Լեգատ
Արտաքին տեսք
Լեգատ (< լատ. legatus – առաքված, դեսպան),
- Հին Հռոմում, սենատի նշանակած, քաղաքական հանձնարարություն կատարող դեսպան կամ լիազոր։ Ուշ հանրապետության ժամանակաշրջանում լեգատ կոչվել են զորավարների և կուսակալների օգնականները նահանգներում։ Կայսրության ժամանակաշրջանում կայսրի լեգատը իրագործել է նահանգի փոխարքայի ֆունկցիաներ։
- Հռոմի պապի դիվանագիտական ներկայացուցիչների բարձր կարգի տիտղոս, նաև՝ ժամանակավոր կամ մշտական առաքելություն կատարող ներկայացուցիչ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 511)։ |
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի ��ացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |