Իշտվան Մեսարոշ
Իշտվան Մեսարոշ | |
Կրթություն՝ | Բուդապեշտի համալսարան (1953) |
---|---|
Մասնագիտություն՝ | փիլիսոփա, համալսարանի դասախոս, սոցիոլոգ և տնտեսագետ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 19, 1930[1][2] |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիայի թագավորություն[3] |
Վախճանի օր | հոկտեմբերի 1, 2017[4][2] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Պարգևներ |
Իշտվան Մեսարոշ, (հունգ.՝ Mészáros István, դեկտեմբերի 19, 1930[1][2], Բուդապեշտ, Հունգարիայի թագավորություն[3] - հոկտեմբերի 1, 2017[4][2], Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), հունգարական ծագման տնտեսագետ և փիլիսոփա, Սասսեկսկյան համալսարանի (Մեծ Բրիտանիա) վաստակավոր պրոֆեսոր։ Հունգարիան լքել է 1956 թվականին, խորհրդային ներխուժումից հետո։ Նրան համարում են արևմտյան ժամանակակից մարքսիզմի ներկայացուցիչ։ Ինքն իրեն ��ոստմարքսիստ է անվանել[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատավորի ընտանիքից էր, նրան դաստիարակել է մայրը։ 12 տարեկան հասակում ստիպված էր կեղծել ծննդյան վկայականն ու աշխատանքի անցնել, երբ երկրում ռազմական դրություն էր (աշխատանքային թույլատրելի ամենացածր տարիքը 16 տարեկանն էր)։ Երիտասարդ աշխատավոր լինելով` առաջին անգամ բախվել է աշխատանքային շահագործմանն ու կանանց ու տղամարդկանց վարձատրության անհավասարության խնդրին։ Նրա ընկերները, հասուն աշխատակիցներ, աշխատելով օտարերկրյա գործատուի մոտ ("Standard" ռադիոգործարանում), ավելի շատ էին վարձատրվում, քան իր մայրը, որ աշխատում էր հունգարացի գործատուի մոտ։ Մեսարոշը կարողացավ զբաղվել իր կրթությամբ միայն Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո, երբ անվճար կրթությունը հասանելի դարձավ։ Հաճախում էր Բուդապեշտի դպրոց և Բուդապեշտի գեղարվեստի ինստիտուոտւմ աշխատում էր որպես Դյորդ Լուկաչի օգնական։ Այս ինստիտուտում էլ 1954 թվականին պաշտպանել է դոկտորական դիսերտացիան։ 1956 թվականին դարձել է մարքսիստյան և հակաստալինյան ուղղվածություն ունեցող «Մտորումներ» («Eszmélet») ամսագրի պատասխանատու խմբագիրը։ 1956 թվականին Հունգարական հեղափոխության պարտությունից և խորհրդային զորքերի ներխուժումից հետո ստիպված է եղել լքել երկիրը։ Նախ ապրել է Իտալիայում, որտեղ դասավանդել է Թուրինի համալսարանում և գրել իր «Աթթիլա Յոժեֆը և ժամանակակից արվեստը» աշխատությունը, այնուհետև տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, որտեղ աշխատել է Սեսթ-Շնդրյուս (Շոտլանդիա) և Սասսեկսկյան (Անգլիա) համալսարաններում։ 1972-1977 թվականներին զբաղեցրել է Յորքի համալսարանի (Կանադա) փիլիսոփայության պրոֆեսորի պաշտոնը։ Պարգևատրվել է Կոշութի մրցանակով (1956), որից զրկվել է երկիրը լքելուց անմիջապես հետո։ 1995 թվականից Հունգարիայի ակադեմիայի թղթակից-անդամ է։
Գաղափարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ամենահայտնի գիրքը` «Կապիտալի հակառակ կողմը» (1955), Մեսարոշը գրել է ավելի քանի 30 տարի։ Այն ունի «Դեպի անցումային ժամանակահատվածի տեսություն» ենթավերնագիրը, քանի որ այնտեղ հեղինակը փորձում է նկարագրել ապագայում տեղի ունենալիք կապիտալի հասարակարգի (հենց այսպես է նա անվանում իշխող հասարակարգը. կապիտալիզմը, ըստ նրա, այդ հասարակարգի մի մասնավոր դեպքն է միայն) վերափոխումը սոցիալիզմի, որը պետք է սկսվել «հեղափոխության հաջորդ օրը»։ Իշտվան Մեսարոշն երկընտրանք է առաջարկում ժամանակակից աշխարհում կապիտալի ու կապիտալիզմի վերաբերյալ եղած տեսակետներին, հակադրվելով տարբեր դպրոցների ներկայացուցիչներին` սկսած Ադամ Սմիթից, վերջացրած Ֆրիդրիխ Հայեկով։ Նա դիտարկում է կապիտալը որպես սոցիալական մետաբոլզիմին հակադրվող օրգանական համակարգ. և այս հակասության հետ կապված, սոցիալիստական մետաբոլիզմն էլ չի կարող հավերժ ու անփոփոխ լինել, հետևաբար, այն պետք է ձեռք բերի նոր որակ։ Իշտվան Մեսարոշը մատնացույց է անում կապիտալի կառուցվածքային ճգնաժամի խորացմանը։ Այս ճգնաժամն իր բնույթով տարբերվում է կապիտալիստական արտադրության ցիկլային ճգնաժամերից։ Կապիտալի կառուցվածքային ճգնաժամը նպաստում է ժամանակակից իմպերիալիզմի` ավտորիտարիզմի առավել ագրեսիվ ձևերի ընդունմանն ու նվաճողական միտումների ուժեղացմանը։ Իշտվան Մեսարոշը համարում է, որ կապիտալը ինքնաբուխ կոորդինացվող համակարգ չէ, այլ առանձնանում է վերահսկում և ղեկավարում պահանջող խիստ ու խմբային կառուցվածքով, որի ապահովումն ավելի ու ավելի է բարդանում։ Իրավիճակի հանդեպ վերահսկողությունը կորցնելու վախը մղում է ժամանակակից կապիտալիզմին ուժեղացնել ավտորիտարիզմը, այդ թվում` ամենազարգացած կապիտալիստական երկրներում նույնպես, ինչպես նաև` նպաստում է ագրեսիվ նվաճողականությանը (ոչ միայն տարածքային, այլև` ներքին) Կապիտալը ներխուժում է այնպիսի ոլորտներ, որոնք նախկինում չեն ենթարկվել դրա իշխանությանը (բժշկություն, կրթություն, կոմունալ տնտեսություն, ենթակառուցվածքներ), որպեսզի դրանց կոմերցիոն բնույթ տա։ Այս «պատմական ժամանակների մարտահրավերի» պատասխանն, ըստ Մեսարոշի, չի փոխվել Ռոզի Լյուկսեմբուրգի ժամանակներից` «սոցիալիզմ կամ բարբարոսություն»։ Մեսարոշը համարում է, որ օրակարգում առկա սոցիալական հեղափոխությունը դեռևս սոցիալիստական չի լինի, այլ` հակակապիտալիստական, այսինքն, կհակազդի հասարակության մեջ կապիտալի բռնապետության տարածմանը։ Այսպիսով, հետհեղափոխական հասարակությունները դիտարկվում են որպես կապիտալի համակարգի օրգանական բաղադրիչ մաս, որը դեռևս ամբողջությամբ չի հաղթահարել կապիտալը որպես հասարակական հարաբերություն, քանի դեռ հակակապիտալիստական շարժումը չի ընդգրկել ամբողջ աշխարհը, Մեսարոշը համաշխարհային սոցիալիստական հեղափոխությունը դիտարկում էր ոչ թե որպես միանգամյա արմատական գործողություն, այլ` որպես պրոցես։ Այս դեպքում կարևորվում է սոցիալիզմի «անցումային ժամանակաշրջանի տեսության» մշակումը, որի էությունը կայանում է սոցիալական հեղափոխության մեջ։ Առանց այս տեսության սոցիալիստական հեղափոխությունն ի վիճակի չէ դուրս գալ այն փակուղուց, որի մեջ հայտնվել է վերջին տասնամյակներում։ Միևնույն ժամանակ` անհրաժեշտ է խուսափել ուտոպիայի թակարդից և արդեն այսօր մանրամասն նկարագրել ապագա հասարակարգը. չնայած ուտոպիստական սխեմաները կարող են կապիտալին այլընտրանք գտնելու անմիջական կարիքը բավարարել, դրանք հիմնականում ի զորու չեն տեսնելու այն հասարակարգից դուրս, որին դրանք կոչված են քննադատելու։ Մեսարոշը քննադատում է այն պնդումը, ըստ որի կապիտալիզմի նյութական պայմանները կարելի է անմիջականորեն օգտագործել ոչ կապիտալիստական արտադրության հիման վրա ստեղծված հասարակության բարիքների համար։ Իրականում, ըստ Մեսարոշի պնդման, ո՛չ կապիտալի կենտրոնացումը, ո՛չ աշխատանքի համընդհանրացումը կապիտալիզմի առկայության դեպքում չեն կարող «ինքնաբերաբար» բերել սոցիալիզմի։ Կապիտալիզմի նյութական պայմանները սերտորեն կապված են դասային, գենդերային և ռասայական հիերարխիային, և պատրանքային է հույս ունենալ, թե իշխանության զավթումն ու կապիտալիստներին իշխանությունից հեռացնելը միանգամից կապիտալիստական համակարգը կփոխակերպեն սոցիալիստականի։ Իրական հիմնավոր հասարակական փոփոխությունների առաջին քայլը պետք է լինի կապիտալի ամբողջական մերժումն ինչպես քաղաքականության մեջ, այնպես էլ` տնտեսության. սա ի զորու է իրականություն դարձնել միայն զանգվածային աշխատավորական ոչ խորհրդարանական շարժումը։ Իշտվան Մեսարոշը դրական էր գնահատում Բոլիվարյան հեղափոխությունը Վենեսուելայում, նա անձամբ ծանոթ էր Չավեսին և նրա կողմնակիցն էր, նրան անվանում էր «21-րդ դարի սոցիալիզմի ռահվիրա»` նախքան իր իշխանության գալը[6]։ Մեսարոշը պնդում է, որ կրթությունը պետք է անընդհատ լինի, տևի ամբողջ կյանքի ընթացքում, հակառակ դեպքում` դա ուղղակի կրթություն չէ։ Նրա կարծիքով, կրթության ժամանակակից համակարգը, որ կազմակերպվում է իշխող բուրժուական դասի կողմից, մարդուն պատրաստում է ապրելու մի աշխարհում, որը հեռացված է աշխատանքից ու պատկանում է կապիտալին։ Այն ո՛չ ուսանողներին, ո՛չ ուսուցիչներին փոփոխությունների անհրաժեշտության մասին մտածելու ժամանակ չի տալիս, չի սովորեցնում այլընտրանք փնտրելու ուղին։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարքսի օտարման տեսությունը (https://www.marxists.org/archive/meszaros/works/alien/index.htm. London: Merlin Press, 1970)
- Փիլիսոփայություն, գաղափարախոսություն և սոցիալական գիտություններ (Philosophy, Ideology, and Social Science. Basingstoke: Palgrave Macmillan, 1986)
- Գաղափարախոսություն հզորություն (The Power of Ideology. Brighton: Wheatsheaf Publishers; New York: New York University Press, 1989)
- Կապիտալի հակառակ կողմը. դեպի անցումային ժամանակաշրջանի տեսությունը (Beyond Capital: Toward a Theory of Transition. London: Merlin Press, 1995)
- Սոցիալիզմ թե բարբարոսություն. «Ամերիկյան հարյուրամյակից» մինչև ճանապարհների խաչմերուկ (Socialism or Barbarism: From the «American Century» to the Crossroads. New York: Monthly Review Press, 2001)
- Պատմական ժամանակաշրջանի մարտահրավերն ու բեռը (The Challenge and Burden of Historical Time. New York: Monthly Review Press, 2008)
- Կապիտալի կառուցվածքային ճգնաժամը (A crise estrutural do capital. São Paulo: Boitempo, 2009 / La crisis estructural del capital. Caracas: Ministerio del Poder Poder Popular para la Comunicación y la Información, 2009)
- Սոցիալական կառուցվածք և գիտակցության ձևեր. Մեթոդի սոցիալական դետերմինացիա Социальная детерминация метода (Estrutura social e formas de consciência: a determinação social do método. São Paulo: Boitempo, 2009)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://web.archive.org/web/20160801195915/http://lukacsgyorgyalapitvany.hu/alapitvany/dijazottak/36-meszaros-istvan
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 PIM identifier
- ↑ 4,0 4,1 4,2 http://jornalggn.com.br/noticia/istvan-meszaros-presente
- ↑ Մեսարոշն իրեն և Ագնեշ Հելլերին անվանել է պոստմարքսիստներ «Kereskedelmi szemle» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ (1989. № 11); իրեն, Ագնեշ Հելլերին ու Ֆերենց Ֆեհերին`«Beszélö» ամսագրին տված հարցազրույցում (1990. № 1):
- ↑ Istvávan Mészáros. Bolívar and Chávez. The Spirit of Radical Determination // Monthly Review, Volume 59, Number 3. — July-August 2007.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «…Но дело заключается в том, чтобы изменить его». Рецензия на: István Mészáros. Social Structures and Forms of Consciousness. Vol. I: The Social Determination of Method. New York: Monthly Review Press, 2010. Արխիվացված 2011-11-30 Wayback Machine
- Структурный кризис политики(չաշխատող հղում)
- Потенциально наиболее смертоносная фаза империализма
- Марксизм сегодня. Интервью Արխիվացված 2011-01-06 Wayback Machine
- Вызовы нашему времени. Հարցազրույց Արխիվացված 2011-01-06 Wayback Machine
- Необходимость радикальной альтернативы. Հարցազրույց
- Структурный кризис системы. Հարցազրույց
- Дж. Б. Фостер о книге «Социализм или варварство»
- Варварство на горизонте
- Неґативність у Сартра та Маркузе. Спосіб порушення проблєми залежить від панівної ідеолоґії (ուկր.)
- Marx and the Credit Crunch. Ելույթ (տեսանյութ)
- The New Crisis of Capitalism. Ելույթ (Տեսանյութ)
- Istvan Meszaros Archive Marxists.org (անգլ.) կայքում
- Иштван Месарош «Monthly Review» (անգլ.) կայքում
- Դեկտեմբերի 19 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Բուդապեշտ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 1 մահեր
- 2017 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Կոշութի մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Մարքսիստներ
- Հունգարացի տնտեսագետներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բուդապեշտի համալսարանի շրջանավարտներ
- Փիլիսոփաներ այբբենական կարգով