրների ու պատմաբանների, քանի որ նա հեքիաթներ պատմելու սովորություն ուներ, հատկապես վաղ մանկության մասին, երբ նրան ավելի քիչ գիտեին, և իր ճոխ պատմություններին երբեմն հստակությունն էր պակասում[79]։

Բացի արվեստագետից, Արմսթրոնգն այդ ժամանակների առաջատար անձն էր։ Նա սիրված էր ամերիկյան հասարակության կողմից, որին իրենց հայտնիությամբ նույնիսկ ամենահռչակավոր աֆրոամերիկացի կատարողներն էին զիջում, և այդ ժամանակաշրջանում նա կարողացավ առատության մեջ ապրել, որն ընձեռնել էին իրեն մյուս աֆրոամերիկացի կատարողները[79]։

Նա, ընդհանուր առմամբ, քաղաքականապես չեզոք դիրք էր պահում, որը երբեմն օտարում էր նրան մյուս սևամորթներից, որոնք համարում էին նրան այնպիսի մարդ, որը փորձում էր Ամերիկան քաղաքացիական իրավունքների շարժման ընթացքում հասնել իր փառքին։ Այնուամենայնիվ, նա քննադատել է նախագահ Էյզենհաուերին՝ քաղաքացիական իրավունքների հանդեպ խիստ գործողությունների չկիրառելու համար[79]։

Շրթունքի հետ կապված խնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեփորն ինչպես հայտնի է կոշտ գործիք է շրթունքների համար և Արմսթրոնգն իր կյանքի ընթացքում տառապել է շրթունքի հետ կապված խնդիրներից, որի պատճառն իր ագրեսիվ ու կարճ շնչով նվագելու ոճն էր։ Այդ պատճառով էլ վնասվում էր շրթունքների ներքին հատվածը։ 1930-ականների եվրոպական շրջագայության ժամանակ նա այնքան սարսափելի ցավեր ուներ, որ ստիպված էր հետաձգել այն մեկ տարի։ Ի վերջո, նա սկսեց շրթունքների համար քսուքներ օգտագործել, ինչպես նաեւ ածելիով կտրել սպիի հյուսվածքները։ 1950-ական թվականներին նա եղել է «Ansatz-Creme Lip Salve»-ի պաշտոնական ներկայացուցիչը[80]։

1959 թվականին թրոմբոնիստ Մարշալ Բրաունի հետ հանդիպման ժամանակ, Արմսթրոնգն ստացավ առաջարկ, ըստ որի նա պետք է բժշկի գնար և իր շրթունքների համար պատշաճ բուժում ստանար, այլ ոչ թե մինչ իր կյանքի վերջը տնային բուժմամբ զբաղվեր, ինչի հետեւանքով էլ նրա առողջությունը վատթարացել էր։ Բժիշկները վիրահատություն կատարելը չափազանց ռիսկային էին համարում[81]։

Արմսթրոնգի ինքնագիրը Ալասիոյի Մուրետտոյի վրա:

«Սատչմո» և «Սատչ» մականունները «Սատչելմաութ» (պայուսակ-բերան) մականվան կրճատ ձևերն էին։ Մականունն ունի հնարավոր ծագման բազմաթիվ տարբերակներ[79]։ Ամենատարածված տարբերակներից մեկը, որը Արմսթրոնգը պատմում էր կենսագիրներին, երիտասարդ ժամանակ Նոր Օռլեանում գրոշների համար պարելն էր։ Նա փողոցից վերցնում էր կոպեկներն ու դնում բերանը, որպեսզի մեծ երեխաները չգողանային այն։ Ինչ-որ մեկը նրա անունը պայուսակ-բերան դրեց, քանի որ նա իր բերանը պայուսակի փոխարեն էր օգտագործում։ Ըստ այլ խոսակցությունների նրան «Սատչմաութ»՝ պայուսակ-բերան, նույն ինքը «Սատչ» էին անվանում իր մեծ բերանի պատճառով[79]։

Ավելի վաղ նրան անվանում էին նաև «շերեփ»՝ «շերեփ-բերան» մականվան կրճատ տարբերակը, որը գալիս էր Շերեփ-բերան բլյուզներ ստեղծագործության անվանումից և իր տարօրինակ շրթունքի ձևից[82]։

«Փոփս» մականունը գալիս էր մարդկանց անունները մոռանալու սովորությունից և փոխարենը նա մարդկանց պարզապես «Փոփս» էր անվանում։ Այդ անվանումը հենց Արմսթրոնգն ինքն էր իրեն մականուն դարձրել։ Այն դարձավ 2010 թվականին Թերրի Թիչաութի կողմից գրված Արմսթրոնգի կենսագրության մասին հոդվածի անվանումը[79]։

Արմսթրոնգը և՛ բեմում և՛ բեմից դուրս մեծապես արժանանում էր սպիտակամորթների հավանությանը, որը հազվադեպ դեպք էր այդ ժամանակների աֆրոամերիկացի անձի համար։ Որոշ երաժիշտներ քննադատում էին Արմսթրոնգին՝ դասակարգված հանդիսատեսի առաջ նվագելու համար և որ խիստ քայլերի չի դիմում՝ պաշտպանելու Ամերիկյան քաղաքացիական իրավունքների շարժումը[83]։ Երբ նա խոսեց այդ մասին, դա դարձավ ազգային քննարկման առարկա, օրինակ, երբ նա քննադատեց նախագահ Էյզենհաուերին, անվանելով նրան «երկերեսանի» և «անողոք», 1957 թվականին Արկանզաս նահանգում գտնվող Լիթլ Ռոքի անջատողականության մասին կոնֆլիկտի պատճառով։ Ի նշան ընդդիմության, Արմսթրոնգը ԱՄՆ Պետական դեպարտամենտ անունից չեղարկեց Սովետական Միությունում նախատեսված շրջագայությունն ասելով. «Այն, ինչպես նրանք վարվում են հարավում բնակվող իր ազգակիցների նկատմամբ, թող այդ կառավարությունը դժոխք ընկնի» և նա չի կարող ներկայացնել իր կառավարությունն արտասահմանում, երբ վեճ է ընթանում իր ազգակիցների հետ[84]։ ՀԴԲ-ն գործ հարուցեց Արմսթրոնգի վրա՝ ինտեգրացիայի մասին իր անհեթեթ խոսքերի համար[85]։

Երբ կրոնից էին հարցնում, Արմսթրոնգը պատասխանում էր, որ նա բապտիստ է մեծացել, միշտ կրել է Դավթի աստղը և Հռոմի Պապի հետ ընկերական հարաբերությունների մեջ է եղել[86]։ Նա կրում էր Դավթի աստղն ի պատիվ Կարնովսկիների ընտանիքի, որոնք երեխա ժամանակ իրեն ապաստան տվեցին և գումար տվեցին, որով նա գնեց իր առաջին կոռնետը։ Նա մկրտվել է Նոր Օռլեանում գտնվող Քրիստոսի Սուրբ Սիրտ կաթոլիկ եկեղեցում[86], որտեղ նա հանդիպեց Հռոմի Պապեր Պիոս XII-ին և Պողոս VI-ին[79]։

Անձնական սովորույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմսթրոնգը մտահոգված էր իր առողջությամբ։ Նա լուծողականներ էր օգտագործում, որպեսզի կարգավորի քաշը՝ փորձելով պաշտպանել և՛ ծանոթությունները և՛ սննդակարգի ծրագրերը։ Այն հրատարակել է «Քաշ գցիր Ստչմոի ձևով» անվան տակ[79]։ Երիտասարդության տարիներին Արմսթրոնգի լուծողականը Պլուտո Ուոթերն էր, սակայն երբ նա հայտնաբերեց Սվիս Քրիս դեղամիջոցը, նա հիացմունքով փոխեց իր ընտրությունը[79] ներկայացներով դրա առավելությունը նրանց, որոնք լսում ու փաթեթներ էին փոխանցում բոլորին,ում հանդիպել էին, այդ թվում նաև Բրիտանիայի Թագավորական ընտանիքի անդամներին։ Արմսթրոնգը նաև հայտնվում էր հումորային, չնայած և ռիսկային քարտերի շապիկին, որոնք տպում էր ընկերներին ուղարկելու համար։ Քարտերին պատկերված նա նստած էր զուգարանին։ Եթե նայենք նրա թաքնված իմաստին, կարգախոսում ասվում էր. «Սատչը ասում է.«Թողեք ամեն ինչ հետևում»[87]։ Քարտերը երբերմն գովազդում էին Սվիս Քրիս դեղամիջոցը[88]։ Վելմա Միդլթոնի հետ կատարած « Փոքրիկս, դրսում ցուրտ է» երգի ձայնագրման ժամանակ, նա փոխում է խոսքերը․ «Փոխիր ձայնասկավառակը, մինչ ես կարիքներս եմ հոգում»-ից դարձնելով «Սվիս Քրիս ընդունիր, մինչ ես կարիքներս եմ հոգում»[89]։

Արմսթրոնգն իր կյանքի ընթացքում շատ էր մարիխուանա ծխում և 1930 թվականին ինը օր անցկացնում է բանտում՝ ակումբից դուրս թմրանյութեր վաճառելու համար[90]։ Նա մարիխուանան նկարագրում էր այսպես. «հազար անգամ լավն է, քան վիսկին»։

Առողջության և քաշի հետ կապված խնդիրները կարգավորվեցին սննդի նկատմամբ սեր ունենալու շնորհիվ, որի մասին նա գրել է իր երգերի մեջ, որոնցից էր «Cheesecake»-ը, «Cornet Chop Suey»-ը նաև «Struttin' with Some Barbecue»-ն, որը թեպետ գրված էր գեղեցիկ ուղեկցորդուհու, այլ ոչ թե ուտելիքի մասին[91][92]։ Նա իր ողջ կյանքի ընթացքում մեծ կապվածություն ուներ Նոր Օռլեանի ուտելիքների հետ և միշտ երգում էր իր տողերում. «Կարմիր լոբին և բրնձով քո...»[93]:

Լինելով Բեյսբոլի գլխավոր լիգայի երկրպագու, նա հիմնեց Նոր Օռլեանի թիմը, որը հայտնի է որպես «Raggedy Nine»՝ հետագայում այն փոխելով «Armstrong's Secret Nine Baseball»[94]:

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմսթրոնգի հետաքրքրասիրությունները ներառել են նաև ստեղծագործություններ գրելը։ Ճանապարհին նա անընդհատ գրում էր իր կյանքի ամենասիրելի թեմաների մասին՝ կիսելով դրանք աշխարհի տարբեր թղթակիցների հետ։ Նա գրում կամ տպում էր այն ամենի մասին, ինչ ձեռքի տակ ընկնում էր. նա գրում էր երաժշտության, սեքսի, ուտելիքի, մանկության հիշողությունների, չափից շատ «բժշկական» մարիխուանա օգտագործելու և նույնիսկ աղիների աշխատանքի մասին, որը նա ուրախությամբ նկարագրում էր[95]։

Հասարակական կազմակերպություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես հաճախ վկայում են, Լուի Արմսթրոնգը մասոն չէր։ Թեեւ նա սովորաբար հաշվառված էր որպես Նյու Յորքի Մոնթգոմերի թաղամասի թիվ 18 (Prince Hall) բնակարանի բնակիչ, նման բ��ակարան գոյություն չի ունեցել։ Այնուամենայնիվ, Արմսթրոնգն ինքն իր կենսագրությունում նշել է, որ ինքը Փիթիասի ասպետների անդամ էր, որը թեպետ իրականում մասոնական խումբ չէր[96]։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալարափող նվագելն ու վաղ ջազը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սելմեր շեփոր, որը 1933 թվականին Միացյալ Թագավորության թագավոր Ջորջ V-ի նվերն էր Լուի Արմսթրոնգին:

Իր վաղ տարիների ընթացքում Արմսթրոնգը հայտնի էր կոռնետ և շեփոր նվագելու իր վիրտուոզությամբ։ Սրա հետ մեկտեղ նա կարողանում էր «կլարնետով և շեփորով բարձր նոտաներ նվագելու սոլոներ» կատարել, նաև հայտնի էր իր «ինտենսիվ ռիթմային զգացողությամբ», որը շատ բարդ էր և որի մեջ կային շեշտված ռիթմեր, դրական էմոցիաներ և լրացուցիչ ռիթմիկ մասեր[97]։ Ամենահայտնի ստեղծագործությունները, որտեղ Արմսթրոնգը շեփոր էր նվագում Թեժ Հնգյակի և Թեժ Յոթնյակի հետ միասին էր, «Red Onion Jazz Babies» շարքից էին։ Արմսթրոնգի իմպրովիզացիաները այդ ժամանակաշրջանի համար անհասկանալիորեն բարդ էին, սակայն նույն ժամանակ նուրբ ու բարձրակարգ էին։ Սոլոն, որ Արմսթրոնգը նվագում էր « Potato Head Blues» երգում, բավականին երկար ժամանակ համարվում էր այդ շարքի իր լավագույն սոլոներից մեկը[79]։

Մինչ Արմսթրոնգը, բազմաթիվ ջազ նվագախմբեր ջազ նվագելուց երբեմն սոլոն պարզապես փոխում էին։ Արմսթրոնգը փաստացի առաջինն էր, որ երաժշտության փոխարեն նվագում էր երգերի ակորդային հարմոնիաներ։ Սա հարուստ դաշտ բացեց ստեղծագործության եւ իմպրովիզացիայի համար, եւ զգալիորեն փոխեց մենակատարման ոճը[79]։

Հաճախ Արմսթրոնգը նվագում էր փոփ-երգեր՝ օգտագործելով պարզ վարիացիաներ, որոնք այդ դարի ջազ ունկնդիրների համար ավելի հաճելի էին։ Միևնույն ժամանակ, նրա ստեղծագործությունը ներառում է բազմաթիվ յուրահատուկ մեղեդիներ, ստեղծագործական թռիչքներ, հանգստացնող կամ խորը ռիթմեր։ Արմսթրոնգի նվագելու ոճը, որը նա շարունակ պարապելով էր ձեռք բերել, կարողանում էր շեփոր նվագելով փոխել երգի տոնայնությունը։ Իր ձայնագրություններում Արմսթրոնգը գրեթե միայնակ ջազ մնենակատրի դեր էր կատարում, նվագելով այն, ինչ պետք է խմբով կատարեին՝ դարձնելով այն անհատականության արտահայտման հնարավորության արվեստի մի ձև[79]։

Արմսթրոնգն այն առաջին արվեստագետներից մեկն էր, որն իրեն կատարելագործելու համար օգտագործում էր իր ելույթների ձայնագրությունները։ Արմսթրոնգը վառ երաժշտամոլ էր։ Նա ունեցել է ձայնագրությունների մեծ հավաքածու, այդ թվում, այնպիսի ժապավեններ, որոնք նա լսում էր ճանապարհորդությունների ժամանակ։ Նա վայելում էր իր ձայնագրությունները և փորձում համեմատել այն երաժշտի հմտությամբ։ Տանը նա ուներ վերջին թողարկման աուդիո սարքավորում և երբեմն փորձում էր իր հին ձայնագրությունները ռադիոյից կրկին ձայնագրել[98]։

Վոկալ ճանաչվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմսթրոնգի երաժշտական ուղին և հայտնիությունը մեծանում էր և իր երգելաոճը նույնպես դարձավ կարևոր։ Արմսթրոնգը առաջինը չէր, որ սկեթ երգեցողության ձայնագրություն կատարեց, սակայն նա այդ հարցում վարպետ էր և օգնում էր այդ ոճն ավելի հայտնի դարձնելուն։ Նրա առաջին սկեթ ձայնագրությունը «Heebie Jeebies»-ն էր։ Երբ նա ձայնագրվում էր Օկեհ ստուդիայի համար, այս երաժշտական ոճը անկում էր ապրում։ Երաժշտությունը Արմսթրոնգի շնորհիվ նոր կյանք ստացավ։ Արմսթրոնգը սկսեց պարզապես անիմաստ տողեր երգել, որտեղ ներկա էր նաև Օկեհ ստուդիայի նախագահ Է. Ա. Ֆերնը։ Նա խնդրեց Արմսթրոնգին շարունակել երգել։ Արմսթրոնգը կարծում էր, որ այս տարբերակը պարզապես կմոռացվի, սակայն այն ամենաշատ հնչած, վաճառված ու հայտնի հիթերից մեկը դարձավ։ Թեպետ այս պատմությունը ոչ հավաստի էր համարվում, Արմսթրոնգն այն ինքը հաստատեց իր հարցազրույցներից մեկում, ինչպես նաև իր հուշագրերում[99]։ Վերջին ձայնագրության մեջ Արմսթրոնգը երգում է. «Ես մոռացել եմ խոսքերը», իսկ ձայնագրության միջին հատվածում երգում է․ «Ես դյումացի հայր Դինգ Դոնգն եմ»:Այս ձայնագրությունները հիթ դարձան, իսկ սկեթ երգեցողությունն իր ելույթների անպակաս մասը դարձավ։ Սակայն սրանից շատ ժամանակ առաջ Արմսթրոնգը երգում էր, հակիրճ ու երկար դարձնում տողերը, իմպրովիզացիաներ կատարում[79]։ Արմսթրոնգը մի անգամ Քեբ Քոլլովեին ասել էր, որ իր սկեթ ոճը վերցրել է «հրեական ռոքից», որոնք ուղղափառ հրեաները կատարում էին աղոթքի ժամանակ[100][101]։

Ստեղծագործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմսթրոնգը նվագախմբի կոմպոզիտոր էր և գրել է ավելի քան հիսուն երգեր, որոնք շատ ժամանակ դարձել են ջազ նմուշներ (օրինակ `«Gully Low Blues»-ը, «Potato Head Blues»-ը)։ «Swing That Music»-ը Արմսթրոնգի առաջին ինքնակենսագրական գիրքն է։

Գործընկերներ ու հետևորդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեք Թիգարդենի (ձախում) և Բարնի Բիգարդի (աջում հետ 1949 թվականի հոկտեմբերին Ֆինլանդիայի Հելսինկի քաղաքում Արմսթրոնգը շեփոր է նվագում:

Իր երկար կարիերայի ընթացքում նա նվագել է այդ ժամանակների ամենահայտնի գործիքներով և երգել ամենահայտնի երաժիշտների հետ, որոնց շարքում էին Բինգ Քրոսբին, Դյուկ Էլլինգթոնը, Ֆլետչեր Հենդերսոնը, Էրլ Հայնսը, Ջիմմի Ռոջերսը, Բեսսի Սմիթը և միգուցե ամենահայտնին՝ Էլլա Ֆիջերալդը։ Նրա ազդեցությունը Քրոսբիի վրա հատկապես կարևոր դեր խաղաց զանգվածային երաժշտության հետագա զարգացման համար. Քրոսբին հիանում ու նմանակում էր Արմսթրոնգին, որի վառ ապացույցն էր իր վաղ ձայնագրությունը՝ 1931 թվականին ձայնագած «Just One More Chance»-ը[79]։ Ջազի Նոր Պուրակ բառարանը մանրամասն նկարագրում էր Քրոսբիի պարտքն Արմսթրոնգի նկարմամբ, թեպետ Արմսթրոնգի անունն այնտեղ չի նշվում.

Քրոսբին... կարևոր դեր է խաղում աֆրոամերիկյան ոճով հայտնի երգեցողության զարգացման գործում՝ լիրիկական խոսեր գրելով...Նրա տեխնիկան... ձայնալարերի ծանր շնչառության թեթևացումն էր, որը ցածր ձայնասահմանում անցնում էր գլխային ձայնի, օգտագործելով ուղիղ արտասանությունը, որը թեթևացնում էր ձայնի պարզություն, երգելով ձայնավորներ (սևամորթ երգիչների ոճով) և զգուշորեն օգտագործում ապպոգիատուրան, մորդենտոները, և լեգատոները տեքստ ընդգծելու համար - այս ձևն օգտագործում էին գրեթե բոլոր հայտնի երգիչները։

Արմսթրոնգը Verve Records-ի համար Էլլա Ֆիջերալդի հետ երկու ալբոմ ձայնագրեց. Էլլան և Լուին և Կրկին Էլլան և Լուին, որը նաև կատարում էին Օսկար Պետերսոնի տրիոյից երեք երաժիշտներ և թմբկահար Բադի Ռիչը (առաջին ալբոմում) և Լուի Բելլսոնը (երկրորդում)։ Նորման Գանցը ցանկություն ուներ, որ Էլլան և Լուին ձայնագրեն «Porgy and Bess» ստեղծագործությունը։

Columbia Records-ի համար իր ձայնագրությունները՝ « Louis Armstrong Plays W.C. Handy» (1954 թ.) և «Satch Plays Fats» (1955 թ.) համարվեցին գլուխգործոցներ, ինչպես նաև լավ վաճառված ստեղծագործություններ։ 1964 թվականին բոլոր Աստղերը Դյուկ Էլլինգթոնի հետ միասին մասնակցություն ունեցան երկու ալբոմների աշխատանքներում՝ «The Great Summit» և «The Great Reunion» (ներկայումն երկուսը մեկ ձայնասկավառակի վրա է ձայնագրված)։ Ալբոմում ներկայացված է Էլլինգթոնի շատ հայտնի ստեղծագործություններ, ինչպես նաև երկու բացառիկ հատվածներ Դյուկի դաշնամուրային կատարմամբ։ Իր մասնակցությունը Դեյվ Բրուբեքի բարձրաոճ «Իսկական ներկայացուցիչները» ջազ մյուզիքլին (1963 թվական) շատ քննադատվեց, որտեղ կար նաև Արմսթրոնգի ամենահայտնի վոկալ կատարումներից «Ամառային երգ» ստեղծագործությունը։

1964 թվականին «Ողջույն, Դոլլի» երգի ձայնագրությոնը դարձավ համար մեկը։ Երգի հիման վրա ստեղծվեց նույնանուն ալբոմը, որը նույնպես զբաղեցրեց առաջին հորիզոնականը (Բիթլզին հետ մղելով ցանկից)։ Ալբոմը մեկ տարվա ընթացքում շատ լավ վաճառվեց՝ համարվելով «ոսկե» ալբոմ (500.000 վաճառված օրինակ)։ Նրա «Ողջույն, Դոլլի» կատարումը 1964 թվականի Գրեմմի մրցանակաբաշխությանը հաղթեց տղամարդու լավագույն փոփ վոկալ ստեղծագործություն անվանակարգում։

Լուի Արմսթրոնգը 1966 թվականին:

Հիթեր ու հետագա կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրսթրոնգն ունեցել է տասնինը «Թեժ տասնյակ» ձայնագրություններ[102], որոնցից էին «Stardust»-ը, «What a Wonderful World»-ը, «When The Saints Go Marching In»-ը, «Dream a Little Dream of Me»-ը, «Ain't Misbehavin'»-ը, «You Rascal You»-ը, և «Stompin' at the Savoy»-ը։ «We Have All the Time in the World» ստեղծագործությունը դառնում է Ջեյմս Բոնդ ֆիլմի On Her Majesty's Secret Service սաունդթրեքը և 1994 թվականին մեծ ճանաչում վայելում Միացյալ Թագավորությունում, երբ վերջինս գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում։ Այն դարձավ համար երրորդը գրքում, որը կրկին գրանցվեց։

1964 թվականին Արմսթրոնգը հետ մղեց Բիթլզին՝ Բիլլբորդի Թեժ հարյուրյակ ցանկից իր «Hello, Dolly» ստեղծագործությամբ, որը դարձրեց 63- ամյա կատարողին՝ ԱՄՆ ձայնագրությունների մեջ ամենատարեց երաժիշտը, որի երգը հայտնվեց առաջին հորիզոնականում։ 1964 թվականին գրված իր «Bout Time» երգը հետագայում օգտագործվեց Կախարդուհին ֆիլմում[79]։

1968 թվականին Արմսթրոնգը ելույթ է ունենում Իտալիայում՝ Սան Ռեմոյի երաժշտական փառատոնում, որտեղ իր ընկերոջ՝ էրիթրեական ծագմամբ իտալացի երգչուհի Լառա Սեն Պոլի հետ երգել է «Mi Va di Cantare» երգը[103][104]։ 1968 թվականի փետրվարին Արմսթրոնգը Լառա Սեն Պոլի հետ նկարահանվում է իտալական հեռուստաալիքներից մեկում, որտեղ կատարում է «Grassa e Bella» երգը, որը նա երգում էր իտալացի ունկնդիրների և Սի Դի Այ լեյբլի համար[105]։ 1968 թվականին Արմսթրոնգը ձայնագրում է իր վերջին ամենահայտնի հիթը՝ «What a Wonderful World» ստեղծագործությունը, որը մեկ ամիս շարունակ մնաց բրիտանական երգերի ցուցակի ամենաբարձր հորիզոնականում։ 1970 թվականի հոկտեմբերի 28-ին Ամրսթրոնգը մասնակցեց Ջոնի Քեշ շոուին, որտեղ նա կատարեց Նեթ Քինգ Քոլի հիթ դարձած «Ramblin' Rose» ստեղծագործությունը և միացավ Քեշին՝ վերսկսելով իր ելույթը Ջիմմի Ռոջերսի «Blue Yodel No. 9» ստեղծագործությամբ։

Արմսթրոնգը սիրում էր ցանկացած տեսակի երաժշտություն՝ Գայ Լոմբարդոյի բլյուզներից մինչև լատինոամերիկյան ազգային երաժշտություն, և դասական սիմֆորնիաներից մինչև օպերա։ Այս բոլոր ոճերը և կատարումները մեծ ազդեցություն էին գործում իր ելույթների վրա, իսկ երբեմն երկրպագուները ցանկանում էին, որ նա միայն նեղ կատեգորիայի մեջ մնա։ Արմսթրոնգը Ռոքնռոլի փառքի սրահում ճանաչված է որպես դեռ «վաղ ժամանակների ազդեցիկ մարդ»։ 1950-ականների մի շարք սոլոներում, ինչպիսին էր «WC Handy»-ի ալբոմից «Սուրբ Լուիի բլյուզները» ստեղծագործությունը, ցույց էր տալիս նրա ազդեցիկությունը բոլոր ասպարեզներում[79]։

Ֆիլմ, հեռուստատեսություն և ռադիո

[խմբագրել | խմբագրել կոդը]
956 թվականին Արմսթրոնգը նվագում էր բարձր դասի անդամների, այդ թվում նաև Գրեյս Քելլիի համար:

Արմսթրոնգը խաղացել է Հոլիվուդյան տասնյակ ֆիլմերում, հիմնականում կատարելով նվագախմբի ղեկավարի կամ երաժշտի դերերը։ Նրա լավագույն դերը 1956 թվականի «Բարձր դասի հասարակություն» ֆիլմում երաժշտական նվագախմբի ղեկավարի դերն էր, որտեղ նա կատարում է ֆիլմի գլխավոր երգը։ Նա նաև Բինգ Քրոսբիի հետ կատարում է «Now You Has Jazz» երգը։ 1947 թվականին նա խաղում է իր իսկ դերը «Նոր Օռլեան» ֆիլմում, ի հակադրություն «Billie Holiday» ֆիլմի, որում պատմվում է Ստորիվիլ շրջանի փլուզման և Չիկագոյում Նոր Օռլեանի երաժիշտների արտագաղթի մասին։ 1959 թվականին, իր դերը մարմնավորելով «Հինգ պեննի» ֆիլմում, Արմսթրոնգը երգում ու նվագում է դասական մի քանի համարներ։ Դեննի Քեյի հետ համատեղ, նա երգում է «When the Saints Go Marching In» երգը, որտեղ Քեյը մարմնավորում է Արմսթրոնգի դերը։ Նա նաև խաղացել է Ջեյմս Ստյուարտի հետ «The Glenn Miller Story» ֆիլմում։

1956 թվականին Արմսթրոնգը նվագում էր հեռուստատեսությամբ՝ նվագախմբում, Պրոդյուսերների Ցուցահանդեսի «The Lord Don't Play Favorites» հաղորդմանը։

1930-ականներին Արմսթրոնգն առաջին աֆրոամերիկացին էր, որի հրավիրել էին մասնակցելու հանրային ռադիոյի թողարկմանը։ 1969 թվականին նա մի դրվագ է խաղում «Ողջույն, Դոլլի» ֆիլմում՝ մարմնավորելով Լուի անունով խմբավարի դերը։ Դերասանուհի Բարբարա Սթրեյզանդի հետ նա կատարում է ֆիլմի գլխավոր երգը։ «Ողջույն,Դոլի» երգի նրա մենակատարումը դառնում է ամենաճանաչված կատարումներից մեկը[79]։

Նա մասնակցում էր «Ռիթմի պատմությունը» (1937թ.) և «Սա է ջազը» (1947թ.) ռադիոհաղորդումներին, իսկ 1950-ականներին և 1960-ականներին մասնակցել է մի շարք հեռուստահաղորդումներին, ինչպիսին էր «Այսօր երեկոն աստղային Ջոննի Քարսոն հետ»[79]։

Արգենտինացի գրող Խուլիո Կորտասարը, որը միշտ հիանում էր Արմսթրոնգով, նշում է, որ 1952 թվականին Փարիզի «Théâtre des Champs-Élysées» թատրոնում կայացած Արմսթրոնգի համերգը նշանակալի դեր է խաղում իր կյանքում՝ ոգևորելով իրեն ստեղծել գեղարվեստական հերոսներ Քրոպիոններին, որոնք Կորտասարի կարճ պատմությունների գլխավոր թեման էին համարվում։ Կորտասարը մի անգամ իրեն Արմսթրոնգ է կոչել՝ «Grandísimo Cronopio» (Մեծն Քրոնոպիո)[79]։

«Աստղային պատմություններ» ֆիլմում (1980 թվական) մի հիշարժան դրվագ կա, որտեղ Վուդի Ալենը հիացած էր Արմսթրոնգի «Stardust» երգով և այն իրեն նոստալգիական հիշողություններ էր պարգևում[106]։

Իր բժշկի խորհրդին հակառակ, 1971 թվականի մարտին Արմսթրոնգը երկու շաբաթ նվագում է «Waldorf-Astoria's Empire Room»-ում։ Վերջում նրան հիվանդանոց են տեղափոխում սրտի նոպայի պատճառով[107]։ Մայիսին նրան դուրս են գրում հիվանդանոցից և արագ վերսկսում է շեփոր նվագելու փորձերը։ Դեռևս հույս ունենալով վերադառնալ հին կյանքին, Արմսթրոնգը 1971 թվականի հուլիսի 6-ին քնած ժամանակ սրտի կաթվածից մահանում է՝ իր ծննդյան 70-ամյակից մեկ ամիս առաջ[108]։ Մինչ մահը նա ապրում էր Նյու- Յորք քաղաքում՝ Քուինս շրջանի Քորոնա թաղամասում[109]։ Նրան թաղել են Նյու-Յորքում՝ Քուինսում գտնվող Ֆլաշինգ գերեզմանոցում։ Նրա թաղմանը ներկա են գտնվել՝ Բինգ Քրոսբին, Էլլա Ֆիջերալդը, Դիզզի Գիլեսփին, Փերլ Բեյլին, Քաունթ Բեյզին, Հարրի Ջեյմսը, Ֆրենկ Սինատրան, Էդ Սալիվանը, Էրլ Ուիլսոնը, Ալան Քինգը, Ջոննի Քարսոնը և Դեյվիդ Ֆրոսթը[110]։ Պեգգի Լին թաղմանը երգում էր «Աղոթք Աստծուն նվիրված» ստեղծագործությունը, մինչդեռ Ալ Հիբբերը երգում էր «Ոչ ոք չգիտի այն խնդիրները, որոնք ես եմ տեսել» ստեղծագործությունը, իսկ նրա հին ընկեր Ֆրեդ Ռոբինսը ելույթի խոսք ասեց[111]։

Մրցանակներ և պատվոգրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեմմի մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմսթրոնգը 1972 թվականին հետմահու պարգեւատրվել է «Grammy Lifetime Achievement» մրցանակով՝ Ձայնագրությունների եև Գիտությունների ակադեմիայի կողմից։ Այս մրցանակին արժանանում է Ձայնագրությունների ազգային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից առաջադրված այն անձը, որն իր կյանքի ընթացքում ձայնագրման ոլորտում արվեստի գերազանց նշանակություն ունեցող ստեղծագործական ներդրումներ է կատարել[112]։

Գրեմմի Մրցանակ
Տարի Կարգ Վերնագիր Ժանր Լեյբլ Արդյունք
1964 Տղամարդու վոկալ կատարում «Ողջույն, Դոլլի» Փոփ Kapp Հաղթող

Գրեմմի փառքի սրահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմսթրոնգի ձայնագրությունները տեղ են գտեղ Գրեմմի փառքի սրահում, որը 1973 թվականից համարվում է Գրեմմի հատուկ մրացանակ ի պատիվ այն ձայնագրությունների, որոնք առնվազն 25 տարեկան են և ունեն «որակական կամ պատմական նշանակություն»[113][114]։

Գրեմմի Փառքի Սրահ
Ձայնագրման տարի Անվանում Ժանր Անվանանիշ Թողարկման տարի Նշումներ
1925 "St. Louis Blues" Ջազ (Սինգլ) Կոլումբիա 1993 Բեսսի Սմիթ և Լուի Արմսթրոնգ, կոռնետ
1926 "Heebie Jeebies" Ջազ (Սինգլ) Օկեհ 1999
1928 "West End Blues" Ջազ (Սինգլ) Օկեհ 1974
1928 "Weather Bird" Ջազ (Սինգլ) Օկեհ 2008 Էրլ Հայնսի հետ համատեղ
1929 "St. Louis Blues" Ջազ (Սինգլ) Օկեհ 2008 Բեսսի Սմիթի հետ համատեղ
1930 "Blue Yodel No. 9
(Standing on the Corner)
"
Քանթրի (Սինգլ) Վիկտոր 2007 Ջիմի Ռոջերս և Լուի Արմսթրոնգ
1932 "All of Me" Ջազ (Սինգլ) Կոլումբիա 2005
1938 "When the Saints Go Marching In" Բլյուզ (Սինգլ) Դեկկա 2016
1955 "Mack the Knife" Ջազ (Սինգլ) Կոլումբիա 1997
1958 Porgy and Bess Ջազ (Սինգլ) Վերվ 2001 Էլլա Ֆիջերալդի հետ համատեղ
1964 "Hello, Dolly!" Փոփ (Սինգլ) Կապպ 2001
1967 "What a Wonderful World" Ջազ (Սինգլ) ԷյԲիՍի 1999

Ռոքնռոլի Փառքի Սրահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոքնռոլի Փառքի Սրահը գրանցեց Արմսթրոնգի West End Blues ստեղծագործությունը՝ ռոքնռոլ ոճի 500 երգերի շարքում[115]։

Ձայնագրման տարի Անվանում Անվանանիշ Խումբ
1928 West End Blues Օկեհ Լուի Արմսթրոնգն ու Թեժ Հնգյակը

Պաշտոններ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին ԱՄՆ փոստային բաժանմունքը Լուի Արմսթրոնգին հանձնեց 32 ցենտ հուշանվերային նամականիշ։

Թողարկման տարի Անվանում Արդյունք Նշումներ
1952 Դաունբիթ Ջազի Փառքի Սրահ
1960[116] Հոլիվուդյան Փառքի Ծառուղի Աստղ 7601 Հոլլիվուդում
1978 Մեծ նվագախումբն ու Ջազի Փառքի Սրահը
2004 Nesuhi Ertegün Ջազի Փառքի Սրահ
Լինկոլն Կենտրոնում
1990 Ռոքնռոլի Փառքի Սրահ Վաղ ազդեցություն
2007 Լուիզիանա երաժշտության Թառքի Սրահ
2007 Gennett Records Փառքի Սրահ, Ռիչմոնդ, Ինդիանա
2007 Լոնգ Այլենդ երաժշտության Փառքի Սրահ

Ֆիլմերի համար ստացած մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Արմսթրոնգը պարգևատրվեց՝ Ամերիկյան ֆիլմարտադրության մեջ իր ներդրումն ունենալու համար[117]։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմսթրոնգի կատարած աշխատանքը ջազի ասպարեցում գրեթե անսահման է։ Ե՛վ որպես կատարող, և՛ որպես հանրաճանաչ մարդ, Արմսթրոնգն այնքան անզուսպ անձնավորություն էր, որ երբեմն ոմանց համար երաժշտի և երգչի կատարած աշխատանքը ջուրն էր ընկնում նրա կատարած գործողությունների պատճառով։

Վիրտուոզ շեփորահար Արմսթրոնգը յուրահատուկ տեմբռ և անհավանական տաղանդ ուներ՝ մեղեդային իմպրովիզացիաներ կատարելու համար։ Ի շնորհիվ իր կատարման, շեփորը համարվում է ջազի սոլո գործիք և այսօր էլ մեծ տարածում ունի։ Բացի այդ, ջազը համարվում էր խմբային իմպրովիզացիոն ազգային երաժշտություն։ Միայն Արմսթրոնգի շնորհիվ այն համարվեց սոլո կատարման լուրջ եղանակ:Չնայած մենակատարի իր անհավանական տաղանդի, Արմսթրոնգը հոյակապ նվագակցող ու անսամբլային կատարող էր։ Իր նորարարություններով նա բարձրացրեց երաժշտության սահմանաձողը, որը չէին կարողանում հաղթահարել իրենից հետո եկողները։

Թեպետ Արմսթրոնգին ճանաչում էին որպես սկեթ երգեցողության վառ ներկայացուցիչ, Էթել Ուոթերսը 1930-ականներին անցնում է նշված սահմանաձողն` yst Գերի Գիդդինսինի և այլոց կարծիքի[118]։ Բիլլի Հոլիդեյը և Ֆրենկ Սինատրան Արմսթրոնգին էին պարտական։ Հոլիդեյն ասում էր, որ միշտ ցանկացել է Բեսսի Սմիթի «հզոր» ձայնն ու Արմսթրոնգի երգեցողության ոճն ունենալ։ Նույնիսկ յուրահատուկ երաժիշտներ, ինչպիսին էր Դյուկ Էլլինգթոնը, բարձր էր գնահատում Արմսթրնգի տված ժառանգությունը։ Դյուկ Էլլինգթոնը 1971 թվականին՝ «DownBeat» ամսագրին տված իր հարցազրույցում ասել է. «Եթե որևէ մեկը վարպետ է, ապա դա Լուի Արմսթրոնգն է։ Նա եղել է ու կլինի ջազի մարմնացումը»[119]։ 1950 թվականին Բինգ Քրոսբին, որը 20-րդ դարի առաջին կեսերի լավագույն վոկալիստն էր համարվում, ասել է. « Նա Ամերիկայի երաժշտության սկիզբն ու վերջն է»[120]։

2001 թվականի ամռանը, Արմսթրոնգի ծննդյան հարյուրամյակի հիշատակի առթիվ, Նոր Օռլեանի գլխավոր օդանավակայանը անվանափոխվեց Լուի Արմսթրոնգի անվամ Նոր Օռլեանի միջազգային օդանավակայան։

2002 թվականին Լուի Արմսթրոնի Թեժ Հնգյակի և Թեժ Յոթնյակի ձայնագրությունները (1925–1928 թվականներ) գրանցվեցին Միացյալ Նահանգների ազգային գրանցման մատյանում։ Կոնգրեսի գրադարանի Ազգային ձայնագրման մատյանի գրանցման համար ձայնագրությունների մատյանն ամեն տարի ընտրվում է Ազգային գրանցման պահպանության խորհրդի կողմից[121]։

ԱՄՆ բաց թենիսի մրցաշարի նախկին գլխավոր մարզադաշտը Արմսթրոնգի պատվին կոչվեց «Լուիս Արմսթրոնգ» մարզադաշտ, որից քիչ հեռավորության վրա ապրել էր Արմսթրոնգը[122]։

Կոնգոյի հրապարակը Նոր Օռլեանում աֆրոամերիկացիների համար ընդհանուր հավաքատեղի է, որտեղ նրանք պարում ու նվագում են։ Կոնգո հրապարակում գտնվող այգին հետագայում վերանվանվեց Լուի Արմսթրոնգի այգի[123]։ 1980 թվականի ապրիլին անվանափոխված այգում տասներկու ոտնաչափ բարձրությամբ՝ շեփորը ձեռքին պահած Արմսթրոնգի արձանն է կանգնեցված[124]։

Այն տունը, որտեղ Արմսթրոնգը ապրեց մոտ 28 տարի, 1977 թվականին հռչակվեց ազգային պատմական հուշարձան և այժմ թանգարան է։ Լուի Արմսթրոնգի տուն-թանգարանը, որը գտնվում է Քորոնայում, Քուինսում 107-րդ փողոցի 34-37 հասցեներում (34-րդ եւ 37-րդ պողոտաների միջև), ցուցադրում է համերգներ եւ կրթական ծրագրեր,նաև գործում է որպես պատմական տուն-թանգարան։ Համաձայն Լյուսիլ Արմսթրոնգի կամքի, թանգարանը ղեկավարվում է Նյու Յորքի քաղաքային համալսարանի Քուինս քոլեջի կողմից։ Թանգարանի բացումը կայացավ 2003 թվականի հոկտեմբերի 15-ին։ Ծրագրվում է նոր կենտրոն կառուցել այցելուների համար[125]։

Գեղարվեստական գրականության քննադատ Հարոլդ Բլումի խոսքերով՝ «Աշխարհի մասշտաբով արվեստի երկու փառահեղ ամերիկացի ներդրողներն են Ուոլթ Ուիթմանը, և Արմսթրոնգն ու ջազը... Եթե ես ստիպված լինեի ընտրություն կատարել երկուսի միջև, դա այնքան երկար կտևեր, որ ես վերջիվերջո կմահանայի։ Պետք է ասեմ, որ այս ազգի լավագույն հանճարներն իսկապես Ուոլթ Ուիթմանը և Լուի Արմսթրոնգն են»[126]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African MusiciansGreenwood Publishing Group, 1982.
  4. 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  5. https://www.nytimes.com/1971/08/28/archives/louis-armstrongs-2d-wife-lil-hardin-dies-at-a-tribute.html
  6. https://walkoffame.com/louis-armstrong/
  7. Ռոքնռոլի փառքի սրահ — 1983.
  8. For "satchel-mouth".
  9. 9,0 9,1 For background on nicknames, see Laurence Bergreen (1997). Louis Armstrong: An Extravagant Life. New York: Broadway Books. էջեր 4Կաղապար:Endash5. ISBN 978-0-553-06768-2.
  10. Cook, Richard (2005). Richard Cook's Jazz Encyclopedia. London: Penguin Books. էջեր 18–19. ISBN 978-0-14-100646-8.
  11. Bergreen (1997), p. 1.
  12. Teachout, Terry (2009). Pops: A Life of Louis Armstrong. Houghton Mifflin. էջ 25. ISBN 978-0-15-101089-9.
  13. «When Is Louis Armstrong's Birthday?». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. The Official Site of the Louis Armstrong House & Archives.
  14. Gary Giddins (2001). Satchmo: The Genius of Louis Armstrong. Da Capo. էջ 21.
  15. Teachout (2009), pp. 26Կաղապար:Endash27.
  16. Bergreen (1996), pp. 14–15.
  17. 17,0 17,1 Giddins (2001), pp. 22Կաղապար:Endash23.
  18. Teachout, Terry (2009). Pops. Boston: Houghton Mifflin Harcourt. էջ 30.
  19. Giddins (2001), p. 26.
  20. 20,0 20,1 Bergreen (1997), pp. 27, 57–60.
  21. Bergreen (1997), pp.45Կաղապար:Endash47.
  22. Some sources spell Karnofsky with one "f". This article is spelling it with two "f"s based on Bergreen (1998).
  23. 23,0 23,1 Teachout, Terry (2009 թ․ նոյեմբերի 1). «Satchmo and the Jews». Commentary Magazine. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  24. Karnow, Stanley (2001 թ․ փետրվարի 21). «My Debt to Cousin Louis's Cornet». New York Times. Վերցված է 2007 թ․ հունվարի 10-ին.
  25. Armstrong, Louis (2001). Brothers, Thomas (ed.). Louis Armstrong, in His Own Words: Selected Writings (1st Oxford University Press paperback ed.). Oxford: Oxford University Press. էջ 8. ISBN 978-0-19-514046-0. «I had a long time admiration for the Jewish people. Especially with their long time of courage, taking so much abuse for so long. I was only seven years old, but I could easily see the ungodly treatment that the white folks were handing the poor Jewish family whom I worked for. It dawned on me, how drastically. Even "my race", the Negroes, the way that I saw it, they were having a little better break than the Jewish people, with jobs a plenty around. Of course, we can understand all the situations and handicaps that was going on, but to me we were better off than the Jewish people.»
  26. Bergreen (1997), pp. 55Կաղապար:Endash57.
  27. Giddins (2001), pp. 36–37.
  28. Current Biography 1944, pp. 15–17.
  29. Bergreen (1997), p. 6.
  30. Bergreen (1997), pp. 67–68.
  31. Bergreen (1997), pp. 70–72.
  32. Current Biography 1944. p. 16.
  33. Bergreen (1997), p. 78.
  34. Bergreen (1997), pp. 80–84.
  35. Bergreen (1997), pp. 85–89.
  36. Aurwin Nicholas (2016). The History of Jazz and the Jazz Musicians. The Jazz Sippers Group.
  37. William Howland Kenney (2005). Jazz on the River. Chicago: University of Chicago Press. էջ 64.
  38. Kenney (2005), pp. 57–59.
  39. Bergreen (1997), p. 142.
  40. Bergreen (1997), p. 170.
  41. Bergreen (1997), p. 199.
  42. Bergreen (1997), pp. 213Կաղապար:Endash218․
  43. Stamatel, Janet P. (2003). Henderson, Ashyia N (ed.). «Hardin Armstrong, Lil 1898–1971». Contemporary Black Biography. 39: 98 – via Gale Virtual Reference Library.
  44. Bergreen (1997), p. 247.
  45. Bergreen (1997), p. 260.
  46. Collier, James Lincoln (1983). Louis Armstrong: An American Genius. New York: Oxford University Press. էջ 324. ISBN 978-0-19-503377-9.
  47. Harker, Brian (2011). Louis Armsrtrong's Hot Five and Hot Seven Recordings. Oxford: Oxford University Press. էջ 4Կաղապար:Endash5. ISBN 978-0-19-538840-4.
  48. Bergreen (1997), p. 274.
  49. Bergreen (1997), p. 264.
  50. Bergreen (1997), p. 267.
  51. Harker (2011), p. 145.
  52. «Louis Armstrong & his Orchestra». Redhotjazz.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 17-ին.
  53. Կաղապար:Webcite
  54. Bergreen (1997), p. 320.
  55. Collier (1985), pp. 221–22
  56. «Louis Armstrong in the 30s». riverwalkjazz.stanford.edu. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  57. Bergreen (1997), p. 344.
  58. Bergreen (1997), p. 385.
  59. Starkey, Brando Simeo (2015). In Defense of Uncle Tom: Why Blacks Must Police Racial Loyalty. Cambridge University Press. էջեր 147–. ISBN 978-1-316-21408-4. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  60. «Louis Armstrong And Band Get A Hot Reception». Sydney Morning Herald (NSW: 1842–1954). 1954 թ․ հոկտեմբերի 28. էջ 1. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  61. Kelley, Robin D.G. (2012). Africa Speaks, America Answers: Modern Jazz in Revolutionary Times. Harvard University Press. էջեր 72–. ISBN 978-0-674-06524-6. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  62. Jet. Johnson Publishing Company. 1971. էջեր 59–. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  63. Nollen, Scott Allen (2004). Louis Armstrong: The Life, Music, and Screen Career. McFarland. էջեր 127–. ISBN 978-0-7864-1857-2. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  64. «Louis Armstrong». www.allmusic.com.
  65. «Louis Armstrong». www.biography.com.
  66. Hale, James. «Danny Barcelona: 1929–2007». www.jazzhouse.org. Վերցված է 2007 թ․ հուլիսի 4-ին.
  67. Von Eschen, Penny M. (2004). Satchmo Blows Up the World: Jazz Ambassadors Play the Cold War. Cambridge, Massachusetts: Harvard Univ. Press. էջեր 79–91. ISBN 978-0-674-01501-2.
  68. Matthew C. Whitaker (2011). Icons of Black America: Breaking Barriers and Crossing Boundaries. ABC-CLIO. էջ 41. ISBN 978-0-313-37642-9.
  69. «FAQ – Louis Armstrong House Museum». louisarmstronghouse.org.
  70. Armstrong, Louis; Brothers, Thomas (2001). Louis Armstrong, In His Own Words: Selected Writings. New York: Oxford University Press. էջ 109. ISBN 978-0-19-514046-0. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  71. 71,0 71,1 Bergreen (1997), 134–37.
  72. Collier, James Lincoln (1983). Louis Armstrong: An American Genius. New York: Oxford University Press. էջ 81. ISBN 978-0-19-503377-9.
  73. Giddins, Gary (16–22 April 2003). «Satchuated». Village Voice. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 17-ին.
  74. «Lillian Hardin Armstrong». RedHotJazz.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
  75. «Biography of Louis Daniel Armstrong». LouisArmstrongFoundation.org. Louis Armstrong Educational Foundation. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
  76. «Louis Armstrong: FAQ». Louis Armstrong House Museum. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  77. Goddard, Jacqui (2012 թ․ դեկտեմբերի 15). «Louis Armstrong's secret daughter revealed, 42 years after his death». The Daily Telegraph.
  78. Collier, James Lincoln (1983). Louis Armstrong: An American Genius. New York: Oxford University Press. էջ 158. ISBN 978-0-19-503377-9.
  79. 79,00 79,01 79,02 79,03 79,04 79,05 79,06 79,07 79,08 79,09 79,10 79,11 79,12 79,13 79,14 79,15 79,16 79,17 79,18 Bergreen (1997), pp. 7–11.
  80. Schulz, Bill (2016 թ․ օգոստոսի 26). «Louis Armstrong's Lip Balm». The New York Times.
  81. "Louis Armstrong: An American Genius", James L. Collier, 231 pp.
  82. Armstrong, 1954, pp. 27–28
  83. Collier (1985), pp. 317–20
  84. «Louis Armstrong, Barring Soviet Tour, Denounces Eisenhower and Gov. Faubus». New York Times. 1957 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 30-ին. See also, from September 23, 2007 David Margolick, The Day Louis Armstrong Made Noise.
  85. Bergreen (1997), p. 472.
  86. 86,0 86,1 Gabbard, Krin (2001). Louis and The Good Book (CD booklet). Louis Armstrong. New York City: Verve Records. էջ 1.
  87. Gilstrap, Peter (1996 թ․ փետրվարի 29). «Leave It All Behind Ya». Phoenix New Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 11-ին.
  88. Teachout, Terry (2009) Pops: A Life of Louis Armstrong pp. 293–94.
  89. Armstrong, Louis. Christmas Through the Years, Laserlight 12744.
  90. «9 Things You May Not Know About Louis Armstrong – History Lists».
  91. Satchmo.net. 'Red Beans and Ricely yours, Louis Armstrong.'
  92. Jive Dictionary, by Cab Calloway: "Barbecue (n.) – the girl friend, a beauty." Retrieved February 10, 2009.
  93. Elie p. 327.
  94. Hasse, John E. (2014 թ․ ապրիլի 1). «Rare Footage of Duke Ellington Highlights When Jazz and Baseball Were in Perfect Harmony». Smithsonian.
  95. Bergreen (1997), p. 4.
  96. «Non-masons – Louis Armstrong». Grand Lodge of British Columbia and Yukon. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 3-ին.
  97. «The early musical development of Louis Armstrong, 1901–1928» – via ProQuest.
  98. Michael Cogswell, Louis Armstrong: The Offstage Story of Satchmo (Collector's Press, Portland, Oregon, 2003) 1-888054-81-6 pp. 66–68.
  99. «NPR's Jazz Profiles from NPR: Louis Armstrong: The Singer». National Public Radio. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
  100. «Louis Armstrong's Secret Lessons From Judaism». The Forward. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.
  101. Bergreen, Laurence (1998). Louis Armstrong: An Extravagant Life (English) (Reprint ed.). New York: Broadway Books. ISBN 978-0-7679-0156-7.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  102. «Louis Armstrong». billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  103. "Hit Parade Italia" Hit Parade Italia – Festival di Sanremo 1968.
  104. "Mi va di cantare" Lara Saint Paul – lavocedelledonne.it Արխիվացված Հունվար 25, 2009 Wayback Machine
  105. Louis Armstrong: "Grassa e bella" Louis Armstrong Discography Արխիվացված Հունվար 11, 2014 Wayback Machine
  106. «Stardust Memories». Rogerebert.suntimes.com. 1980 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 17-ին.
  107. Morgenstern, Dan, and Sheldon Meyer (2004). Living with Jazz. New York: Pantheon Books. 0-375-42072-X
  108. Meckna, Michael; Satchmo, The Louis Armstrong Encyclopedia, Greenwood Press, Connecticut & London, 2004.
  109. Krebs, Albin. "Louis Armstrong, Jazz Trumpeter and Singer, Dies", The New York Times, July 7, 1971. Accessed October 1, 2009. "Louis Armstrong, the celebrated jazz trumpeter and singer, died in his sleep yesterday morning at his home in the Corona section of Queens."
  110. Collier, James Lincoln (1985). Louis Armstrong. Pan. էջ 333. ISBN 978-0-330-28607-7. {{cite book}}: Check |first= value (օգնություն)
  111. «Louis Armstrong Dies: 1971 Year in Review». Upi.com. 1971 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 17-ին.
  112. «Lifetime Achievement Award». Grammy.com. 2009 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 17-ին.
  113. «Grammy Hall of Fame Database». Grammy.com. 2009 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 17-ին.
  114. «The Recording Academy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 17-ին.
  115. «Experience The Music: One Hit Wonders and The Songs That Shaped Rock and Roll». Rockhall.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.
  116. «Hollywood Walk of Fame». Walkoffame.com. 1960 թ․ փետրվարի 8. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 2-ին.
  117. «AFI's 100 Years ... 100 Stars Nominees» (PDF). Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
  118. See Ken Burns' Jazz CD Set liner notes.
  119. Storb, Ilse (2000). Jazz Meets the World-the World Meets Jazz (անգլերեն). LIT Verlag Münster. ISBN 978-3-8258-3748-8.
  120. «A Long Way From Tacoma». movies2.nytimes.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  121. «Library of Congress archive». Loc.gov. 2009 թ․ փետրվարի 18. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 17-ին.
  122. «Ashe & Armstrong Stadiums». Usta.com. 2008 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.
  123. Bergreen (1997), p. 11.
  124. «Armstrong Park Dedicated». Daily World. Opelousas, Louisiana. UPI. 1980 թ․ ապրիլի 16. էջ 3. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին – via Newspapers.com. հրապարակում բաց հնարավորություն
  125. «New visitor center at Armstrong museum». Queens Chronicle. 2011 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2012 թ․ ապրիլի 1-ին.
  126. "At Home with Harold Bloom: (3) The Jazz Bridge." Radio Open Source. http://radioopensource.org/at-home-with-harold-bloom-3-the-jazz-bridge/
  • Armstrong, Louis (1954). Satchmo: My Life in New Orleans. 0-306-80276-7
  • Bergreen, Laurence (1997). Louis Armstrong: An Extravagant Life. 0-553-06768-0
  • Cogswell, Michael (2003). Armstrong: The Offstage Story. 1-888054-81-6
  • Teachout, Terry (2009). A life of Louis Armstrong. 978-0-15-101089-9

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Արմսթրոնգ» հոդվածին։