Jump to content

Իրինա Դուբցովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրինա Դուբցովա
Բնօրինակ անունИрина Викторовна Дубцова
Ծնվել էփետրվարի 14, 1982(1982-02-14) (42 տարեկան)
Վոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, բանաստեղծուհի, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, գրող և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
Գործունեություն1999 - այժմ
ԿրթությունVolgograd Municipal Institute of Arts?
ԱնդամակցությունQ16642331?
ԱմուսինRoman Chernicyn?
Կայքirinadubcova.com
 Irina Dubtsova Վիքիպահեստում

Իրինա Վիկտորովնա Դուբցովա (ռուս.՝ Ирина Викторовна Дубцова, փետրվարի 14, 1982(1982-02-14), Վոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս երգչուհի, բանաստեղծ, կոմպոզիտոր, «Աստղերի ֆաբրիկա-4» նախագծի հաղթող։ «Իքս-ֆակտոր» հեռուստանախագծի ժյուրիի նախկին անդամ։ «Точь-в-точь» նախագծի հաղթող։

Իրինա Դուբցովան երաժշտությամբ հետաքրքրվել է մանկուց։ Երբ 11 տարեկան էր, նրա ծնողները ստեղծեցին «Ջեմ» մանկական երաժշտական խումբը, որի անդամ էր նաև Իրինան։ Խումբը բավականին հայտնի էր Վոլգոգրադում։ 1999 թվականին նրա հոր ընկերոջ՝ Անդրեյ Պրյաժնիկովի միջոցով Իրինայի կատարմամբ «Hijo De La Luna» երգի սկավառակը հասավ հայտնի պրոդյուսեր Իգոր Մատվիենկոյին, ով այդ ժամանակ նոր խմբի համար աղջիկներ էր հավաքագրում[1]։ Խումբն ստացավ «Девочки» անվանումը, Իրինայի հետ միասին խմբի անդամ դարձան ևս 3 աղջիկ՝ Տատյանա Գերասիմովան, Վալենտինա Ռուբցովան և Օլիմպիադա Տետերիչը։ Խումբը դարձավ բավականին հայտնի, իսկ «Говорила мама (У-ла-ла)» երգի տեսահոլովակը նույնիսկ դասվեց MTV հեռուստաալիքի 2000 թվականի լավագույն տեսահոլովակների շարքում։ Սակայն Իրինան խումբը լքեց մինչև առաջին ալբոմի թողարկվելը[2]։ Խմբից հեռանալուց հետո «SBS — Entertainment» ստուդիայում աշխատել է որպես գործադիր տնօրեն։ Այդ ստուդիայում աշխատում էր Անտոն Մակարսկին, ում ձեռքն ընկան Իրինայի մի քանի երգերը։ Հետագայում նրա ալբոմի համար գրեթե բոլոր երգերը գրում էր Անտոն Մակարսկին։ 2001 թվականին Իրինա Դուբցովան ավարտեց Վոլգոգրադի Պ․ Սերեբրյակովի անվան քաղաքային արվեստի ինստիտուտի ակադեմիական երգեցողության բաժինը[3]։

Աստղերի ֆաբրիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի մարտի 12-ին Ռուսաստանի Առաջին ալիքով սկսվեց «Աստղերի ֆաբրիկա-4» նախագիծը, որին մասնակցում էր Իրինան։ Դուբցովան զուգերգեր կատարեց այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք են Մումիյ Տրոլլը, Իգոր Նիկոլաևը, «Բի-2»-ը, Ալեքսանդր Իվանովը, «Իվանուշկի International»-ը, Ալեքսանդր Ռոզենբաումը, Վլադիմիր Պրեսնյակովը, ինչպես նաև կատարեց իր գրած «О нём» երգը։ Բացի այդ, Աստղերի ֆաբրիկային մասնակցելու ընթացքում լուրջ փոփոխություններ կատարվեցին Իրինայի անձնական կյանքում․ 2004 թվականի մայիսի 29-ին կայացավ Իրինայի և «Plazma» խմբի մենակատար Ռոման Չեռնիցինի հարսանիքը, ով նրան առաջարկություն էր արել հաշվետու համերգներից մեկի ժամանակ[4]։ հունիսի 8-ին «Օլիմպիական» մարզահամալիրում տեղի ունեցավ «Աստղերի ֆաբր��կա-4» նախագծի եզրափակիչ գալա-համերգը, որտեղ հայտարարվեցին նախագծի հաղթողների անունները, Իրինան զբաղեցրեց առաջին տեղը։ Որպես մրցանակ Իրինան ստացավ Պեժո ավտոմեքենա, անհատական ալբոմի ձայնագրություն, 3 տեսահոլովակի նկարահանում, ինչպես նաև Ռուսաստանը «Նոր ալիք 2004» երիտասարդ կատարողների մրցույթում ներկայացնելու իրավունքը։ «Նոր ալիք 2004» մրցույթում զբաղեցրեց երկրորդ պատվավոր տեղը[1][5]։

2005 թվականի փետրվարին թողարկվեց Իրինայի առաջին ալբոմը, որն, ի պատիվ իր գլխավոր հիթի, ստացել էր «О Нём» անվանումը[6]։

2006 թվականի մարտի 3-ին ծնվեց Իրինա Դուբցովայի որդին՝ Արտյոմը[7]։

2007 թվականի հուլիսի 19-ին թողարկվեց Իրինա Դուբցովայի «Ветра» ալբոմը։ Նրանում ներառված էր 12 ստեղծագործություն, որոնք հենց ինքն էր գրել[8]։ Դրա հետ միաժամանակ «Муз-ТВ» հեռուստաալիքով ցուցադրվեցին «Медали» և «Ветра» երգերի տեսահոլովակները։

2008 թվականին ընկերուհու՝ «Աստղերի ֆաբրիկա» նախագծի մասնակից Պոլինա Գագարինայի հետ կատարեց «Кому? Зачем?» երգը, որի համար նկարահանվել էր տեսահոլովակ։ Երգը դարձավ «Муз-ТВ 2010 մրցանակաբաշխության» «Տարվա զուգերգ» անվանակարգի հաղթող։ Երգի հետ կապված խոսակցություններ տարացվեցին, որ երգչուհին բաժանվում է ամուսնուց՝ «Plazma» («Slow Motion») խմբի մենակատար Ռոման Չեռնիցինից, հետագայում այդ խոսակցությունները հաստատեցին և իրենք ու, ըստ էության, բաժանվեցին։ Ռոման Չեռնիցինի հետ ամուսնությունից ունի 1 որդի՝ Արտյոմ Չեռնիցինը։

2010 թվականին Իրինան, Ժասմինը, Ալսուն, Տատյանա Բուլանովան և Լեռա Կուդրյավցևան ձայնագրեցին «Спи, моё солнышко» մանկական երգը, որի նպատակն էր աջակցել Pampers-ի и UNICEF-ի «1 տուփ = 1 պատվաստանյութ» բարեգործական նախագծին։

2011 թվականին Իրինան մասնակցում է «Աստղերի ֆաբրիկա։ Վերադարձ» նախագծին, որտեղ մրցակցում էին տարբեր տարիների «Աստղերի ֆաբրիկայի» շրջանավարտները, որոնցից յուրաքանչյուրն ինչ-որ ժամանակ իր կարիերան սկսել էր «Աստղային տանը»։ Իրինան պրոդյուսեր Իգոր Կրուտոյի թիմից էր և զբաղեցրեց 3-րդ պատվավոր հորիզոնականը։

2012 թվականի գարնանը Իրինան կատարեց «Ешь, молись, люби» երգը, որի երաժշտության և խոսքերի հեղինակն ինքն էր, իսկ արդեն ապրիլին թողարկվեց տեսահոլովակ, որի ռեժիսորը Ալեքսանդր Ֆիլատովիչն էր։

2012 թվականի աշնանը СТБ ուկրաինական ալիքով սկսվեց բրիտանական «The X-Factor» շոուի ուկրաինական տարբերակի 3-րդ եթերաշրջանը, որի ժյուրիի անդամներ էին Իրինա Դուբցովան, Ռուսաստանում, Ուկրաինայում, ԱՊՀ-ում հայտնի երգչուհի Յոլկան, շոումեն Իգոր Կոնդրատյուկը, բելառուս ռեփեր Սերյոգան և լրագրող, երաժշտական քննադատ Սերգեյ Սոսեդովը։ Իրինան գլխավորում էր «Կոլեկտիվներ» կատեգորիան, որում ընդգրկվեցին «Д-версия» եռյակը (5-րդ տեղ), Վիոլետա և Անատոլի դուետը (11-րդ տեղ), 3D աղջիկների խումբը (8-րդ տեղ)։

Նոյեմբերին թողարկվեց «Прости меня» երգի տեսահոլովակը։ Դա երգչուհու կյանքում մի նոր փուլ էր։ Վառ հագուստներ, անհավանական պարեր, ինչը նրան բնորոշ չէր։ Նոր տեսահոլովակի և երգի կարգախոսն էր․ «Այդպիսին դուք դեռ չեք տեսել»։

Դեկտեմբերի 1-ին «Իքս Ֆակտոր» շոուի ուղիղ եթերով Իրինան այդ շոուի 2-րդ եթերաշրջանի հաղթող Վիկտոր Ռոմանչենկոյի հետ կատարեց «Живи» երգը, որը գրել էր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ։

2013 թվականի հունվարի 5-ին Իրինա Դուբցովան իր նոր՝ «Что тебе я сделала» երգով ներկայացավ «Իքս-Ֆակտոր։ 3-րդ եթերաշրջան» շոուի գալա-համերգին։

Իրինայի, ինչպես նաև իր թիմի համար անսպասելիորեն նա «Ешь. Молись. Люби» երգով հայտնվեց RU.TV մրցանակաբաշխության «Палата № 6» անվանակարգում։

Իրինան Լերա Կուդրյավցևայի և Իգոր Մակարովի համար գրեց «Ты тот» երգը, որը դարձավ նրանց հարսանիքի սաունդթրեքը։

Իրինան մասնակցեց ուկրաինական «Իքս-Ֆակտոր» շոուի 4-րդ եթերաշրջանին, որտեղ իր կոլեգաների հետ որպես ժյուրի մրցույթի մասնակիցներից ընտրում էին լավագույններին։

2014 թվականն արտիստի համար սկսվեց ռուսական Առաջին ալիքի «Точь-в-точь» շոուով, որտեղ նա հանդես է գալիս որպես նախագծի մասնակից և դառնում հաղթող։

Մարտի 12-ին Իրինա Դուբցովան նշում է անհատական կարիերայի 10-ամյակը։ Այդ օրն էլ տեղի ունեցավ իր և Լյուբով Ուսպենսկայայի «Я тоже его люблю» համատեղ դուետի տեսահոլովակի պրեմիերան։

Իրինան մրցանակ ստացավ «Հեռուստաաստղ» (Ուկրաինա) ամենամյա մրցանակաբաշխության «Շոուի սիրված դատավոր» անվանակարգում։

Հուլիսի 22-ին «Նոր Ալիք 2014» միջազգային մրցույթի «Ձինտարի» համերգասրահի բեմում և ուղիղ եթերով Իրինան և ողջ Եվրոպայում հայտնի DJ Լեոնիդ Ռուդենկոն ներկայացրին «Вспоминать» երգը։

2014 թվականին Իրինան ավարտեց մասնակցությունը Ռուսաստանի Առաջին ալիքի «Երեք ակորդ» նախագծում։

2015 թվականը երգչուհու համար սկսվեց Crocus City Hall համերգասրահում կայանալիք առաջին մենահամերգի նախապատրաստական աշխատանքներով, որը տեղի ունեցավ մարտի 28-ին և նվիրված էր նոր ալբոմի թողարկմանն ու ստեղծագործական գործունեության 10-ամյակին։

Հունվարի 25-ին երգչուհին Муз-ТВ ալիքի «Партийная зона» շոուի ժամանակ ներկայացրեց «Люби меня долго» երգը։

Մարտի 28-ին Crocus City Hall համերգասրահում կայացավ Իրինա Դուբցովայի մենահամերգը, որին ներկա էր ավելի քան 6000 հանդիսատես։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել (2004-2008) «Plazma» («Slow Motion») խմբի մենակատար Ռոման Չեռնիցինի հետ։ Ունեն 1 որդի՝ Արտյոմ Չեռնիցինը (ծնված՝ 2006 թվականի մարտի 3-ին)։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • О Нём (2005)
  • Ветра (2007)
  • О Любви (2008)

Տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Девочки» խմբի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1999 — «Ты бросил меня»
  • 2000 — «На вечеринке»

«Давай! Давай!» խմբի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2001 — «Насосы»
  • 2002 — «Обратите внимание»
Թվական Տեսահոլովակ Ռեժիսոր Ալբոմ
2004 «О нём» «О нём»
2005 «Как ты там» Ալեքսանդր Իգուդին «О нём»
2005 «Медали» Գեորգի Տոիձե «Ветра»
2007 «Ветра» Ալեքսանդր Իգուդին «Ветра»
2009 «Кому?Зачем?»
(feat. Պոլինա Գագարինա)
Ալեքսեյ Գոլուբև «О себе»
(Պ․ Գագարինայի ալբոմ)
2010 «Спи, моё солнышко»
(feat. Ժասմին, Տատյանա Բուլանովա, Լեռա Կուդրյավցևա, Ալսու)
Ալեքսեյ Գոլուբև
2010 «Отпусти её»
(feat. Օլգա Լիմա)
Սերգեյ Տկաչենկո
2012 «Ешь. Молись. Люби» Ալեքսանդր Ֆիլատովիչ
2012 «Прости меня» Ալեքսանդր Ֆիլատովիչ
2013 «Игра теней»
(feat. Brandon Stone)
Ալեքսանդր Ֆիլատովիչ
2014 «Разговор жены и любовницы»
(feat. Լյուբով Ուսպենսկայա)
Ալեքսեյ Գոլուբև
2014 «Вспоминать»
(feat. DJ Leonid Rudenko)
Ալեքսեյ Գոլուբև
2015 «Люби меня долго» Մարիա Սկոբելևա
2015 «Люба-Любовь» Ալեքսանդր Ֆիլատովիչ

Այլ կատարողների տեսահոլովակներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2000 - Իվանուշկի International - Зачем вы, девушки, любите белобрысых («Девочки» խմբի կազմում)

Այլ արտիստների երգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ամբողջ կարիերայի ընթացքում Իրինա Դուբցովան գրել է երգեր այլ կատարողների համար․

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինա Դուբցովան իր երկարատև ստեղծագործական գործունեության ընթացքում արժանացել է հետևյալ պարգևներին ու կոչումներն․

  • 2004 — «Աստղերի ֆաբրիկա-4» նախագծի հաղթող
  • 2004 — «Նոր ալիք» մրցույթի ֆինալիստ (2-րդ տեղ)
  • 2007 — «Տարվա երգ» փառատոնի մրցանակակիր — «Сердце в тысячу свечей» ստեղծագործություն (Ֆ․ Կիրկորովի կատարմամբ), երաժշտությունը և խոսքերը՝ Ի․ Դուբցովայի
  • 2007 — Ֆ․ Կիրկիրովի «Ոսկե գրոմոֆոն» մրցանակ — «Сердце в тысячу свечей»
  • 2010 — «Муз-ТВ» մրցանակի դափնեկիր — հաղթանակ «Լավագույն զուգերգ» անվանակարգում (Պ․ Գագարինայի հետ միասին «Кому? Зачем?» երգի համար)
  • 2011 — «Աստղերի ֆաբրիկա։ Վերադարձ» նախագծի ֆինալիստ (3-րդ տեղ)
  • 2014 — «Հեռուստաաստղ» մրցանակի դափնեկիր — հաղթանակ «Շոուի սիրված դատավոր» անվանակարգում
  • 2014 — «Տարվա շանսոն» մրցանակի դափնեկիր Լյուբով Ուսպենսկայայի հետ զուգերգի համար
  • 2014 — «Точь-в-точь» հեռուստանախագծի հաղթող
  • 2014 — «Տարվա երգ» փառատոնի մրցանակակիր — «Вспоминать" ստեղծագործություն (Լ․ Ռուդենկոյի հետ զուգերգ)
  • 2014 — «Fashion People Awards» մրցանակի դափնեկիր Լյուբով Ուսպենսկայայի հետ զուգերգի համար
  • 2014 — «Տարվա մայրիկ» մրցանակի դափնեկիր — հաղթանակ «Ամենաերաժշտական մայրիկ» անվանակարգում
  • 2014 — «Fashion TV» հեռուստաալիքի «Триумфальный артист» մրցանակի դափնեկիր
  • 2015 — «Звуковая дорожка» մրցանակի դափնեկիր «Լավագույն զուգերգ» անվանակարգում (Լյուբով Ուսպենսկայայի հետ զուգերգի)
  • 2015 — «Russian Musicbox» մրցանակի դափնեկիր — հաղթանակ «Հեղինակ և կատարող» հատուկ անվանակարգում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Իրինա Դուբցովայի կենսագրությունը
  2. ««Девочки» խմբի պատմությունը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  3. Իրինա Դուբցովայի կենսագրությունը 2
  4. Իրինա Դուբցովայի հարսանիքը(չաշխատող հղում)
  5. ««Նոր ալիք 2004» մրցույթի արդյունքները». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  6. «О нём» ալբոմը «Союз» կայքում(չաշխատող հղում)
  7. Աստղերի երեխաները PRIMESTAR-ում - Արտյոմ Դուբցով Արխիվացված 2015-09-24 Wayback Machine // Интернет-журнал PRIMESTAR
  8. ««Ветра» ալբոմը «Союз» կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա Դուբցովա» հոդվածին։