Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Անգուլո Igor Angulo Alboniga |
---|
Անձնական տվյալներ |
---|
Ամբողջական անուն |
Իգոր Անգուլո Ալբոնիգա |
---|
Քաղաքացիությունը |
Իսպանիա |
---|
Ծննդյան ամսաթիվ |
հունվարի 26, 1984(1984-01-26)[1] (40 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Բիլբաո, Բասկերի երկիր, Իսպանիա[2] |
---|
Հասակ |
181 սմ |
---|
Քաշ |
77 կիլոգրամ |
---|
Դիրք |
կիսապաշտպան, հարձակող |
---|
Ակումբային տեղեկություններ |
---|
Ներկա ակումբ |
Գուրնիկ |
---|
Համար |
17 |
---|
Պատանեկան կարիերա |
---|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
2002—2003
|
→ Բասկոնիա
|
23 (5)
|
2003—2008
|
→ Բիլբաո Ատլետիկ
|
78 (7)
|
2003—2008
|
Ատլետիկ Բիլբաո
|
4 (0)
|
2005
|
→ Խիմնաստիկ Տառագոնա
|
11 (0)
|
2006—2007
|
→ Կանն
|
27 (3)
|
2008—2010
|
Էսիխա
|
52 (15)
|
2010—2011
|
Նումանսիա
|
24 (0)
|
2011—2013
|
Ռեալ Ունիոն
|
62 (20)
|
2013—2014
|
Էնոսիս
|
21 (9)
|
2014—2015
|
Ապպոլոն Սմիրնիս
|
30 (14)
|
2015—2016
|
Պլատանյաս
|
25 (8)
|
2016—այժմ
|
Գուրնիկ
|
65 (40)
|
|
Ազգային հավաքական |
---|
2003
|
Իսպանիա (մինչև 19)
|
3 (1)
|
2003
|
Իսպանիա (մինչև 20)
|
2 (1)
|
2004
|
Իսպանիա (մինչև 21)
|
2 (0)
|
|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Իգոր Անգուլո Ալբոնիգա (իսպ.՝ Igor Angulo Alboniga, հունվարի 26, 1984(1984-01-26)[1], Բիլբաո, Բասկերի երկիր, Իսպանիա[2]), իսպանացի ֆուտբոլիստ, լեհական «Գուրնիկ» (Զաբժե) ակումբի խաղացող։ «Ատլետիկ Բիլբաո» ակումբի սան է։ Հանդես է գալի ձախ վինգերի և կենտրոնական հարձակվողի դիրքում։
Անգուլոն «Ատլետիկ Բիլբաո» ակումբի սան է։ 2002 թվականին նա ակումբի երիտասարդական թիմից տեղափոխվել է «Բասկոնիա» ֆարմ-ակումբ, որի կազմում անցկացրել է մեկ մրցաշրջան Տերսերայում։ 2003 թվականի մարտին Իգորը Յուպ Հայնկեսի կողմից ոչ երկար ժամանակով հրավիրվել է թիմի հիմնական կազմ և 2003 թվականի մարտի 23-ին կատարել է իր նորամուտը Պրիմերայում՝ փոխարինման դուրս գալով «Սելտա» ակումբի դեմ խաղի վերջին րոպեներին[3]։ 2003/04 մրցաշրջանում Անգուլոն անցկացրել է ևս չորս խաղ «Ատլետիկի» հիմնական կազմում, այդ թվում մեկ հանդիպում ՈՒԵՖԱ գավաթի խաղարկությունում։ Չնայած 2005 թվականի հոկտեմբերին ակումբի հետ նոր եռամյա պայմանագիր կնքելուն[4]՝ «Ատլետիկի» կազմում նա այլևս խաղադաշտ դուրս չի եկել և հաջորդ չորս տարիներն անցկացրել է «Բիլբաո Ատլետիկ» ֆարմ-ակումբում, ինչպես նաև վարձավճարով հանդես է եկել «Խիմնաստիկում»[5], ապա ֆրանսիական «Կաննում»[6]։ 2008 թվականի ամռանը՝ պայմանագրի ժամկետի ավարտից հետո, Անգուլոն հեռացել է «Ատլետիկից» ազատ գործակալի կարգավիճակով[7]։
2008 թվականի հուլիսին Անգուլոն «Ատլետիկում» իր խաղընկերոջ՝ Աիտոր Ռամոսի հետ միասին տեղափոխվել է Սեգունդա Բ-ի «Էսիխա» ակումբ, որի հետ կնքել է պայմանագիր երկու մրցաշրջանի համար[8]։ 2010 թվականի հունվարին նա, պայմանավորվելով ժամանակից շուտ պայմանագրի խզման վերաբերյալ, դարձել է «Նումանսիայի» խաղացող, որը հանդես էր գալիս Սեգունդայում։ Սկզբում համաձայնությունը կնքվել էր երկուսուկես տարով[9], սակայն արդեն 2011 թվականի հուլիսին Անգուլոն որոշել է լքել ակումբը, քանի որ չուներ մշտական տեղ թմի հիմնական կազմում։ Նրա հաջորդ ակումբը դարձել է «Ռեալ Ունիոնը», որի կազմում նա երկու տարի հանդես է եկել Սեգունդա Բ-ում։ 2012/13 մրցաշրջանում Իգորը 13 խփած գոլերով դարձել է թիմի լավագույն ռմբարկու[10]։
2013 թվականի օգոստոսին Անգուլոն տեղափոխվել է «Էնոսիս» ակումբ։ Թեև ֆուտբոլիստը բազմաթիվ առաջարկներ ուներ իսպանական ակումբներից, նա նախընտրել է իր կարիերայում առաջին անգամ հանդես գալ բարձրագույն դիվիզիոնի թիմի հիմնական կազմում[11]։ Կիպրոսում անցկացրած մեկ մրցաշրջանից հետո Անգուլոն տեղափոխվել է հունական «Ապոլլոն Սմիրնիս» ակումբ, որտեղ անցկացրել է հաջող մրցաշրջան՝ երկրորդ դիվիզիոնի 30 խաղերում խփելով 14 գոլ։ 2015 թվականի հուլիսին նա տեղափոխվել է հունական մեկ այլ ակումբ՝ Սուպերլիգան ներկայացնող «Պլատանյաս»[12]։
2016 թվականի օգոստոսին 32-ամյա իսպանացին կրկին փոխել է առաջնությունը և տեղափոխվել լեհական «Գուրնիկ» (Զաբժե)[13]։ 2016/17 մրցաշրջանում Անգուլոն 17 խփած գոլերով դարձել է Առաջին լիգայի լավագույն ռմբարկու և «Գուրնիկին» օգնել անցնել Էքստրակլաս[14]։ 2017/18 մրցաշրջանն նույնպես Իգորն սկսել է բարձրագույն մակարդակում՝ Լեհաստանի առաջնության առաջին 15 տուրերում խփելով 16 գոլ։ Մրցաշրջանի երկրորդ կեսում ֆուտբոլիստի արդյունավետությունն ընկել է, և նա 23 խփած գոլերով զբաղեցրել է երկրորդ տեղը լավագույ ռմբարկուների ցանկում՝ զիջելով իր հայրենակից, Կրակովի «Վիսլա» ակումբի խաղացող Կարլիտոսին։ Լինելով «Գուրնիկի» առաջատարներից մեկը՝ Անգուլոն թիմին օգնել է նվաճել Եվրոպայի լիգայում հանդես գալու իրավունք[15]։