Ժոզեֆին Քրեյն
Ժոզեֆին Քրեյն | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 14, 1873 |
Ծննդավայր | Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 8, 1972 (98 տարեկան) |
Գերեզման | Main Street Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | արվեստի կոլեկցիոներ և բարձրաշխարհիկ հեղինակություն |
Ամուսին | Winthrop M. Crane? |
Ծնողներ | հայր՝ William Jarvis Boardman?[1], մայր՝ Florence Boardman?[1] |
Երեխաներ | Bruce Crane? և Louise Crane? |
Ժոզեֆին Փորթեր Քրեյն (անգլ.՝ Josephine Porter Crane, ծնյալ՝ Ժոզեֆին Փորթեր Բորդմեն, նոյեմբերի 14, 1873, Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ - հուլիսի 8, 1972), ամերիկացի հասարակական գործիչ և արվեստի հովանավոր, Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի համահիմնադիր և առաջին հոգաբարձու, Դալթոնի դպրոցի աջակից[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժոզեֆին Փորթեր Բորդմենը ծնվել է հարուստ ընտանիքում Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում։ Մայրը Ֆլորենս Բորդմենն էր (1840–1928)[3], հայրը՝ փաստաբան և քաղաքական ակտիվիստ Ուիլյամ Բորդմենը (1832–1915)[4]։ Ունեցել է հինգ քույր-եղբայր, որոնց թվում՝ Մեյբլ Թորփ Բորդմենը, Ուիլյամ Հենրի Բորդմանը, Ֆլորենս Շեֆիլդ Կիֆը և Եղիա Ջորջ Բորդմենը[5]։ Մոտավորապես 1887 թվականին ընտանիքն Օհայոյից տեղափոխվել է Վաշինգտոն, սակայն կապերը պահպանել են Օհայոյի քաղաքականության հետ, ինչպես նաև ընկերությունը Թաֆթ ընտանիքի հետ։ Իրականում, «երբ նրանք եկան Վաշինգտոն Թաֆթի երդմնակալությունից անմիջապես առաջ, տեր և տիկին Թաֆթերը հյուրընկալվեցին տեր և տիկին Բորդմեններին»[4]։
Հայրը եղել է ԱՄՆ սենատոր Եղիա Բորդմենի թոռը[4]։ Մայրը Եյլի համալսարանի գլխավոր բարերար Ժոզեֆ Շեֆիլդի թոռնուհին էր[3]։
Մարդասիրություն և հետաքրքրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1908 թվականին հիմնադրել է «Congressional Club» պատմական ակումբը, որը Կոնգրեսի ակտով գրանցված միակ սոցիալական ակումբն էր՝ կազմված Կոնգրեսի, ԱՄՆ Գերագույն դատարանի և Նախագահի կաբինետի ներկա և նախկին անդամների ամուսիններից, որոնք խթանել են «կամավորությունը, հեշտացնում երկկուսակցական ջանքերը, իրազեկում և աջակցում են Կոլումբիայի շրջանի բարեգործական կազմակերպություններին»[5]։
Ամուսնու մահից հետո տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ նա ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիրների թվում էր ու 1929 թվականի հոկտեմբերին ընտրվել է հոգաբարձուների խորհրդի անդամ[2], աշխատելով նաև Մորգանի գրադարանի և Նյու Յորքի հանրային գրադարանի խորհուրդների կազմում։ 1921 թվականին հիմնել է Բերքշիր թանգարանի կրտսեր բնագետներիի խումբը՝ «բնական պատմության ուսումնասիրությունների ��րագիր երեխաների համար, ովքեր իրենց աշխատանքի համար մեդալներ են ստացել»։ 1937-1972 թվականների ընթացքում նաև ծառայել է որպես Բերքշիր թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ[5]։
Քրեյնը Դալթոնի հեղինակավոր դպրոցի բարերարն էր, որն իր անունն ստացել է Մասաչուսեթս նահանգի Դալթոն քաղաքում գտնվող Քրեյն ընտանեկան կալվածքի գտնվելու վայրից։ 1920 թվականին կրթության մեջ շատ ընդօրինակված փորձ՝ Դալթոնի պլանը կյանքի կոչելու սկզբնական հովանավորն էր[6]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1906 թվականին ամուսնացել է ամերիկացի միլիոնատեր Վինտրոպ Մյուրեյ Քրեյնի հետ, որն իրենից քսան տարով մեծ էր։ Մասաչուսեթսի նախկին հանրապետական նահանգապետն իրենց ամուսնության պահին 1904 թվականի հոկտեմբերից ԱՄՆ Սենատոր էր և շարունակել է աշխատել մինչև 1913 թվականի մարտը։ Առաջին ամուսնությունից ունեցել է որդի՝ Վինտրոպ Մյուրեյ Քրեյն կրտսերը (1881–1968), իսկ Ժոզեֆինը նրան ևս երեք երեխա է պարգևել[2]
- Սթիվեն Քրեյն (1907–1987), տեղափոխվել է Լոս Անջելես[2]
- Բիզնեսմեն Բրյուս Քրեյն (1909–1985), որը հաջորդել է իր ավագ խորթ եղբորը Crane & Co- ի նախագահի պաշտոնում և Մասաչուսեթսի նահանգապետի խորհրդի անդամ էր[7]
- Լուիզ Քրեյն (1911–1997), բանաստեղծ, հրատարակիչ և բարերար[8], նրա գործընկերը իսպանացի իրավաբան և հանրապետական քաղաքական գործիչ Վիկտորյա Կենտն էր[9]։
Հինգերորդ պողոտա 820 հասցեում գտնվող իր նյու-յորքյան բնակարանում (18 սենյականոց բնակարան 1916 թվականին Նեոռենեսանս ոճով կառուցված 12 հարկանի շենքի չորրորդ հարկում) և Մասաչուսեթս նահանգի Փենսենս Փոյնթի ընտանեկան տանը Քրեյնը բացել էր ամենշաբաթյա գրական սրահ[10], որի հյուրերի թվում էին՝ Մարիաննա Մուրն ու Վիլյամ Սոմերսեթ Մոեմը[2]։
Ամուսինը մահացել է 1920 թվականի հոկտեմբերի 2-ին վաթսունյոթ տարեկան հասակում Մասաչուսեթսի Դալթոն քաղաքում։ Ավելի քան հիսուն տարի այրի մնալուց հետո Ժոզեֆինը մահացել է 98 տարեկանում 1972 թվականի հուլիսի 8-ին թոքաբորբից Մասաչուսեթսի Ֆալմըթ քաղաքի հիվանդանոցում[2]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին ձևավորված «The Josephine and Louise Crane Foundation» հմնադրամն աջակցում է շահույթ չհետապնդող կազմակերպություններին արվեստի, մշակույթի և հումանիտար ծառայության ոլորտներում[5]։
Հրատարակված աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Crane, Boardman Josephine. A Middle-west Child New York: Spiral Press (1971)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Geni(բազմ․) — 2006.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Obituary (1972 թ․ հուլիսի 8). «Josephine Crane dies in Falmouth» (PDF). New York Times. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ 3,0 3,1 Times, Special to The New York (1928 թ․ ապրիլի 26). «MRS. W. J. BOARDMAN DIES IN WASHINGTON; Mother of American Red Cross Secretary Was 87 Years Old-- A Leader in Philanthropy». The New York Times. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Times, Special to The New York (1915 թ․ օգոստոսի 3). «WILLIAM J. BOARDMAN DEAD.; Father of Red Cross Head Had Been Ill for a Long Time». The New York Times. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Huberdeau, Jennifer (2019 թ․ մարտի 29). «A socialite who tackled social issues». The Berkshire Eagle (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-04-30-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Parkhurst, Helen (1922). Education On The Dalton Plan. New York: E.P. Dutton & Company. էջեր 15–16. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «BRUCE CRANE». The New York Times. 1985 թ․ հունիսի 5. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «LOUISE CRANE HAS DEBUT.; Daughter of Late Bay State Governor Bows at Reception». The New York Times. 1935 թ․ հունվարի 9. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Paid Notice: Deaths CRANE, LOUISE». The New York Times. 1997 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ "Guide to the Louise Crane and Victoria Kent Papers YCAL MSS 473"
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Josephine Boardman Crane Papers. Yale Collection of American Literature, Beinecke Rare Book and Manuscript Library.
- [1] Gift of Mrs. W. Murray Crane, 1969
- [2] Mrs. Crane donated a number of items from her sister's (Mrs. Frederick Keep) estate to the Smithsonian Institution. Exhibited in the Hall of American Costume from 1964-73.
- [3] Sculpture gift of Mrs. W. Murray Crane.
|