Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենյանո (իտալ.՝ Legnano), քաղաք Իտալիայում, գտնվում է Լոմբարդիա մարզի Միլան գավառում[1]։
Բնակչությունը կազմում է 56 157 մարդ (2004 թվականի տվյալներով)։ Խտությունը կազմում է 3303,35 մարդ/կմ²։ Տարածքը 17 կմ² է։ Էլեկտրոնային փոստ՝ 20025։ Հեռախոսային կոդ՝ 0331։
Քաղաքի հովանավորն է սուրբ Մագնուս Միլանացին։ Տոնը նշվում է ամեն տարի նոյեմբերի 5-ին։
1176 թվականին Լենյանոյում տեղի է ունեցել ճակատամարտ Լոմբարդյան քաղաքների միության և Գերմանիայի թագավոր Ֆրիդրիխ I Շիկամորուսի միջև, ով հավակնում էր իշխանությանը Հյուսիսային և Կենտրոնական Իտալիայի քաղաքներում։ Ֆրիդրիխը պարտություն է կրում, նա ստիպված հաշտության պայմանագիր է կնքում Լոմբարդական լիգայի հետ և հրաժարվում իր քաղաքական մտադրություններից։ Ի պատիվ այս ճակատամարտի, քաղաքը հիշատակվում է իտալական օրհներգում։
Քաղաքում հիմնադրվել է Դոլչե Գաբանա իտալական նորաձևության տունը և այստեղ են գտնվում նրա գրասենյակները։