Ժեորժինա Ամորոս (իսպ.՝ Georgina Amorós, ապրիլի 30, 1998(1998-04-30), Բարսելոնա), իսպանացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Էլիտա», «Բարի գալուստ, ընտանի՛ք» և «Դեմ առ դեմ» հեռուստասերիալներում խաղացած դերերի շնորհիվ։ Նա նաև հայտնի է նրանով, որ բարձրաձայնում է իր տեսակետները սոցիալական ցանցերի և միջոցառումների միջոցով։ Նկարահանվելու է 2020 թվականի «Ռիֆկինի փառատոնը» ֆիլմում, որը կլինի նրա առաջին, ամբողջովին անգլալեզու մարմնավորումը։
Ամորոսը ծնվել է կատալոնականԲարսելոնա քաղաքում։ Ազատ խոսում է կատալաներեն, իսպաներեն և ֆրանսերեն, ինչպես նաև անգլերեն[1], և նշում է, որ «չի կարող ապրել» առանց ծովի և ծովափի[2]։ Ֆեմինիստ է և ԼԳԲՏ խտրականության դեմ արշավների է մասնակցում[3]։ Կազմակերպել է «Por Un Solo Voto» արշավը՝ քաջալերելով իսպանացի երիտասարդներին օգտագործել իրենց ձայնը։ Արշավի հոլովակներում ելույթ են ունեցել տարբեր աստղեր[4]։ 2019 թվականին Թվիթթերում նա մահացու սպառնալիքներ է ստացել «Էլիտայում» իր կերպարի պատճառով, և նա ջնջել է իր հաշիվը[2]։
Ամորոսը նշել է, որ մանուկ հասակից սկսել է նկարահանվել էպիզոդիկ դերերում։ 17 տարեկան հասակում նա տեղափոխվել է Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաք՝ դերասանական կրթություն ստանալու նպատակով[2]։ 2017 թվականից սկսած՝ նա նկարահանվել է Նեթֆլիքսի մի քանի հեռուստասերիալներում[3]։ Իր աշխատանքներից նա ասել է, որ ամենից շատ հպարտ է «Բարի գալուստ, ընտանի՛ք» հեռուստասերիալով. այն իր միակ կատալաներեն աշխատանքն է, որի շնորհիվ նա շատ բան է սովորել[5]։ Նա նաև նկարահանվել է «Դեմ առ դեմ» բանտային դրամայի առաջին եթերաշրջանում՝ ��արմնավորելով Ֆաթիմա Ամիրի կերպարը, որը Նայվա Նիմրիի կերպարի դուստրն էր[6][7]։
2019 թվականին նա միացել է Նեթֆլիքսի «Էլիտա» հեռուստասերիալի դերասանական կազմին՝ խաղալով դպրոցի հավաքարարի դստեր դերը, որը նույնպես կրթաթոշակ է ստանում այնտեղ։ Կեղծ ապրելակերպ վարող հերոսուհին, որը սոցիալական լրատվամիջոցների ազդեցիկ դեմքն է, բացահայտում է, որ մարդիկ միշտ չէ, որ այնպիսին են, ինչպիսին նրանք երևում են համացանցում։ Նա ձևանում է հարուստ, որպեսզի չլինի արհամարհված հարուստների կողմից։ Ամորոսը նշում է, որ իր կերպարը «ըստ երևույթին երջանիկ է, բայց ունի շատ մակարդակներ»[4]։ ԶԼՄ-ները Կայետանային համեմատում են Ամորոսի հետ՝ նշելով, որ դերասանուհին Ինստագրամում կիսվում է ոչ ակնահաճո լուսանկարներով և իր ժողովրդականությունն օգտագործում է տեսակետները բարձրաձայնելու համար[4]։ Նույն թվականին ներառված է եղել Վուդի Ալլենի «Ռիքֆինի փառատոնը» ֆիլմի դերասանական կազմում, որը թողարկվելու է 2020 թվականին[2]։ Այս ֆիլմում նա խոսում է անգլերեն[7]։