Լեռները ծխում են
Լեռները ծխում են լեհ.՝ Góry dymią | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դրամա |
Հեղինակ | Yaroslav Halan? |
Երկիր | Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Բնագիր լեզու | լեհերեն |
Գրվել է | 1938 |
Հրատարակվել է | 1939 |
«Լեռները ծխում են» (լեհ.՝ «Góry dymią»), Յարոսլավ Գալանի վիպակը, որը գրվել է 1938 թվականին լեհերեն և հրատարակվել է 1939 թվականին առանձին հրատարակությամբ Լվովի «Myśl» մասնավոր հրատարակչությունում Միրոն Յարո (Miron Jaro) կեղծանունով[1]։
Վիպակը գրվել է Նիժնի Բերեզով գյուղում[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիպակի իրադարձությունները տեղի են ունենում 1920-ական թվականներին՝ լեհ-ռումինական սահմանին գտնվող գուցուլական Պոկուտիե գյուղում։ Օլգան ՝ քահանայի դուստրը, հոր մահից առաջ խոստանում է ամուսնանալ նրա ընկերոջ՝ տեղական սահմանային ուղեկալի լեհ սպա Մարտին Պոգոդնյակի հետ։ Սակայն հետագայում նա սիրահարվում է «ազնիվ ավազակին»՝ Իվան Սեմենյուկին։ Ժամանակի ընթացքում նրանք հասկանում են, որ չեն կարող ապրել առանց միմյանց և որոշում են փախչել, բայց ավազակի կինը՝ Մարիչկան, նրանց ծրագրերի մասին տեղեկացնում է սպային։
Թարգմանություն ուկրաիներեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1956, Կիև, «Радянський письменник», թարգմանել են Ստեպան Տրոֆիմուկը և նրա կինը՝ Օքսանան[3][4]
- 1959, Կիև, «Дніпро», նույն թարգմանությունը, 50 000 օրինակ[5]։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989 թվական, «Լեռները ծխում են» (ուկր.՝ «Гори димлять»), երկսերիանոց հեռուստաֆիլմ, ռեժիսոր՝ Բորիս Նեբիերիձե, «Ուկրհեռուստաֆիլմ» ստուդիա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Miron Jaro Góry dymią. — Myśl, 1939. — 288 с.
- ↑ «Довідка села Нижній Березів». Kosiv.org.ua (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Вечір пам'яті Сте��ана Трофимука» (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Ярослав Олксандрович Галан Гори димлять. Повість. (Переклад з польської С. Трофимчук.).. — 1956. — 233 с.
- ↑ Ярослав Галан Гори димлять: повість. — 1959. — 155 с.