Իոսիֆ Բարաթով
Իոսիֆ Բարաթով | ||
| ||
---|---|---|
1901 - 1923 | ||
| ||
հունիսի 26, 1906 - հուլիսի 10, 1906 | ||
| ||
1918 - 1919 | ||
| ||
1919 - 1921 | ||
Կուսակցություն՝ | Սոցիալիստ-ֆեդերալիստներ | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան | |
Ծննդյան օր | նոյեմբերի 4, 1874 | |
Ծննդավայր | Բորբալո, Բորչալուի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն | |
Վախճանի օր | սեպտեմբերի 14, 1937 (62 տարեկան) | |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և Վրացական ԽՍՀ | |
Ինքնագիր | ||
Իոսիֆ Ալեքսանդրի Բարաթով (ռուս.՝ Иосиф Александрович Баратов, վրաց.՝ იოსებ ალექსანდრეს ძე ბარათაშვილი, այլ տարբերակով՝ Եսայի[1] կամ Իոսիֆ (Օսիկո) Բարաթաշվիլի[2][3][4], նոյեմբերի 4, 1874, Բորբալո, Բորչալուի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 14, 1937), վրացի իշխան, փաստաբան, Սոցիալիստ-ֆեդերալիստների կուսակցության առաջնորդներից մեկը, Ռուսական կայսրության Պետդումայի 1-ին գումարման պատգամավոր Թիֆլիսի նահանգից, Վրաստանի հիմնադիր ժողովի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշխան Իոսիֆ Բարաթովը սերվում է հին վրացական ազնվական տոհմից՝ Բարաթաշվիլիներից, հավատքով՝ ուղղափառ։ Ավարտել է Թիֆլիսի 2-րդ գիմնազիան, իսկ 1899 թվականին՝ Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1901 թվականին վերադառանալով Թիֆլիս՝ զբաղվել փաստաբանությամբ։ Աշխատել է Թիֆլիսի շրջանային դատարանի փաստաբան, Թիֆլիսի քաղաքային դումայի իրավասու և «Վրացիների շրջանում գրագիտության տարածման ընկերության» կոմիտեի անդամ։
1901-ին եղել է վրացական Սոցիալիստ-ֆեդերալիստների կուսակցության հիմնադիրներից և կուսակցության գոյության ընթացքում եղել է նրա գլխավոր կոմիտեի անդամ։
1906 թվականի հունիսի 26-ին ընտրվել է Պետական դումայի 1-ին գումարման պատգամավոր Թիֆլիսի նահանգային ընտրական ժողովի ընտրողների ընդհանուր կազմից։ Նա եղել է «Տրուդովիկներ» խմբի անդամ, ինչը հաստատում են հենց իրենք՝ տրուդովիկներն իրենց «Առաջին Պետդումայի աշխատությունները» հրապարակման մեջ[5]։ Եկամուտների և ծախսերի պետական ցուցակի կատարման հանձնաժողովի անդամ։ Դումայում բանավեճերի ընթացքում նա խոսել է մոտ 10 անգամ, այդ թվում՝ ժողովների, մահապատժի վերաբերմունքի մասին, բնակչությանը պարենային օգնություն ցուցաբերելու, Բելոստոկի ջարդերի և ագրարային հարցի շուրջ կառավարության հաղորդակցության մասին։ Բարաթովի ստորագրությունը դրված է 1906 թվականի հունիսի 13-ի մամուլի մասին օրենքի խախտումների վերաբերյալ հետաքննության տակ[6]։
1906 թվականի հուլիսի 10-ին Վիբորգ քաղաքում նա ստորագրել է «Վիբորգի բողոքը» և դրա համար դատապարտվել Քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 51-րդ և 3-րդ կետերով[1] 3 ամիս ազատազրկման և զրկվել քվեարկության իրավունքից։
Որպես իրավաբան՝ մասնակցել է քաղաքական գործընթացներին, մասնավորապես՝ Արսեն Գեորգիաշվիլու գործով (1917 թ.)։ Եղել է «Վրացիների շրջանում գրագիտության տարածման ընկերության» և «Վրաստանի դրամատիկական ընկերության» անդամ։ Նրա հոդվածները բազմիցս տպագրվել են պարբերականներում («ივერია» (Իվերիա), «სახალხო საქმე» (Ժողովրդական գործեր) և այլն)։ Նույն տարիներին՝ 1901-1917 թվականներին, եղել է ազգային-ազատագրական շարժման ականավոր գործիչներից։ Կարևոր է նրա ներդրումը Վրաց ուղղափառ եկեղեցու ինքնավարության վերականգնման համար մղվող պայքարում, որը հաջողությամբ պսակվել է 1917 թվականին։ Նա եղել է «համալսարանի հիմնադրման ընկերության» անդամ, որի ակտիվ աջակցությամբ 1918 թվականին հիմնադրվել է Թբիլիսիի պետական համալսարանը։
1917-1918 թվականներին Բարաթաշվիլին ընտրվել է Ազգային խորհրդի անդամ։ 1918 թվականի մայիսի 26-ին ստորագրել է Վրաստանի անկախության հռչակագիրը[7]։
1918 թվականին կատարել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունները։ 1919-1921 թվականներին ընտրվել է Վրաստանի հիմնադիր ժողովի անդամ։
1921 թվականի փետրվար-մարտ ամիսներին՝ Վրաստանի խորհրդայնացման տարիներին, Բարաթաշվիլին եղել է ֆեդերալիստների անօրինական կազմակերպության ակտիվ անդամ։ 1923 թվականին ձերբակալվել է Չեկայի կողմից և բանտարկվել։
1922-1937 թվականներին զբաղվել է փաստաբանությամբ, 1923 թվականին եղել է կաթողիկոս-պատրիարք Ամբրոսիոսի (Խելայա) գործով պաշտպան։ Ապրել է Թիֆլիսում, Լենինի փողոցի (այժմ՝ Մերաբ Կոստավա) №20 հասցեում[8]։
1937 թվականին Բարաթաշվիլին կրկին ձերբակալվել է և Վրացական ԽՍՀ «եռյակի» հրամանով գնդակահարվել[8]։ Արդարացվել է 1956 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Баратов Иосиф (Иессей) Александрович». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Гурули В. Ш. Грузины в Государственных Думах России (1906—1914 гг.).
- ↑ «Вачнадзе Мераб История Грузии (с древнейших времен до наших дней)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «История Грузии (1905—1907 годов)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ И. Бонч-Осмоловский (сост.). Работы Первой Государственной Думы. Издание Санкт-Петербургского комитета Трудовой Группы. Ред. С. И. Бондарев. СПб.: Типогр. Т-ва «Дело». 1906. С. 487.
- ↑ И. Бонч-Осмоловский (сост.). Работы Первой Государственной Думы. Издание Санкт-Петербургского комитета Трудовой Группы. Ред. С. И. Бондарев. СПб.: Типогр. Т-ва «Дело». 1906. С. 428.
- ↑ «Remix of «საქართველოს დამოუკიდებლობის დეკლარაცია» by Liza Buskhrikidze». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ 8,0 8,1 Сталинские списки из Грузии
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Боиович М. М. Члены Государственной думы (Портреты и биографии). Первый созыв. М, 1906Արխիվացված 2021-11-17 Wayback Machine С. 471.
- Государственная дума Российской империи: 1906—1917. Б. Ю. Иванов, А. А. Комзолова, И. С. Ряховская. Москва. РОССПЭН. 2008.Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Первая Государственная Дума. Алфавитный список и подробные биографии и характеристики членов Государственной Думы.Արխիվացված 2012-12-20 Wayback Machine — М.: Тип. Товарищества И. Д. Сытина, 1906. — 175 с.
- Государственная Дума первого призыва. Портреты, ��раткие биографии и характеристики депутатов.Արխիվացված 2013-09-25 Wayback Machine — Москва: «Возрождение», 1906.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- გ. საითიძე, «ბედშავი ქართველი ხალხის» ინტერესების დამცველი.- ჟურნალი «საისტორიო ვერტიკალები», N 1, თბილისი, 1991.
- ბარათაშვილი იოსებ (ოსიკო) ალექსანდრეს ძე.- ენციკლოპედია «საქართველო», ტ. 1, თბილისი, 1997, გვ. 352.
- Российский государственный исторический архив. Фонд 1278. Опись 1 (1-йсозыв). Дело 119. Лист 11; Фонд 1327. Опись 1.1905 г. Дело 143. Лист 198 оборот.