Jump to content

Իգոր Կիրիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Կիրիլով
ռուս.՝ Игорь Анатольевич Кириллов
հուլիսի 13, 1970(1970-07-13) - դեկտեմբերի 17, 2024(2024-12-17)[1] (54 տարեկան)
ԾննդավայրԿոստրոմա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԶորատեսակՌուսաստանի Դաշնության ցամաքային զորքեր
Կոչումգեներալ-լեյտենանտ
ԶորամասՌադիացիոն, Քիմիական և Կենսաբանական Պաշտպանության Զորքեր
Մարտեր/
պատերազմներ
Ռուսաստանի ռազմագործողությունը Սիրիայում և Ռուսական ռազմական ներխուժումն Ուկրաինա
ԿրթությունՌադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության և ինժեներական զորքերի ռազմական ակադեմիա
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի Հերոս
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան «Ռազմական ծառայությունների համար» շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ մեդալ «Սիրիայում ռազմական գործողության մասնակցին» Medal for distinguished military service, 1st class Medal for distinguished military service, 2nd class Medal for distinguished military service, 3rd class Medal "For Military Valour", 1st class Medal "For Military Valour", 2nd class «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ և Medal for Participation in Victory Day Military Parade

Իգոր Անատոլևիչ Կիրիլով (ռուս.՝ И́горь Анато́льевич Кири́ллов, հուլիսի 13, 1970(1970-07-13), Կոստրոմա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 17, 2024(2024-12-17)[1], Մոսկվա, Ռուսաստան[1]), ռուս ռազմական առաջնորդ, գեներալ-լեյտենանտ (2018): Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար (2017 թվականի ապրիլի- 17 դեկտեմբերի 2024 թ.): Ռազմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի Դաշնության աշխատանքի հերոս (2021):

Կիրիլովը հայտնի է դարձել Ուկրաինայում կենսաբանական զենքի մշակմամբ զբաղվող լաբորատորիաների առկայության վերաբերյալ ապատեղեկատվության տարածման համար[2]։ Նա նաև Ուկրաինային մեղադրել է «կեղտոտ ռումբի» օգտագործմամբ սադրանք ծրագրելու մեջ, ինչը կտրականապես հերքվել է Ուկրաինայի կողմից։ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները նման մեղադրանքները որակել են որպես «ակնհայտ կեղծ»[3][4]։

2024 թվականի դեկտեմբերի 17-ին Կիրիլովը սպանվել է Մոսկվայում՝ իր տան մոտ տեղի ունեցած պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականից ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1991 թվականին գերազանցությամբ ավարտել է Կոստրոմայի բարձրագույն ռազմական հրամանատարական քիմիական պաշտպանության ուսումնարանը։

1991-1994 թվականներին որպես վաշտի հրամանատար ծառայել է Արևմտյան զորախմբում։ Գերմանիայից վերջինիս դուրս գալուց հետո զինվորականը ծառայությունը շարունակել է Մոսկվայի ռազմական օկրուգում։ 1995 թվականից զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ վաշտի հրամանատարից մինչև ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության առանձին բրիգադի հրամանատար[6]։

2005 թվականից մինչև 2007 թվականը եղել է Խորհրդային Միության մարշալ Ս. Կ. Տիմոշենկոյի անվան ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ռազմական ակադեմիայի ունկնդիր:

2009 թվականից զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՌԴ Զինված ուժերի քիմիական պաշտպանության զորքերի ղեկավարության վարչությունում։ 2014 թվականի սեպտեմբերին գնդապետ Կիրիլովը նշանակվել է Խորհրդային Միության մարշալ Ս. Կ. Տիմոշենկոյի անվան ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ռազմական ակադեմիայի ղեկավար[7]։ 2017 թվականի ապրիլին նշանակվել է գեներալ-մայոր Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար[8][9][10]։ Մասնակցել է նոր ծանր հրանետային համակարգի՝ «Տոսոչկա»-ի ստեղծման և զինված ուժերում կիրառման աշխատանքներին[11]:

COVID-19 համավարակի ժամանակ, Պաշտպանության նախարարությունում նրա գլխավորությամբ մշակվել են կորոնավիրուսի ՌՆԹ հայտնաբերման համար նախատեսված ռեագենտներ։

2021 թվականի հուլիսին Իգոր Կիրիլովին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի կոչում[12][13]։

  • Կինը՝ Նատալյա
  • Երկու որդի

Գործունեությունը Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման ժամանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի դեմ պատերազմի մասնակցության համար Կիրիլովն ընդգրկվել է Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակում 2022 թվականի հոկտեմբերի 19-ին[14], Կանադայի պատժամիջոցների ցուցակում՝ 2023 թվականի փետրվարի 23-ին[15], Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում՝ 2024 թվականի հոկտեմբերին[16]։ Այդ ընթացքում Կիրիլովը մեղադրվել է ուկրաինական զինվորականների դեմ քիմիական զենքի կիրառման մեջ։

ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների տվյալների համաձայն՝ Ռուսաստանն օգտագործել է թունավոր քլորպիկրին նյութ։ Ուկրաինայի անվտանգության ծառայության համաձայն՝ Կիրիլովը մասնակցել է ռուսական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման համար արևելյան և հարավային ճակատներում՝ ուկրաինացի պաշտպանների դեմ[17]։ 2024 թվականի դեկտեմբերի 16-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հեռակա կարգով Կիրիլովին մեղադրանք է առաջադրել Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածով (ռազմական հանցագործություն, կատարված նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից)[18][19]։

Տեսանյութում պատկերված է Կիրիլովի մահը

2024 թվականի դեկտեմբերի 17-ին, առավոտյան ժամը 6-ի սահմաններում, նա մահացել է Մոսկվայի Ռյազանսկի պողոտայի իր տան մուտքից դուրս գալիս՝ պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով[20][21].։ Դեպքի վայրում Կիրիլովի հետ մահացել է նրա օգնականը՝ մայոր Իլյա Պոլիկարպովը, որը եկել էր գեներալին ծառայության տանելու[22]։ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի հոդվածներով՝ ահաբեկչության, սպանության և ապօրինի զենքի շրջանառության վերաբերյալ[23]։ Սպանության պատասխանատվությունը ստանձնել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը[24]։ Ըստ տվյալների՝ պայթուցիկ սարքը, որը մոտ 300 գրամ տրոտիլ ուժգնություն է ունեցել, տեղադրվել է եղել էլեկտրական ինքնագլորում և հեռակա պայթեցվել է այն պահին, երբ Կիրիլովը և նրա օգնականը մոտեցել են իրենց մեքենային[24]։

Ձերբակալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկտեմբերի 18-ին՝ սպանությունից մեկ օր անց, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ սպանությանն առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է Ուզբեկստանի 29-ամյա մի տղամարդ։ ԱԱԾ-ն պնդել է, որ կասկածյալը հավաքագրվել է ուկրաինական հետախուզական գործակալությունների կողմից՝ սպանությունն իրականացնելու համար, և որ գործողությունը ուղիղ հեռարձակվել է Դնեպրի օպերատորների կողմից։

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի Հերոս (2021 թվականի օգոստոսի 16)֊պետական կարևոր խնդիրների կատարման ժամանակ ցուցաբերած բացառիկ աշխատասիրության, անձնվիրության և պրոֆեսիոնալիզմի համար[25]։
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշան[26]։
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան[26]։
  • «Ռազմական ծառայությունների համար» շքանշան[26]։
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան[26]։
  • Կոստրոմայի մարզի պատվավոր քաղաքացի (2022 թվականի հուլիսի 7) — պետական խնդիրների կատարման ժամանակ ցուցաբերած բացառիկ անձնվիրության և պրոֆեսիոնալիզմի, ինչպես նաև Կոստրոմայի մարզի առջև ունեցած անձնական վաստակի համար։
  • Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության գերատեսչական պարգևներ[26]։
  • Ռուսական Ուղղափառ Եկեղեցու Վլադիմիրի թեմի մեդալ՝ «Սուրբ հավատացյալ իշխան Անդրեյ Բոգոլյուբսկի», որը շնորհվել է ՌԴ զինված ուժերի անձնակազմի հոգևոր-բարոյական դաստիարակության գործում ունեցած բացառիկ վաստակի համար[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «112»: Генерал-лейтенант Кириллов погиб в результате взрыва в Москве
  2. «Два человека погибли при взрыве у дома в Москве. Среди них генерал-лейтенант Игорь Кириллов, известный фейками про биооружие». The Insider. 2024-12-17. Վերցված է 2024-12-17-ին.
  3. «Глава РХБЗ ВС России генерал Кириллов убит у своего дома в Москве» (ռուսերեն). Euronews. 2024-12-17. Վերցված է 2024-12-17-ին.
  4. «В ответ на российскую ложь о «грязной бомбе» Украина пригласила экспертов МАГАТЭ» (ռուսերեն). Голос Америки. 2022-10-24. Վերցված է 2024-12-17-ին.
  5. «В Москве взорвали генерала Игоря Кириллова, начальника войск радиационной, химической и биологической защиты» (ռուսերեն). Русская служба Би-би-си. 2024-12-17.
  6. «Биография Игоря Кириллова». TACC (ռուսերեն). Վերցված է 2024-12-17-ին.
  7. Кириллов Игорь. «Военная академия РХБЗ — главный учебно-методический центр войсковой радиационной, химической и биологической защиты — Игорь Кириллов — Военный совет — Эхо Москвы, 11.03.2017». Эхо Москвы (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-09-03-ին. Վերցված է 2021-09-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Начальником войск РХБ-защиты стал генерал-майор Игорь Кириллов». ТАСС. Արխիվացված է օրիգինալից 2021-09-03-ին. Վերցված է 2021-09-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Кострома. Кириллов И.А. выступил с лекцией на тему: «Современное состояние и перспективы развития войск РХБ защиты Вооруженных Сил Российской Федерации»». www.moovso.ru. Արխիվացված է օրիգինալից 2021-09-03-ին. Վերցված է 2021-09-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Игорь Кириллов: "Формула защиты от триады угроз"». ИА «Оружие России». Արխիվացված է օրիգինալից 2021-09-03-ին. Վերցված է 2021-09-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «ТОС-2 Тосочка. Описание. Назначение. ТТХ. Фото. Видео». Оружие | Военная техника | Армия (ռուսերեն). 2021-03-24. Արխիվացված է օրիգինալից 2021-09-04-ին. Վերցված է 2021-09-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. 12,0 12,1 «Генералу-лейтенанту Кириллову присвоено звание Героя Труда Российской Федерации». www.moovso.ru. Արխիվացված է օրիգինալից 2021-09-03-ին. Վերցված է 2021-09-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Игорь Кириллов стал Героем Труда Российской Федерации». kostroma.bezformata.com. Արխիվացված է օրիգինալից 2021-09-03-ին. Վերցված է 2021-09-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «УКАЗ ПРЕЗИДЕНТА УКРАЇНИ №726/2022 Про рішення Ради національної безпеки і оборони України від 19 жовтня 2022 року «Про застосування та внесення змін до персональних спеціальних економічних та інших обмежувальних заходів (санкцій)»». Արխիվացված է օրիգինալից 2022-10-22-ին. Վերցված է 2023-06-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «КИРИЛЛОВ Игорь Анатольевич - биография, досье, активы | Война и санкции». sanctions.nazk.gov.ua (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-06-19-ին. Վերցված է 2023-06-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Британия ввела санкции против начальника войск РХБЗ Игоря Кириллова». РБК (ռուսերեն). 2024-10-08. Վերցված է 2024-12-18-ին.
  17. Свобода, Радіо (2024-12-17). «У Москві під час вибуху загинув начальник військ радіаційного, хімічного й біологічного захисту РФ». Радіо Свобода (ուկրաիներեն). Վերցված է 2024-12-17-ին.
  18. «Уведомлен о подозрении российский генерал Кириллов, приказавший применять химическое оружие против Сил обороны Украины». Интерфакс-Украина (ռուսերեն). Վերցված է 2024-12-17-ին.
  19. «СБУ заочно сообщила о подозрении российскому генералу: в чем его вина». realist.online (ռուսերեն). Վերցված է 2024-12-17-ին.
  20. «112: Генерал-лейтенант Кириллов погиб в результате взрыва в Москве». Вечерняя Москва (ռուսերեն). Վերցված է 2024-12-17-ին.
  21. «В Москве, по данным СМИ, убит генерал Игорь Кириллов — начальник войск радиационнах против украинских защит биологической защиты». Meduza (ռուսերեն). Վերցված է 2024-12-17-ին.
  22. «Убийство начальника войск РХБЗ Кириллова квалифицировано как теракт» (ռուսերեն). Коммерсантъ. 2024-12-17. Վերցված է 2024-12-17-ին.
  23. «СК завёл дело по трём статьям после гибели начальника войск РХБЗ Кириллова». РИА «Новости» (ռուսերեն). Վերցված է 2024-12-17-ին.
  24. 24,0 24,1 «The killing of a Russian general shows Ukraine's spies remain lethal». The Economist (անգլերեն). 2024-12-17. Վերցված է 2024-12-17-ին.
  25. «Военачальник-костромич получил звание Героя Труда | ГТРК «Кострома»». gtrk-kostroma.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-09-03-ին. Վերցված է 2021-09-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  26. 26,0 26,1 26,2 26,3 26,4 «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2021-09-03-ին. Վերցված է 2021-09-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Կիրիլով» հոդվածին։