Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլյա Իլյայի Սուխիշվիլի (վրաց.՝ ილია (ილიკო) ილიას ძე სუხიშვილი, 4 ապրիլի 22 մարտի, 1907, Թիֆլիս - 24 մարտի, 1985, Թիֆլիս), բալետի վրացի խորհրդային արտիստ, բալետմայստեր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1958)։
1924 թվականին ավարտել է վրացական ժողովրդական պարի ստուդիան։ 1926 թվականից՝ պարող, 1928-1932 թվականներին, 1935-1939 թվականներին և 1941-1945 թվականներին՝ Վրացական օպերայի և բալետի թատրոնի մենապարող և վրացական պարերի բեմադրող։ 1933-1935 թվականներին կատարելագործվել է Մեծ թատրոնում։ 1939-1941 թվականներին՝ Կարմիր բանակի երգի և պարի կարմրադրոշ անսամբլի մենապարող։ Ն․ Շ․ Ռամիշվիչոնի հետ Վրաստանի ժողովրդական պարի անսամբլի կազմակերպիչը (1945), ապա ղեկավարը (մինչև 1954 թվա��անը նաև մենապարող)։ Սուխիշվիլին իր լավագույն բեմադրություններում՝«Խորումի», «Քարթուլի», Վրացական և Խևսուրական սյուիտներ, պարային կոմպոզիցիա (ըստ Շ․ Ռուսթավելու «Վագրենավորը» պոեմի), պահպանել է հնագույն ժողովրդական պարարվեստի ավանդույթները, ժամանակակից վրացական պարի գեղեցկությունն ու պլաստիկան։ ԽՍՀՄ (1949) և Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան (1972) պետական մրցանակներ։ Պարգևատրվել է 2 շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 188)։
|
- ↑ Сухишвили Илья Ильич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.