Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոբելին, շնչառական կենտրոնը խթանող դեղանյութ, ալկալոիդ, պարունակվում է լոբելիա ցեղի միամյա խոտաբույսերում։ Ստացվում է նաև սինթետիկ եղանակով։ Բժշկության մեջ օգտագործվում են լոբելինի հիդրոքլորիդի լուծույթի ներերակային կամ միջմկանային ներարկումները։
Նշանակվում է նորածինների ասֆիքսիայի, նարկոտիկներով, ածխածնի օքսիդով թունավորումների և թոքաբորբերի դեպքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 649)։
|