Լեհաստանի գրողների միություն
Լեհաստանի գրողների միություն | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն և մասնագիտական միություն |
Երկիր | Լեհաստան |
Հիմնադրված | 1944 |
Գլխադասային գրասենյակ | Վարշավա, Լեհաստան |
Կայք | zlpinfo.eu(լեհ.) |
Նախկին անվանում(ներ) | Լեհաստանի պրոֆեսիոնալ գրողների միություն (1944-1949) |
Լեհաստանի գրողների միություն, ԼԳՄ (լեհ.՝ Związek Literatów Polskich, ZLP), հիմնադրվել է 1944 թվականին Լյուբլինում լեհ գրողների և հասարակական գործիչների հանդիպման ժամանակ, Կարմիր բանակի կողմից Լեհաստանի ազատագրման ընթացքում։ Կազմակերպության սկզբնական անունը (Professional Union of Polish Writers) ծագել է 1920 թվականին լեհ գրող Ստեֆան Ժերոմսկուի կողմից ձևավորված Związek Zawodowy Literatów Polskich անունից, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ապաակտիվացվել էր[1][2]։
1949 թվականին Շեցինում կայացած համաժողովի ժամանակ կազմակերպության անվանումը կրճատվել և դարձել է Լեհաստանի գրողների միություն, որպեսզի արտացոլի նոր կառավարության պարտադրված քաղաքականությունը[3]։ Հետագա տարիներին Լեհաստանի գրողների միության երկու պաշտոնական լրագրերն են եղել ամենամսյա «Twórczość» և ամենշաբաթյա «Nowa Kultura»։
Կոմունիստական Լեհաստանում գրողների միությունը երկրի գրական համայնքի միակ պաշտոնական ներկայացուցչությունն էր։ 1980 թվականին միությունն ունեցել է 1349 մասնակից 17 տարածքային կառույցներից[2]։ Պետության կողմից սահմանված տարեկան բյուջեն կազմակերպության անդամների համար ապահովել է բազմաթիվ հատուկ միջոցներ և թույլտվություններ[4][5]։
1989 թվականին Խորհրդային միության փլուզումից հետո Լեհաստանի գրողների միությունը կորցրեց իր պետական հովանավորությունը[5]։ Ձևավորվեց այլընտրանքային նոր գրողների միություն, որը կոչվում է Stowarzyszenie Pisarzy Polskich (Լեհ գրողների հասարակություն)։ Այժմ երկու կազմակերպությունների գլխամասը գտնվում է Վարշավայի Krakowskie Przedmieście փողոցում գտնվող «Dom Literatury»-ում (Գրական տուն) պատմական շենքում[6]։
Միության նախագահներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յուլիան Պշիբոս (1944-1945)
- Յարոսլավ Իվաշկևիչ (1945-1946, 1947-1949, 1959-1980)
- Կաժմիշ Չահովսկի (1946-1947)
- Լեոն Կրուչկովսկի (1949-1956)
- Անտոնի Սլոնիմսկի (1956-1959)
- Յարոսլավ Իվաշկևիչ (1959-1980)
- Յան Յոզեֆ Շեպանսկի (1980-1983)
- Գալինա Աուդերսկա (1983-1986)
- Վոյցեխ Ժուկրովսկի (1986-1989)
- Պյոտր Կունցևիչ (1989-2003)[3]
- Մարեկ Վավժկեվիչ (2003-)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Nowy-stary prezes Związku Literatów Polskich». Wiadomości. Wirtualna Polska. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
- ↑ 2,0 2,1 «Związek Literatów Polskich». Literatura i sztuka. Encyklopedia PWN. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
- ↑ 3,0 3,1 «Związek Literatów Polskich (ZLP)». Instytut Książki, Poland. 2012. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Jarosław Klejnocki. «Związki pisarzy». Raptularz końca czasów. Wydawnictwoliterackie.pl. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
- ↑ 5,0 5,1 «Historia Związku Literatów Polskich». Homepage. ZLP Literaci.eu, Magazyn Związku Literatów Polskich. 2007 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Związek Literatów Polskich, ZLP». Literatura. Encyklopedia WIEM. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.