Ինես Արիմադաս
Ինես Արիմադաս Inés Arrimadas García | |||
Ինես Արիմադասե 2017 թվականին | |||
| |||
---|---|---|---|
2012 թվականի նոյեմբերի 25 | |||
| |||
2015 թվականի հոկտեմբերի 26 | |||
Նախորդող | Օրիոլ Ժունկերաս | ||
Կուսակցություն՝ | «Քաղաքացիական» կուսակցություն | ||
Կրթություն՝ | Պաբլո դե Օլավիդեի համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և խորհրդատու | ||
Ծննդյան օր | 1981 թվական, հուլիսի 3 | ||
Ծննդավայր | Խերես դե լա Ֆրոնտերա | ||
Քաղաքացիություն | Իսպանիա | ||
Ի ծնե անուն | իսպ.՝ Inés Arrimadas García | ||
Հայր | Ռուֆիոնո Արիմանդաս | ||
Մայր | Ինես Գարսիա Լոպես | ||
Ամուսին | Խավիեր Սիմա | ||
Կայք՝ | inesarrimadas.cat | ||
Ինես Արիմադաս (իսպ.՝ Inés Arrimadas García, հուլիսի 3, 1981[1][2], Խարես դե լա Ֆրոնտերա, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[1][2]), իսպանացի և կատալոնացի քաղաքական գործիչ, Կատալոնիայի խորհրդարանի ընդդիմության առաջնորդ (2015 թվականից)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնողները՝ Ռուֆիոնո Արիմանդասը (ծնվել է 1937 թվականին) և Ինես Գարսիա Լոպեսը Սալմորալի (Սալամանկայի պրովինցիա) բնիկներ են։ Ինես Արիմադասը ծնվել է Կադիսում[3]։ Նա հինգ երեխաներից ամենափոքրն է։ Հայրը 1979-1983 թվականներին Ֆրանցիսկո Ֆրանկոյի ռեժիմի անկումից հետո դարձավ առաջատար Իսանիայի ժողովրդավարական կենտրոնի միությունում։
Ինեսն ավարտել է կաթոլիկ դպրոց (Nuestra Señora del Pilar) Խերես դե լա Ֆրոնտերայում։ Դպրոցում հետաքրքրվում էր կատալոնական մշակույթով (անգամ դասընկերուհու օգնությամբ սովորել է կատալոներեն) և երազում էր դառնալ հնագետ։ Ընդունվել է Պաբլո դե Օլավիդեի համալսարան, որտեղ սովորել է իրավագիտություն, պետական կառավարում և բիզնեսի կառավարում[4]։ Սովորել է նաև Նիսի IPAG բիզնես-դպրոցում, որտեղ ընդգրկվել է Erasmus ծրագրի մեջ[5]։
24 տարեկան հասակում MAT ընկերությունում կես տարի աշխատել է որպես նավթաքիմիական արդյունաբերության բաժնի պետ[6]։ 2008 թվականին տեղափոխվել է Բարսելոնա։ Տեղափոխվելով Բարսելոնա` 6 տարի աշխատել է D'Aleph ընկերությունում որպես խորհրդատու գործողությունների և ռազմավարության վերաբերյալ։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին ընկերոջ հետ հայտնվում է Ռոմեա թատրոն՝ «Քաղաքացիական» կուսակցության միջոցառմանը, հետաքրքրվում է դրա քաղաքական ուժով և հաջորդ տարի դառնում է մամուլի քարտուղար։
Կատալոնիայի 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում նա ընտրվում է որպես «Քաղաքացիական» կուսակցության շարքային երիտասարդ ակտիվիստ։ 2015 թվականին, երբ կուսակցությունն ու նրա առաջնորդները դուրս եկան համազգային հարթակ, 34-ամյա Ինեսը դառնում է կուսակցության առաջնորդը Կատալոնիայի խորհրդարանում։ Ղեկավարելով կուսակցությունը 2015 թվականի խորհրդարանական ընտրություններում, նա ստացավ մոտ 17,9 տոկոս ձայն և մեծացրեց իր ներկայացուցչությունը՝ 9-ից հասցնելով 25-ի։ Եղել է նաև Ժեներալիտատ կուսակցության նախագահի թեկնածու։
2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում 2017 թվականի դեկտեմբերի 21-ին հայտարարում է իրենց հաղթանակի մասին, քանի որ կուսակցությունը շատ հայտնի էր. նրա կողմից էին ընտրողների 25 տոկոսը, ինչը անդամների համար ապահովում էր 37 տեղ[7][8]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հուլիսի 30-ին ամսունանում է իր քաղաքական հակառակորդ, Կատալոնիայի խորհրդարանի նախկին նախագահ Խավիեր Սիմայի հետ[9]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.parlament.cat/web/composicio/diputats-fitxa/index.html?p_codi=1480&p_legislatura=12
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Diputados/BusqForm?_piref73_1333155_73_1333154_1333154.next_page=/wc/fichaDiputado?idDiputado=276&idLegislatura=13
- ↑ Hernández, Cecilia (2015 թ․ մարտի 4). «"Siempre que puedo digo que soy salmantina porque así me siento"». El Norte de Castilla (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Eduardo del Campo (2015 թ․ հոկտեմբերի 4). «Retrato familiar de Inés Arrimadas desde Jerez: 'La niña ya es imparable'» (իսպաներեն). El Mundo. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Ruiz Valdivia, Antonio (2015 թ․ հուլիսի 6). «17 cosas que no sabías de Inés Arrimadas». The Huffington Post. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ La medio tímida, El Español, 22 September 2015.
- ↑ James Badcock (2017 թ․ դեկտեմբերի 22). «Who is Inés Arrimadas, darling of Catalonia's 'silent majority'?» (անգլերեն). The Telegraph. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Hannah Strange (2017 թ․ դեկտեմբերի 22). «Catalonia's pro-independence parties declare victory in critical regional election» (անգլերեն). The Telegraph. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Xavier Cima, el hombre que dejó la política por amor» (իսպաներեն). ABC. 2016 թ․ հուլիսի 30. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կևին Կոննոլի (2017 թ․ դեկտեմբերի 22). «Կատալոնիան ընտրություններից հետո». Ռուսական Բի-Բի-Սի. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.