Լևոն Երանոսյան
Արտաքին տեսք
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երանոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Երանոսյան | |
---|---|
մարտի 30, 1964[1] (60 տարեկան) - | |
Ծննդավայր | Երասխահուն, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Պարգևներ |
Լևոն Խաչիկի Երանոսյան (մարտի 30, 1964[1], Երասխահուն, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ռազմական գործիչ, ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1985 թ. ընդունվել է Համամիութենական իրավաբանական հեռակա ինստիտուտ, որն ավարտել է 1991 թվականին և ստացել իրավաբանի որակավորում։
- 1996 թ. ընդունվել և ավարտել է ՀՀ ՊՆ բարձրագույն սպայական դասընթացները։
- 2003 թ. ընդունվել և ավարտել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմական բարձրագույն ակադեմիական կուրսերը՝ ստանալով «Պետության ռազմական անվտանգության» մասնագետի որակավորում։
Զինվորական ծառայությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1983-1985 թթ. - ծառայել է խորհրդային բանակում։
- 1990 թ. անդամագրվեց «Էջմիածին» կամավորական ջոկատին (հետագայում՝ գումարտակ և կամավորական հինգերորդ բրիգադ), որի կազմում բազմաթիվ մարտական գործողությունների է մասնակցել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ շրջաններում։
- 1994-1995 թթ. - 83-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադայի հրամանատարի տեղակալ,
- 1995-1997 թթ. - 54122 զորամասի հրամանատարի տեղակալ,
- 1997-2000 թթ. - 63853 զորամասի հրամանատար,
- 2000-2003 թթ. - 1-ին բանակային կորպուսի հրամանատար,
- 2003-2012 թթ. - 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։
- 2012 թ. ապրիլի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։
- 2018 թ․ մայիսի 8-ին ազատվել է պաշտոնից։
- 2019 թ․ մեղադրվել է ցուցարարների դեմ բռնություններ իրագործելու համար[փա՞ստ]։
Կոչումներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
- 2014 թ. ապրիլի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում[2]։
Պետական պարգևներ՝
- 2003 թ. - ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան։
- 1994 թ. - ԼՂՀ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշան։
- 2008 թ. - «Վարդան Մամիկոնյան» շքանշան։
- 2006 թ. - «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ։
- 2000 թ. - Մարտական ծառայության մեդալ։
Գերատեսչական պարգևներ՝
- 1997 թ. - ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ։
- 2002 թ. - ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալ։
- 2009 թ. - ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ։
- 2004 թ. - ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ։
- 2012 թ. - ՀՀ ԱԱԾ կրծքանշան «ՀՀ անվտանգության ամրապնդման գործում ունեցած ներդրումների համար»։
- 2012 թ. - ՀՀ Ոստիկանության «Մարտական զորակցության» մեդալ ՀՀ զինված ուժերում երկարամյա անբասիր ծառայության համար, ինչպես նաև ի նշանավորումն ՀՀ ոստիկանության օրվա 11-րդ տարեդարձի։
- 2013 թ. - ՀՀ Ոստիկանության «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալ։
- 2012 թ. - ՌԴ ՆԳՆ ՆԶ օպերատիվ նշանակության առանձին դիվիզիայի 85-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է ՌԴ ՆԳՆ հուշակրծքանշանով։
Ամուսնացած է, ունի մեկ որդի, երկու դուստր։
Նախորդող - |
3-րդ բանակային կորպուսի հրամանատար Լևոն Երանոսյան 2003- 2 ապրիլի 2012 թթ. |
Հաջորդող Օնիկ Գասպարյան |
Նախորդող Գարեգին Գաբրիելյան |
ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյան 2 ապրիլի 2012 թ. - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
|