Լեդի Բըրդ
Լեդի Բըրդ անգլ.՝ Lady Bird | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | հումորային դրամա, տրագիկոմեդիա, դրամա և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թվական | 2017, մարտի 2, 2018, ապրիլի 19, 2018, մարտի 1, 2018[1], սեպտեմբերի 1, 2017[2], նոյեմբերի 3, 2017[2] և դեկտեմբերի 1, 2017[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Գրետա Գերվիգ |
Պրոդյուսեր | Սքոթ Ռուդին |
Սցենարի հեղինակ | Գրետա Գերվիգ |
Դերակատարներ | Սիրշա Ռոնան, Լորի Մեթքալֆ, Օդեյա Ռաշ, Քեթրին Նյուտոն, Թիմոթի Շալամե, Թրեյսի Լեթս[3], Լուկաս Հեդջես[3], Ջեյք ՄակԴորման[3], Լաուրա Մարանո[3], Լուիս Սմիթ[3], Սթիվեն Հենդերսոն[3], Ջորդան Ռոդրիգես[3], Քրիսթեն Քլոուք[3], Ջոն Քարնա[3], Դենիել Ձովատտո[3], Բինի Ֆելդշտեյն և Սաբրինա Շլոս[4][5][6] |
Օպերատոր | Սեմ Լևի |
Երաժշտություն | Ջոն Բրայոն |
Մոնտաժ | Նիք Հյուի |
Պատմվածքի վայր | Սակրամենտո[7] և Նյու Յորք[7] |
Կինոընկերություն | A24 |
Տևողություն | 93 րոպե |
Բյուջե | 10 000 000 $[8] |
Շահույթ | 78 986 478 $[9] և 48 958 273 $[9] |
Lady Bird (film) Վիքիպահեստում |
«Լեդի Բըրդ» (անգլ.՝ Lady Bird), ռեժիսոր և սցենարիստ Գրետա Գերվիգի ամերիկյան կատակերգական-դրամատիկ ֆիլմը, որն էկրան Է բարձրացել 2017 թվականին։ Գլխավոր դերերը կատարել են Սիրշա Ռոնանը, Լորի Մետկաֆը, Թրեյսի Լեթսը և Լուկաս Հեջեսը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Թիլուրիդի միջազգային կինոփառատոնում, ամերիկյան վարձույթում ֆիլմը թողարկվել է A24-ի կողմից 2017 թվականի նոյեմբերի 3-ին։
Ֆիլմն արժանացել է «Ոսկե գլոբուսի» երկու մրցանակի՝ «Լավագույն ֆիլմ՝ կատակերգություն կամ մյուզիքլ» և «Լավագույն կին դերասանուհի՝ կատակերգություն կամ մյուզիքլ» (Սիրշա Ռոնան) անվանակարգերում, ինչպես նաև ստացել է «Երկրորդ պլանի կին լավագույն դերասանուհի՝ կինոֆիլմ» (Լորի Մետկալֆ) և «Լավագույն սցենար» (Գրետա Գերվիգ) անվանակարգերում երկու մրցանակ։ Բացի այդ, այն առաջադրվել է հինգ «Օսկարի»՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» (Գրետա Գերվիգ), «Լավագույն կին դերսանուհի» (Սիրշա Ռոնան), «Երկրորդ պլանի լավագույն կին դերասանուհի» (Լորի Մետկալֆ) և «Լավագույն օրիգինալ սցենար» (Գրետա Գերվիգ) անվանակարգերում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստին «Լեդի Բըրդ» Մակֆերսոնը 2002 թվականին Կալիֆոռնիայի Սակրամենտո քաղաքի կաթոլիկ դպրոցի շրջանավարտ է։ Ցանկանում է ուսումը շարունակել ԱՄՆ-ի արևելյան ափին գտնվող «մշակութային քաղաք» հեղինակավոր քոլեջում։ Այնուամենայնիվ, նրա ընտանիքը ֆինանսական դժվարություններ է ունենում, քանի որ հայրը մնացել է առանց աշխատանքի, իսկ մայրը բուժքույր էր և շատ չէր վաստակում։
Լեդի Բըրդը և նրա լավագույն ընկեր Ջուլին միանում են դպրոցական թատրոնին, որտեղ Լեդի Բըրդը հանդիպում է Դենի Օ'Նիլ անունով մի տղայի։ Նրանք ռոմանտիկ հարաբերություններ են ունենում։ Լեդի Բըրդը համաձայնում է Դենի հրավերին՝ տոնելու Գոհաբանության օրը իր տատիկի շքեղ առանձնատանը։ Նրանց սիրավեպն ավարտվում է, երբ Լեդի Բըրդը հայտնաբերում է, որ Դենին տղաների զուգարանում համբուրում է մի տղայի։
Լեդի Բըրդը աշխատանքի է ընդունվում սրճարանում, որտեղ ծանոթանում է երիտասարդ երաժիշտ Քայլի։ Նրա հետ հարաբերություններ սկսելուց հետո, Լեդի Բյոդը դադարում է շփվել Ջուլիի հետ։ Ուսուցիչը, քույր՝ Սառան, նկատողություն է անում Ջեննային՝ դպրոցում ամենահայտնի աղջիկներից մեկին՝ մինի կիսաշրջազգեստ կրելու համար։ Լեդի Բըրդը առաջարկում է Ջեննային վրեժխնդիր լինել ուսուցչուհուց, և նրանք զարդարում են նրա մեքենան հարսանեկան հարմարանքով և «Պարզապես ամուսնացել է Հիսուսի հետ» մակագրությամբ։
Լեդի Բըրդը լքում է թատրոնի ակումբը։ Սրճարանում նա հանգստացնում է Դենին, ով վախենում է քամինգ աութից և խոստովանում, որ գեյ է։ Ջեննան անսպասելիորեն որոշում է այցելել Լեդի Բըրդին, սակայն պարզում է, որ ընկերուհին իրեն սխալ հասցե է տվել։ Լեդի Բըրդը Քայլի հետ սեռական հարաբերություն է ունենում, որը պնդում էր, որ կույս է, բայց սեքսից հետո հերքում է դա։
Լեդի Բըրդը դիմում է ուղարկում ԱՄՆ-ի Արևելյան ափի քոլեջ ընդունելության համար, թեև նրա մայրը պնդում է, որ ընտանիքը նման ծախսեր չի կարող կատարել։ Ի ուրախություն Լեդի Բըրդի, աղջիկը հայտնվում է Նյու Յորքի քոլեջներից մեկի սպասման ցուցակում։ Գնում է ավարտական երեկոյին Քայլի, Ջեննայի և Ջեննայի ընկերոջ հետ, բայց հետո Քայլը առաջարկում է դրա փոխարեն գնալ երեկույթի։ Լեդի Բըրդը սկզբում համաձայնվում է, բայց հետո խնդրում է տանել նրան Ջուլիիի մոտ։
Լեդի Բըրդի մայրը բացահայտում է, որ ուսումնական տարվա ավարտից հետո դուստրը պետք է գնա համալսարան և տեղափոխվի Նյու Յորք, դադարում է խոսել նրա հետ։ Լեդի Բըրդի տասնութերորդ տարեդարձի օրը հայրը տորթ է տալիս իր դստերը և կատակներ անում, որ չի բաժանվի մորից։ Տարեդարձը նշելու համար Լեդի Բըրդը գնում է մի տուփ ծխախոտ, վիճակախաղի տոմս և Playgirl ամսագիր։ Նաև հաջողությամբ անցնում է վարորդական իրավունքի վկայականը։ Լեդի Բըրդը տեղեկանում է, որ ընդունվել է Նյու Յորքի քոլեջ, և որ կարող է ուսում ստանալ՝ շնորհիվ իր հոր կրթաթոշակի։
Լեդի Բըրդի հայրը նրան ուղղեկցում է դեպի օդանավակայան սակայն նրա մայրը հրաժարվ��ւմ է իր աղջկան ճանապարհել։ Շուտով փոխում է միտքը և վերադառնում օդանավակայան, սակայն Լեդի Բըրդը արդեն մեկնած է լինում։
Նյու Յորքում Լեդի Բըրդը ճամպրուկում ծրար է գտնում իր մոր ձեռագրով։ Նորից սկսում է օգտագործել իր իրական անունը։ Մի երեկույթի ժամանակ Քրիստինը հայտնվում է հիվանդանոցում ալկոհոլի ազդեցության տակ։ Հիվանդանոցը լքելուց հետո մասնակցում է կիրակնօրյա եկեղեցական ծառայության, որից հետո զանգում է տուն և ներողություն է խնդրում իր մայրիկից։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Սիրշա Ռոնան | Լեդի Բըրդ |
Լորի Մետկաֆ | Մերիոն Մակֆերսոն |
Թրեյսի Լետս | Լարի Մակֆերսոն |
Լուկաս Հեջես | Դենի Օ'Նիլ |
Տիմոտի Շալամե | Քայլ Շեյբլ |
Բինի Ֆելդշտեյն | Ջուլի Ստեֆֆանս |
Լոիս Սմիտ | Քույր Սառա Ջոան |
Օդեյա Ռաշ | Ջեննա Ուոլթոն |
Պարոն Բրունո | Պարոն Բրունո |
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերվիգը սցենարը գրել է մի քանի տարի։ Ինչ-որ պահի նրա էջերի քանակը գերազանցել է 350-ը, իսկ կինոնկարն ունեցել է «Մայրեր և դուստրեր» աշխատանքային վերնագիրը։ 2015 թվականին Գերվիգը և նրա թիմը ֆինանսավորում են ստացել IAC Films ընկերությունից, ֆիլմի պրոդյուսերությամբ զբաղվել է Սքոթ Ռուդինը Scott Rudin Productions ընկերության հետ համատեղ։ Մենեջեր Գերվիգը, Էվելին Օ'Նիլը, նույնպես հանդես է եկել որպես ֆիլմի պրոդյուսեր։
Գերվիգը նկարագրել է ֆիլմը որպես կիսա-ինքնակենսագրական, բայց միևնույն ժամանակ նշեց, որ «այդ ֆիլմից ոչինչ չի կատարվել իմ կյանքում, սակայն դրանում կա ճշմարտության հիմք, որը ռեզոնանս է առաջացնում այն բանի հետ, ինչ ես գիտեմ»։ Դերասաններին և նկարահանող խումբին նախապատրաստելու համար Հերվիգը նրանց տվել է իր դպրոցական ալբոմները, լուսանկարները, ամսագրերը և Ջաան Դիդոնի աշխատանքները, ինչպես նաև կազմակերպել է շրջայց իր հայրենի քաղաքում։ Նա օպերատոր Սեմ Լևիին ասել է, որ ցանկանում է, որ ֆիլմը «հիշողություն» թվա, և որ նա ձգտում է ստեղծել այնպիսի ֆիլմ, ինչպիսիք են՝ «Չորս հարյուր հարվածը» և «Պատանեկությունը», բայց գլխավոր դերում պետք է լինի կին։ Սա Հերվիգի կողմից նկարահանված առաջին ֆիլմն է։
Քասթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի սեպտեմբերին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում, Հերվիգը հանդիպեց Սիրշա Ռոնանին, որտեղ նրանք համապատասխանաբար ներկայացրել են իրենց «Մեգի ծրագիրը» և «Բրուքլին» ֆիլմերը, և Հերվիգը հասկացել է, որ Ռոնանը ճիշտ ընտրություն կլինի գլխավոր դերի համար։ 2016 թվականի հունվարին Ռոնանը պաշտոնապես միացել է ֆիլմի նկարահանումներին։ Գերվիգը հանդիպել է Լուկաս Հեդջսի հետ և նրան հրավիրել է ընտրություն կատարել տղամարդկանց դերերից։ Նա ընտրել է Դենիի դերը՝ հավատալով, որ նա անհամոզիչ տեսք կունենա Քայլի դերում, և նաև այն պատճառով, որ Դանն ավելի մոտ է իրեն։ Լոռի Մեթքալֆը միացել է ֆիլմին այն բանից հետո, երբ Հերվիգը տեսել է իր կատարումը թատրոնում։ Թիմոթի Չալամետը, Բեյնի Ֆելդշտեյնը և Ջաոն Կարնան միացել են դերասանական կազմին 2016 թվականի սեպտեմբերին։
Նկարահանման գործընթաց
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանումները պետք է սկսվեին 2016 թվականի մարտին, բայց հետաձգվել է մինչև օգոստոս, քանի որ Ռոնանը զբաղված էր նկարահանելով Արթուր Միլլերի «Կոշտ փորձարկում» պիեսը։ Նկարահանումների գործընթացը սկսվել է 2016 թվականի օգոստոսի 30-ին Կալիֆոռնիայի Սակրամենտո քաղաքում։ Ֆիլմի առանձին տեսարաններ նկարահանվել են նաև Լոս Անջելեսում և Նյու Յորքում[10][11]։
Դերի համար Ռոնանը ներկել է մազերը կարմիր գույնով։ Հերվիգը, օգտագործելով այն մեթոդը, որը նա սովորել է Ռեբեկա Միլլերից, նկարահանումներին ժամանել մյուսներից մեկ ժամ շուտ՝ նախապես բացատրելով ֆիլմի թիմին, թե ինչպես է անցնելու օրը։ Նա նաև արգելել է նկարահանման հրապարակում օգտագործել սմարթֆոններ՝ այդ գաղափարը վերցնելով Նոյ Բաումբախից։
Թողարկման ամսաթիվ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հուլիսին A24-ը ձեռք է բերել ֆիլմի ցուցադրության իրավունքը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Թիլուրիդի միջազգային կինոփառատոնում[12]։ Այն ցուցադրվել է նաև 2017 թվականի սեպտեմբերի 8-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում[13] և 2017 թվականի հոկտեմբերի 8-ին Նյու Յորքի կինոփառատոնում[14]։ Միջազգային վարձույթի իրավունք է ստացել Focus Features ընկերությունը[15]։ Ֆիլմի պրեմիերան Միացյալ Նահանգների թատրոններում տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 3-ին[16], 2018 թվականի փետրվարի 23-ին՝ Իռլանդիայում, իսկ 2018 թվականի մարտի 15-ին՝ Ռուսաստանում[17]։
Շահույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Լեդի Բըրդը» ԱՄՆ ում և Կանադայում հավաքել է 49 մլն դոլար, մնացած երկրներում՝ 30 մլն դոլար։ Սա դարձել է ամերիկյան վարձույթում A24 ստուդիայի ամենաեկամտաբեր ֆիլմը։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ և անվանակարգեր | |||||
---|---|---|---|---|---|
Մրցանակ | Տարի | Անվանակարգ | Հավակնորդ | Արդյունք | Ծան. |
AACTA | 2018 | Լավագույն ֆիլմ | «Լեդի Բըրդ» | Առաջադրված | [18] |
Լավագույն ռեժիսոր | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Առաջադրված | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Առաջադրված | |||
Լավագույն սցենարիստ | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Օսկար | 2018 | Լավագույն ֆիլմ | «Լեդի Բըրդ» | Առաջադրված | |
Լավագույն ռեժիսոր | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Առաջադրված | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Առաջադրված | |||
Լավագույն օրիգինալ սցենար | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտ | 2017 | Տասնամյակի լավագույն ֆիլմ | «Լեդի Բըրդ» | Հաղթանակ | [19] |
BAFTA | 2018 | Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Առաջադրված | |
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Առաջադրված | |||
Լավագույն օրիգինալ սցենար | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Բոստոնի կինոքննադատների միություն | 2017 | Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Հաղթանակ | [20] |
Լավագույն սցենարիստ | Գրետա Գերվիգ | Հաղթանակ | |||
Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիա | 2017 | Լավագույն ֆիլմ | «Լեդի Բըրդ» | Հաղթանակ | [21][22] |
Լավագույն սցենարիստ | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Լավագույն դերսանուհի | Սիրշա Ռոնան | Հաղթանակ | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Հաղթանակ | |||
Լավագույն օրիգինալ սցենար | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Առավել խոստումնալից ռեժիսոր | Գրետա Գերվիգ | Հաղթանակ | |||
Critics’ Choice Movie Awards | 2018 | Լավագույն ֆիլմ | «Լեդի Բըրդ» | Առաջադրված | [23] |
Լավագույն ռեժիսոր | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Առաջադրված | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Առաջադրված | |||
Լավագույն դերասանական կազմ | «Լեդի Բըրդ» | Առաջադրված | |||
Լավագույն օրիգինալ սցենար | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Լավագույն կատակերգություն | «Լեդի Բըրդ» | Առաջադրված | |||
Կատակերգության լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Առաջադրված | |||
Dallas Fort Worth կինոքննադատների ասոցիացիա | 2017 | Լավագույն սցենարիստ | Գրետա Գերվիգ | Հաղթանակ | [24] |
Դենվերի միջազգային կինոփառատոն | 2017 | Rare Pearl Award | Գրետա Գերվիգ | Հաղթանակ | [25] |
Դետրոյթի կինոքննադատների միություն | 2017 | Լավագույն ռեժիսոր | Գրետա Գերվիգ | Առաջադրված | [26] |
Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Առաջադրված | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Առաջադրված | |||
Լավագույն դերասանական կազմ | «Լեդի Բըրդ» | Առաջադրված | |||
Լավագույն սցենար | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Ոսկե գլոբուս | 2018 | Լավագույն կատակերգություն / մյուզիքլ | «Լեդի Բըրդ» | Հաղթանակ | [27] |
Լավագույն սերիալի դերասանուհի (կատակերգություն/մյուզիքլ) | Սիրշա Ռոնան | Հաղթան��կ | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Առաջադրված | |||
Լավագույն սցենար | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Gotham Awards | 2017 | Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Հաղթանակ | [28] |
Լավագույն սցենար | Գրետա Գերվիգ | Հաղթանակ | |||
Տարվա ռեժիսորական առաջխաղացում | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Hollywood Music in Media Awards | 2017 | Outstanding Music Supervision — ֆիլմ | Բրայան Ռոսս | Հաղթանակ | [29] |
Հյուսթոնի կինոքննադատների միություն | 2018 | Լավագույ ֆիլմ | «Լեդի Բըրդ» | Հաղթանակ | [30] |
Լավագույն ռեժիսոր | Գրետա Գերվիգ | Հաղթանակ | |||
Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Առաջադրված | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Առաջադրված | |||
Լավագույն սցենար | Գրետա Գերվիգ | Հաղթանակ | |||
Independent Spirit | 2018 | Լավագույն ֆիլմ | «Լեդի Բըրդ» | Առաջադրված | [31] |
Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Առաջադրված | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Առաջադրված | |||
Լավագույն սցենար | Գրետա Գերվիգ | Հաղթանակ | |||
Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիա | 2017 | Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Հաղթանակ | [32] |
Նոր սերունդ | Գրետա Գերվիգ | Հաղթանակ | |||
Կինոփառատոն Միլլ Վալիում | 2017 | ԱՄՆ կինեմատոգրաֆ. հանդիսատեսի ճանաչում Արծաթե մրցանակ | Գրետա Գերվիգ | Հաղթանակ | [33] |
ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդ | 2017 | Տասնամյակի լավագույն ֆիլմ | «Լեդի Բըրդ» | Հաղթանակ | [34] |
Լավագույն ռեժիսոր | Գրետա Գերվիգ | Հաղթանակ | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Հաղթանակ | |||
New York Film Critics Circle | 2017 | Լավագույն ֆիլմ | «Լեդի Բըրդ» | Հաղթանակ | [35] |
Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Հաղթանակ | |||
Նյու Յորքի առցանց կինոքննադատներ | 2017 | Տասնամյակի լավագույն ֆիլմ | «Լեդի Բըրդ» | Հաղթանակ | [36] |
Palm Springs միջազգային կինոփառատոն | 2017 | Desert Palm Achievement Award | Սիրշա Ռոնան | Հաղթանակ | [37] |
Սան Դիեգոյի կինոքննադատների միություն | 2017 | Լավագույն ֆիլմ | «Լեդի Բըրդ» | Առաջադրված
|
[38][39] |
Լավագույն ռեժիսոր | Գրետա Գերվիգ | Հաղթանակ | |||
Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Առաջադրված | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Հաղթանակ | |||
Լավագույն օրիգինալ սցենար | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Գեղարվեստական առաջընթաց | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Լավագույն դերասանական կազմ | «Լեդի Բըրդ» | Առաջադրված | |||
Սան Ֆրանցիսկոյի կինոքննադատների միություն | 2017 | Լավագույն ռեժիսոր | Գրետա Գերվիգ | Առաջադրված | [40] |
Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Առաջադրված | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Հաղթանակ | |||
Լավագույն օրիգինալ սցենար | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Սպուտնիկ | 2018 | Հեղինակային մրցանակ | Գրետա Գերվիգ | Հաղթանակ | [41] |
Լավագույն ֆիլմ | «Լեդի Բըրդ» | Առաջադրված | |||
Լավագույն ռեժիսոր | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Առաջադրված | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Առաջադրված | |||
Լավագույն օրիգինալ սցենար | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Լավագույն օպերատորական աշխատանք | Սեմ Լավի | Առաջադրված | |||
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ | 2018 | Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Առաջադրված | [42] |
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Առաջադրված | |||
Լավագույն դերասանական կազմը խաղային կինոյում | «Լեդի Բըրդ» | Առաջադրված | |||
Սիեթլի կինոքննադատների միություն | 2018 | Լավագույն ֆիլմ | «Լեդի Բըրդ» | Առաջադրված | [43] |
Լավագույն ռեժիսոր | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Հաղթանակ | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Հաղթանակ | |||
Լավագույն սցենար | Գրետա Գերվիգ | Հաղթանակ | |||
Լավագույն մոնտաժ | Նիկ Հյուի | Առաջադրված | |||
Լավագույն դերասանական կազմ | «Լեդի Բըրդ» | Առաջադրված | |||
Սենտ Լուիսի կինոքննադատների միություն | 2018 | Լավագույն ֆիլմ | «Լեդի Բըրդ» | Առաջադրված | [44] |
Լավագույն ռեժիսոր | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Առաջադրված | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Հաղթանակ | |||
Լավագույն սցենար | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Տորոնտոյի կինոքննադատների միություն | 2017 | Լավագույն ռեժիսոր | Գրետա Գերվիգ | Հաղթանակ | [45] |
Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Առաջադրված | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Հաղթանակ | |||
Լավագույն սցենար | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Վաշինգտոնի կինոքննադատների միություն, Կոլումբիայի շրջան | 2017 | Լավագույն ֆիլմ | «Լեդի Բըրդ» | Առաջադրված | |
Լավագույն ռեժիսոր | Գրետա Գերվիգ | Առաջադրված | |||
Լավագույն դերասանուհի | Սիրշա Ռոնան | Առաջադրված | |||
Լավագույն երկորդ պլանի դերասանուհի | Լորի Մետկալֆ | Հաղթանակ | |||
Լավագույն օրիգինալ սցենար | Գրետա Գերվիգ | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://malvernecinema.com/movies/lady-bird/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.tcm.com/tcmdb/title/2134439/lady-bird#credits
- ↑ 7,0 7,1 Lady Bird — 2017.
- ↑ https://www.hollywoodreporter.com/features/lady-bird-how-greta-gerwig-created-2002-tell-her-coming-age-story-1055561
- ↑ 9,0 9,1 Box Office Mojo — 1999.
- ↑ «Lady Bird». Backstage (անգլերեն).
- ↑ «All the Way Home with Barry Jenkins & Greta Gerwig». A24. 2018 թ․ փետրվարի 28.
- ↑ Hammond, Pete (2017 թ․ օգոստոսի 31). «'Darkest Hour', 'Battle of the Sexes', 'Lady Bird' Among World Premieres in 2017 Lineup – Telluride Film Festival». Deadline.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Lady Bird». Toronto International Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Lady Bird». New York Film Festival. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Focus Takes International Rights on Saoirse Ronan's Lady Bird». Variety. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2017 թ․ սեպտեմբերի 22). «Greta Gerwig's 'Lady Bird' Going a Week Earlier in November». Deadline.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Леди Бёрд». Бюллетень кинопрокатчика.
- ↑ Matt Donnelly (2017 թ․ դեկտեմբերի 12). «'Call Me by Your Name,' 'Lady Bird' Top Australian Academy Nominees». TheWrap (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Hammond, Pete (2017 թ․ դեկտեմբերի 7). «AFI Top 10 Movies Of 2017: 'Wonder Woman', 'Get Out', 'Shape Of Water', 'The Post' & More». Deadline (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Sasha Stone (2017 թ․ դեկտեմբերի 10). «Boston Society of Film Critics Name Phantom Thread and Paul Thomas Anderson Best Film and Best Director». Awards Daily (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Erik Childress (2017 թ․ դեկտեմբերի 10). «"Call Me By Your Name" and "The Shape of Water" lead 2017 nominees». Chicago Film Critics Association (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Erik Childress (2017 թ․ դեկտեմբերի 12). «"Lady Bird," "Call Me By Your Name" win big for Chicago film critics». Chicago Film Critics Association (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Hammond, Pete (2017 թ․ դեկտեմբերի 6). «Critics' Choice Awards Nominations: 'The Shape Of Water' Leads With 14; Netflix Tops TV Contenders». Deadline (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Matt Neglia (12/13/2017). «The 2017 Dallas Fort Worth Critics Association (DFWFCA) Winners». Next Best Picture. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ John Wenzel (2017 թ․ նոյեմբերի 14). «Denver Film Festival reports major increase in ticket sales, younger crowds in 40th year». The Know (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «The 2017 Detroit Film Critics Society Awards». Detroit Film Critics Society (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Rubin, Rebecca (2017 թ․ դեկտեմբերի 11). «Golden Globe Nominations: Complete List». Variety (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Kate Erbland (2017 թ․ հոկտեմբերի 19). «2017 Gotham Awards Nominations: 'Get Out' Leads Pack, 'Lady Bird' and 'Call Me by Your Name' Also Break Out». Indiewire. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Original Score — TV Show/Limited Series - Hollywood Music in Media Awards: Full Winners List». The Hollywood Reporter (անգլերեն). 11/17/2017. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Cary Darling (2017 թ․ դեկտեմբերի 12). «'The Shape of Water' inundates Houston critics' film awards nominations». Houston Chronicle. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Hilary Lewis (11/21/2017). «Independent Spirit Awards: 'Call Me by Your Name' Leads With 6 Nominations». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Joey Nolfi (2017 թ․ դեկտեմբերի 3). «L.A. Film Critics declare 'Call Me by Your Name' best film of 2017: See the full winners list». Entertainment Weekly (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Jazz Tangcay (2017 թ․ հոկտեմբերի 17). «Mill Valley Film Festival Names Mudbound and Molly's Game among its Audience Favorites». Awards Daily (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Tapley, Kristopher (2017 թ․ նոյեմբերի 28). «Steven Spielberg's 'The Post' Named Best Film of 2017 by National Board of Review». Variety (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Tapley, Kristopher (2017 թ․ նոյեմբերի 30). «'Lady Bird' Named Best Picture by New York Film Critics Circle». Variety (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Kimberly Nordyke (2017 թ․ հոկտեմբերի 12). «'The Florida Project,' 'Mudbound' Voted Best Picture by New York Film Critics Online». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Bruce Fessier (2017 թ․ դեկտեմբերի 4). «Saoirse Ronan returning to Palm Springs film festival to receive major acting award». Desert Sun (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «2017 San Diego Film Critics Society's Award Nominations». San Diego Film Critics Society (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «2017 San Diego Film Critics Society Award Winners». San Diego Film Critics Society (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «2017 SAN FRANCISCO FILM CRITICS CIRCLE AWARDS» (անգլերեն). sffcc.org. 2017 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «IPA Reveals Noms for 22nd Satellite™ Awards, Plus Robert Legato for Tesla Award & Greta Gerwig as Auteur Recipient» (անգլերեն). International Press Academy. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Kimberly Nordyke (12/13/2017). «SAG Awards: 'Three Billboards,' 'Big Little Lies' Top Nominees». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «'Blade Runner 2049' Leads the 2017 Seattle Film Critics Society Nominations». Seattle Film Critics Society (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Marshall Flores (2017 թ․ դեկտեմբերի 10). «Shape of Water Receives 12 Nominations From the St. Louis Film Critics». Awards Daily (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «The TFCA names The Florida Project the Best Film of 2017». Toronto Film Critics Association (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեդի Բըրդ» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2017 դրամա ֆիլմեր
- 2017 ֆիլմեր
- Ամերիկյան ԼԳԲՏ ֆիլմեր
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան պատանեկան կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր հասունացման տարիքի մասին
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- ԼԳԲՏ ֆիլմեր
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Ֆեմինիստական ֆիլմեր
- Ֆիլմեր դեռահասների համար
- Ֆիլմեր դպրոցի մասին
- Ֆիլմեր ընտանիքի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կալիֆոռնիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2003 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2002 թվականին
- Ֆիլմեր մայր-դուստր հարաբերությունների մասին