Jump to content

Լալա Մնացականյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լալա Մնացականյան
Ծնվել էհոկտեմբերի 8, 1957(1957-10-08)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 22, 2024(2024-06-22)[1] (66 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան[2]
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
ԱշխատավայրԳաբրիել Սունդուկյանի անվան ակադեմ��ական թատրոն, Արմենիա Թի-Վի և Շարմ Հոլդինգ
Ծնողներմայր՝ Էլիզա Գյուլեսերյան
Ամուսին(ներ)Աշոտ Համբարձումյան
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Լալա Բաբկենի Մնացականյան (հոկտեմբերի 8, 1957(1957-10-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 22, 2024(2024-06-22)[1], Երևան, Հայաստան[2]), հայ դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ։

Գեղանկարիչ, բեմանկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանի կինն էր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում՝ դերասանուհու և մաթեմատիկոսի ընտանիքում։ Մայրը՝ Էլիզա Գյուլեսերյանը[3], եղել է բեմական խոսքի դոցենտ, հայրը՝ Բաբկեն Մնացականյանը՝ մաթեմատիկոս, մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Ընտանիքում եղել է երրորդ աղջիկը։ Սովորել է Երևանի համար 78 դպրոցում։ Ավարտելով այն՝ ընդունվել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը, որն ավարտել է 1978 թվականին կարմիր դիպլոմով։ Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։ 140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար։ 1991 թվականից բեմական խոսք է դասավանդում Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, բեմական խոսքի պրոֆեսոր է։ Համահեղինակ է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» ուսումնական ձեռնարկի, որն առաջին և առայժմ միակ դասագիրքն է հայերենով։

Լալա Մնացականյանը հանկարծամահ է եղել 2024 թվականի հունիսի 22-ին[4]։

Դերերը թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Նստարան»
«Սիրային Նախատինք՝ բազկաթոռին նստած ամուսնուն»
«Մայրը»
«Սեր մինչ ի մահ»

Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1975 - Սմերալդինա՝ Կառլո Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան»
  • 1976 - Օգյուստինա՝ Ռոբեր Թոմաի «Ութ Սիրագորով կանայք»
  • 1978 - Գիզա՝ Ռուդոլֆ Լոտարի «Արքա Առլեքին»

Երևանի երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մետրո» թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2004 - Գրացիելլա՝ Գ. Գ. Մարկեսի «Սիրային Նախատինք՝ բազկաթոռին նստած ամուսնուն» մոնոներկայացում
  • 2009 - Ֆիլումենա՝ Է. դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո»

Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաթատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1983 - Հասմիկ՝ Դ. Լալայանցի «Արիության բարձունք»
  • 1983 - Աննա՝ Հ. Քոչարի «Անտառի փեսացուն»
  • 1983 - Նենե՝ Րաֆֆու «Խաչագողի հիշատակարան»
  • 1984 - գլադիատոր՝ Խ. Չալիկյանի «Անծանոթ աղջիկը»
  • 1984 - Դուլսինեա Տոբոսսկայա՝ Մ. Սերվանտեսի «Դոն Կիխոտ»
  • 1986-1987 արքայազն՝ Մ. Տվենի «Արքայազն ու աղքատը»
  • 1991 - Սուոն՝ Վ. Սարոյան «Համարյա ծիծաղելի պատմություն»

Հաղորդաշարեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1992-1997 - Երգիծական մանրապատումներ և հումոր
  • 1992-1997 - Ձայն Մեծաց
  • 1984 - Մանուկով աղախին - «Ձիավոր, որին սպասում են»
  • 1992 - Ուսուցչուհի - «Ընկեր Փանջունի»
  • 2015 - «Ամանորը մեր անբաժան ընտանիքում»
  • 2015 - «Ճամբարում»
  • 2020 - «Պապա»
  • 2022 - «Մանյունյա»

Հեռուստաֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մեր Բակը 3»

Բեմադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսային հեղինակային ծրագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1997 - «Էլ դու սուս» երգիծական ծրագիր
  • 1998-2001 «Ինչ կա չկա» զվարճալի երաժշտական ծրագիր
  • 2002-2003 «Լալա ընդ Հարութ» երգիծական ծրագիր
  • 2004-2007 «ՇարունակԷլի» զվարճալի ֆիլմեր

«Գժուկ» մանկական երգիծական կինոհանդես

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2008 - «Էդքան էլ ճիշտ»
  • 2008 - «Վարպետն ու Մարգարիտան»
  • 2009 - «Թաքնված տաղանդը»
  • 2010 - «Ֆուտբոլը»
  • 2011 - «Նվերը»

Կոչումներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1977 - Ասմունքի հանրապետական մրցանակաբաշխության առաջին մրցանակ
  • 1978 - Յախոնտովի անվան ասմունքի համամիութենական մրցանակաբաշխություն
  • 2004 - «Արմմոնո 2» թատերական փառատոն. «Կերպարի ստեղծման արտիստիզմ»-ի համար «Սիրային նախատինք՝ բազկաթոռին նստած ամուսնուն» մոնոներկայացում ըստ Գ.Մարկեսի
  • 2004 - Դոցենտի գիտական կոչում թատերական արվեստ, կինոարվեստ մասնագիտությամբ
  • 2005 - Կիևի «Վիդլուննյա» Միջազգային թատերական փառատոն. «Կանացի լավագույն դերակատարում», «Հանդիսատեսի համակարանք» և «Բեմական հմայք» մրցանակներ «Սիրային նախատինք՝ բազկաթոռին նստած ամուսնուն» մոնոներկայացում ըստ Գաբրիել Գարսիա Մարկեսի
  • 2006 - Հայաստանի վաստակավոր արտիստ
  • 2008 - Շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում թատերական արվեստ, կինոարվեստ մասնագիտությամբ
  • 2012 - Բրեստի «Բելայա Վեժա» Միջազգային թատերական փառատոն. «Հանդիսատեսի համակարանք» "Մայրը" ներկայացման համար ըստ Կարել Չապեկի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
  2. 2,0 2,1 2,2 Մահացել է դերասանուհի Լալա Մնացականյանը
  3. «Լալա Մնացականյան - Զարկ հիմնադրամ». Վերցված է 2024 թ․ հունիսի 22-ին.
  4. Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լալա Մնացականյան» հոդվածին։