Jump to content

Ժամանակ (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժամանակ (այլ կիրառումներ)
Ժամանակ
Տեսակօրաթերթ
ԼեզուՀայերեն
Հիմնադրվել էհոկտեմբերի 15, 1908
ՀիմնադիրՄիսաք Գոչունյան
Երկիր Թուրքիա
Հրատարակման վայրՍտամբուլ
ՀաճախականությունԱմեն օր
Կայքjamanak.com(հայ.)

Ժամանակ, հասարակական-քաղաքական և գրական օրաթերթ։ Հրատարակվում է Կոստանդնուպոլսում 1908 թվականից (ընդհատումով 1914-1922 թվականներին)։ Տնօրենները և խմբագիրներն են Մ. Գոչունյանը, Պ. Քեչյանը, է. Միմքեշյանը, Գ. Խուդավերդյանը, Վ. Սայաճյանը, Ա. Պողոսյանը, Ս. Գոչունյանը, Ենովք Արմենը, Արա Գոչը, Բ. Թուղլաճյանը։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո՝ Կոստանդնուպոլսի ամենաազդեցիկ օրաթերթն էր։ Ուշադրության կենտրոնում են եղել Հայկական հարցն ու Հայ դատը։ Հրապարակել է բազմաթիվ հոդվածներ հայկական հարցի դիվանագիտական պատմության, ֆիդայական շարժման, հայ քաղաքական կուսակցությունների դիրքի և մարտավարության վերաբերյալ։ «Ժամանակը» պահանջել է պատասխանատվության ենթարկել 1909 թվականի Ադանայի կոտորածի կազմակերպիչներին, եվրոպական մամուլից արտատպել է այդ բարբարոսությունը մերկացնող հոդվածներ։

Գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային ինքնորոշման հարցում կողմնակից էր Օսմանյան կայսրության կազմում Հայաստանի ինքնավարությանը։ Չի հարել հայ քաղաքական կուսակցություններից որևէ մեկի քաղաքական գործելակերպին։ 20-րդ դարասկզբին քննադատել է թուրքական կուսակցությունների ներքին քաղաքականությունը։ Առաջին աշխարհամարտը սկսվելուց հինգ ամիս առաջ տպագրած հոդվածով հայտնել է, որ Թուրքիան և Գերմանիան համաձայնության են եկել հայերին տեղահանելու և Միջագետք ուղարկելու վերաբերյալ։

«Պոլսի «Ժամանակ» օրաթերթ» նամականիշ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի նոյեմբերի 22-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնի շենքում մարվել և շրջանառության մեջ է դրվել «Պոլսի «Ժամանակ» օրաթերթ» թեմային նվիրված մեկ նամականիշ (դիզայներ՝ Դավիթ Դովլաթյան)՝ 100 դրամ անվանական արժեքով։ Նամականիշը տպագրվել է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 30000 տպաքանակով[1][2]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թ. Ազատյան, «Ժամանակ» քառասնամյա հիշատակարան, Կոստանդնուպոլիս, 1948։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Նոր նամականիշ՝ նվիրված «Պոլսի «Ժամանակ» օրաթերթ» թեմային». mtcit.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  2. «Երևանում մարվեց «Պոլսի «Ժամանակ» օրաթերթ»-ի թեմային նվիրված նամականիշ». armenpress.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 273