Լիվոնյան օրդեն (լատին․՝ domus sancte Marie Theutonicorum in Lyvoniaգերմ.՝ Dutscher orden to Lyffland), տևտոնական օրդենի ասպետների կաթոլիկական և ռազմա-քաղաքական կազմակերպությունը[1], որը 13-րդ-16-րդ դարերում ֆեոդալական պետականություն ստեղծեց Արևելյան Մերձբալթիկայում։
Հիմնադրվել է 1237 թվականին Սուսերակիրների օրդենի ջախջախումից հետո։ Ընդգրկում էր Արևելյան Մերձբալթիկայում գերմանական ասպետների գրաված լատիշական և էստոնական հողերի գրեթե 2/3-ը։ Քայքայվեց 1561 թվականին՝ ռուսական բանակի հարվածների տակ, նրա տերիտորիայում առաջացավ Կուռլանդական դքսությունը, մնացած մասերն անցան Շվեդիային, Լիտվական մեծ իշխանությանը, Դանիային։ Լիվոնյան օրդենը վերջնականապես վերացավ 1562 թվականիմարտի 5-ին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 627)։